16.03.2026
Հանրակրթական ուսումնական հաստատությունների միջին դպրոցում դասարանների կոմպլեկտավորման առավելագույն շեմը 20 աշակերտ սահմանելու վերաբերյալ
1. Հիմնավորում
Ներկայիս չափորոշիչներով սահմանված 26-30 աշակերտը միջին օղակում (5-9-րդ դասարաններ) խոչընդոտում է նոր հանրակրթական պետական չափորոշչի (ՀՊՉ) արդյունավետ ներդրմանը: Դեռահասության տարիքային առանձնահատկությունները պահանջում են առավել անհատականացված մոտեցում և ինտերակտիվ մեթոդների կիրառում, ինչը տեխնիկապես դժվար է իրագործել մեծաքանակ խմբերում:
2. Նպատակը
• Կրթության որակի բարձրացում: Ապահովել ուսուցիչ-աշակերտ արդյունավետ հետադարձ կապը (յուրաքանչյուր աշակերտին դասաժամի ընթացքում տրամադրվող ժամանակի ավելացում):
• Նախագծային ուսուցման խթանում: Ստեղծել նպաստավոր միջավայր փոքր խմբերով հետազոտական աշխատանքների համար:
• Ներառականության ապահովում: Թույլ տալ ուսուցչին իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների լիարժեք ներառումը:
3. Ակնկալվող արդյունքը
• Աշակերտների առաջադիմության ցուցանիշների աճ (առնվազն 15-20%-ով):
• Դպրոցական միջավայրում կոնֆլիկտների և բուլինգի դեպքերի կրճատում՝ շնորհիվ ուսուցչի կողմից դասարանի դինամիկայի ավելի լավ վերահսկման:
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .