ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article | ||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |||
| 1 | Աննա Խաչատրյան 12.03.2026 11:42:46 | Հարգելի՛ գործընկեր, դիտարկումս վերաբերվում է սույն նախագծի կարգի 13-րդ կետին, մեջբերում․ 13. Դպրոցում միևնույն տարիքային խմբի մեկից ավելի դասարաններ ունենալու պարագայում՝ կրթության առանձնահատուկ պայմանների՝ մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողները դասարաններում բաշխվում են համաչափ: Դպրոցում յուրաքանչյուր դասարանից մեկական լինելու պարագայում՝ դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների՝ մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների թիվը չի կարող գերազանցել դասարանի սովորողների թվի 10 %-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ դպրոցի՝ տվյալ տարիքային խմբի միակ դասարանն է կամ համայնքի միակ դպրոցն է:
|
Շնորհակալություն Ձեր դիտարկման համար։ Համամիտ եմ ներկայացված առաջարկի հետ։ Նախագծում կկատարվի համապատասխան խմբագրում։ |
|||||
| 2 | Արմինե Պետրոսայան 12.03.2026 13:51:50 | Հարգելի գործընկեր,իմ առաջարկը իմ վերաբերում է նախագծի հետևյալ կետին․Սահմանել, որ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություն) դասարանների կազմավորման փոփոխությունը կիրականացվի փուլային եղանակով, և կներդրվի 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ առաջին դասարանից՝ յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 26-30 սովորող: Սահմանված թիվը կարող է տարընթերցման առիթ հանդիսանալ։Նախընտրելի է հստակ թիվ սահմանել ՝օրինակ 26 կամ 30։Բայց ոչ՝ 26-30 |
Շնորհակալություն։ Նախագծում նշված է, որ ելնելով դպրոցի կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների անհնարինությունից՝ դպրոցը կարող է իր հայեցողությամբ նվազեցնել դասարանների կոմպլեկտավորումը՝ սահմանելով մինչև 26 սովորող մեկ դասարանում, անհրաժեշտության դեպքում ուսուցումը կազմակերպելով երկրորդ հերթով։
|
|||||
| 3 | Արմինե Պետրոսայան 12.03.2026 14:46:07 | Դիտարկումս վերաբերում է նախագծի հետևյալ կետին ․5. Ուսումնական տարվա ընթացքում նոր դասարան կամ ուսումնական խումբ չի ձևավորվում: Դասարանները և ուսումնական խմբերը ձևավորվում են ուսումնական տարվա և երկրորդ կիսամյակի սկզբում: Ուսումնական տարի է համարվում սեպտեմբերի 1-ից օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածը։ Նախադասության առաջին մասում նշված է ,որ ուսումնական տարվա ընթացքում նոր դասարան կամ ուսումնական խումբ չի ձևավորվում,իսկ երկրորդ մասում նշված է,որ երկրորդ կիսամյակում կարող են ձևավորվել։Այստեղ առկա է հակասություն։Առաջարկում եմ վերաշարադրել այս կետը։ |
Շնորհակալություն Ձեր դիտարկման համար։ Նախագծում կկատարվի համապատասխան խմբագրումը։ |
|||||
| 4 | ԱՆԻ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ 13.03.2026 15:28:52 | Նախագծի 13-րդ կետի ձևակերպումը նպատակահարմար է վերանայել՝ հստակեցնելու համար, թե տվյալ դրույթով նախատեսվող 10 տոկոս սահմանափակումը կիրառվում է արդյոք այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ տարիքային խմբի միայն մեկ դասարան կա, թե այդ դեպքում պետք է նախատեսվի բացառություն՝ ապահովելու համար երեխայի ընդունելությունը տվյալ դպրոց։ Ներկայիս ձևակերպումը՝ «Դպրոցում յուրաքանչյուր դասարանից մեկական լինելու պարագայում՝ դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների՝ մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաների թիվը չի կարող գերազանցել դասարանի սովորողների թվի 10 %-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ դպրոցի՝ տվյալ տարիքային խմբի միակ դասարանն է կամ համայնքի միակ դպրոցն է», տրամաբանական առումով ամբողջությամբ հստակ չէ, քանի որ «յուրաքանչյուր դասարանից մեկական լինելու պարագայում» ձևակերպումը փաստացի վերաբերում է այն իրավիճակին, երբ տվյալ տարիքային խմբում կա մեկ դասարան, իսկ նույն պայմանը հետագայում ներկայացվում է նաև որպես բացառություն։ Եթե նպատակն այն է, որ 10 տոկոս սահմանափակումը չկիրառվի այն դեպքերում, երբ դպրոցում տվյալ տարիքային խմբի միայն մեկ դասարան կա, ապա նպատակահարմար է խմբագրել ձևակերպումը՝ «յուրաքանչյուր» բառից հետո հանելով «դասարանից մեկական լինելու պարագայում՝» բառերը։ |
Շնորհակալություն։ Նախագծում կկատարվի համապատասխան խմբագրում։ |
|||||
| 5 | ԱՆԻ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ 13.03.2026 15:28:52 | Նախագծի 13-րդ կետում դասարանների ձևավորման և սովորողների բաշխման վերաբերյալ դրույթները վերաբերում են միայն կրթության առանձնահատուկ պայմանների՝ մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողներին, մինչդեռ որևէ անդրադարձ չի կատարվում 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների առկայության դեպքում դասարանների կազմավորման կամ բաշխման մեխանիզմներին։ Մասնավորապես, կարգում սահմանվում է, որ՝
Սակայն նմանատիպ մոտեցում նախատեսված չէ 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների համար, ինչի հետևանքով կարող են առաջանալ հետևյալ խնդիրները․
Հաշվի առնելով վերոգրյալը՝ նպատակահարմար է կարգում նախատեսել նաև 1-ին և 2-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների առկայության դեպքում դասարանների ձևավորման կամ բաշխման սկզբունքներ, կամ հստակ նշել, որ դրանց նկատմամբ որևէ կարգավորումը չի կիրառվում և դպրոցն է որոշում։ |
|
|||||
| 6 | Մարի Թամազյան 16.03.2026 12:12:15 | Նախագծով նախատեսվում է դասարանների կազմավորման փոփոխությունը իրականացնել փուլային, ինչը հիմնավորվում է դպրոցներում ուսուցչական կազմի, շենքային և ֆիզիկական պայմանների անբավարարությամբ։ ԿԳՄՍՆ-ի ֆինանսավորմամբ շատ դպրոցներ ապահովվել են ԲՏՃՄ առարկայական դասասենյակներով ու լաբորատոր սարքավորումներով։ Այդ լաբորատորիաները նախատեսված են առավելագույնը 10 կամ 20 սովորող միջին խտության համար։ Այն դպրոցներում, որտեղ դասարանները ունեն մեծ խտություն, օրինակ 33 կամ 35 սովորող է, ապա դասապրոցեսի արդյունավետությունը խիստ նվազում է, նոր ՀՊՉ-ի ներդրումը դառնում է ձևական։ Մեծ խտությամբ դասարաններում աշակերտակենտրոն դասապրոցես, որով հնարավոր կլինի լիարժեք ապահովել ՀՊՉ վերջնարդյունքները, շատ բարդ է, համարյա անհնար։ Հաշվի առնելով վերը նշվածը, հիմք ընդունելով առողջապահական, հիգիենայի և այլ կարևորագույն նորմերը պահպանելու խնդիրը, «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջը, առաջարկում եմ․ ԱՌԱՋԱՐԿ 1․ Նախագծի 3 կետը լրացնել 3․1 կետով, հետևյալ կերպ․ 3. Սահմանել, որ հաստատություններում մինչև սույն որոշման 2.1-ին կետով սահմանված՝ դասարանների կազմի նվազեցման փուլային եղանակով ներդրվելը, կրթության 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, իսկ կրթության 3-րդ աստիճանում (ավագ դպրոց)՝ 30: 3․1․ Ելնելով դպրոցի կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորությունից՝ դպրոցը կարող է (մինչև սույն որոշման 2.1-ին կետով սահմանված՝ դասարանների կազմի նվազեցման փուլային եղանակով ներդրվելը) իր հայեցողությամբ նվազեցնել դասարանների կոմպլեկտավորումը՝ սահմանելով մինչև 26 սովորող մեկ դասարանում, անհրաժեշտության դեպքում ուսուցումը կազմակերպելով երկրորդ հերթով։
Կամ ԱՌԱՋԱՐԿ 2․ Նախագծի 3 կետը ներկայացնել հետևյալ կերպ․ 3. Սահմանել, որ հաստատություններում մինչև սույն որոշման 2.1-ին կետով սահմանված՝ դասարանների կազմի նվազեցման փուլային եղանակով ներդրվելը, կրթության 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական, հիմնական և ավագ) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 30 է:
Կամ ԱՌԱՋԱՐԿ 3 ․ Նախագծի 3 կետը լրացնել 3․1 կետով, հետևյալ կերպ․ 3. Սահմանել, որ հաստատություններում մինչև սույն որոշման 2.1-ին կետով սահմանված՝ դասարանների կազմի նվազեցման փուլային եղանակով ներդրվելը, կրթության 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, իսկ կրթության 3-րդ աստիճանում (ավագ դպրոց)՝ 30: 3․1․ Ելնելով դպրոցի կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորությունից՝ դպրոցը կարող է իր հայեցողությամբ դասարանը կիսել ԲՏՃՄ առարկաների դասաժամերին՝ առարկայական դասասենյակների առկայության դեպքում։ |
Դիտել կցված փաստաթուղթը |
Նախագիծը գտնվում է քննարկման փուլում։ Բոլոր առաջարկություններն ու դիտողությունները ստանալուց և ամփոփելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կկատարվեն համապատասխան խմբագրումներ։ |
||||
| 7 | Նաիրա Գրիգորյան 16.03.2026 15:09:25 | Առաջարկում եմ 2֊րդ կետի բովանդակությունը փոփոխել հետևյալ ձևով` 《 ... 2026 թվականի սեպտեմբերի 1֊ից ` առաջին դասարանից` յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 20֊25 սովորող》։ Ուսուցիչը պետք է հնարավորություն ունենա լսելու և անհատական աշխատանք կատարելու դասարանում բոլոր սովորողների հետ։ Ինչպես անհնար էր անհատական մոտեցում ցուցաբերելը 35 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում, այնպես էլ դժվար իրագործելի է 26֊30 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում։ Նոր ՀՊՉ֊ ի վերջնարդյունքների ապահովումը հնարավոր է իրականացնել դասաժամի ընթացքում յուրաքանչյուր սովորողին տրամադրվող ժամանակահատվածի մեծացմամբ։ Աշխատանքային երկարամյա փորձս հուշում է, որ նոր ՀՊՉ֊ ի վերջնարդյունքների ապահովմանը կարելի է հասնել առավելագույնը 25 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում։ Հաշվի առնելով, որ դասարաններում կարող են լինել նաև ԿԱՊԿՈւ սովորողներ, առաջարկում եմ դասարաններում սովորողների առավելագույն քանակը դարձնել 20֊25 սովորող։ |
Կքննարկվի, ըստ անհրաժեշտության կխմբագրվի: |
|||||
| 8 | Վարդուհի Ասատրյան 16.03.2026 16:16:54 |
Առաջարկում եմ նախագծում սահմանել, որ հանրակրթական դպրոցների դասարաններում սովորողների առավելագույն թվաքանակը լինի 20–25 աշակերտ, և նշված կարգավորումը կիրառվի բոլոր դասարանների համար արդեն 2026-2027 ուսումնական տարվանից։
Նման սահմանափակումը կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը, ուսուցիչների կողմից յուրաքանչյուր սովորողի նկատմամբ անհատական մոտեցման ապահովմանը, ինչպես նաև դասի ընթացքում արդյունավետ աշխատանքային միջավայրի ձևավորմանը։ Փոքրաքանակ դասարանները հնարավորություն են տալիս առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը և բարձրացնել սովորողների ներգրավվածությունը դասերին։ Հատկապես շատ կարևոր է այս մոտեցումը տարրական դպրոցում և առավել ևս առաջին դասարաններում; Հուսով եմ, նախագիծը ընդունելիս կառաջնորդվեք մեր՝ ուսուցիչներիս կատարած առաջարկներից բխող անհրաժեշտություններով; |
Քննելի է։ Խնդրի կարգավորումը պայմանավորված է դպրոցների կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորություններից։ |
|||||
| 9 | Արմինե Պողոսյան 16.03.2026 20:02:22 | Միջազգային փորձ: Զարգացած կրթական համակարգերում դասարանների օպտիմալ խտությունը տատանվում է 20-25-ի սահմաններում, ինչը թույլ է տալիս իրականացնել ինտերակտիվ մեթոդներ և խմբային աշխատանքներ: Տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ: Նախագծի 11-րդ կետը թույլ է տալիս դպրոցին նվազեցնել թիվը մինչև 26՝ ելնելով պայմաններից, սակայն սա պետք է լինի ոչ թե բացառություն կամ հայեցողական որոշում, այլ պարտադիր նորմ՝ որակյալ կրթություն երաշխավորելու համար: Բացի կրթական որակի գործոնից, դասարանների կոմպլեկտավորումը առավելագույնը 25 աշակերտ սահմանելը բխում է նաև ՀՀ-ում գործող քաղաքաշինական և առողջապահական պարտադիր նորմերից. Տարածքի սահմանափակում և մակերես: Հայաստանի հանրակրթական դպրոցների զգալի մասի տիպային դասասենյակները նախատեսված չեն 30 և ավելի սովորողների համար՝ պահպանելով մեկ շնչին ընկնող անհրաժեշտ քառակուսի մետրերը: 26-30 աշակերտի պարագայում խախտվում է աշխատանքային տարածքի հարմարավետությունը, ինչը սահմանափակում է ուսուցչի տեղաշարժը և խմբային աշխատանքների կազմակերպումը: Սանիտարահիգիենիկ նորմեր: Համաձայն սանիտարական կանոնների, յուրաքանչյուր սովորողի համար պետք է ապահովվի օդի որոշակի ծավալ և բնական լուսավորության հասանելիություն: Գերբեռնված դասասենյակներում կտրուկ վատթարանում է օդափոխության որակը, բարձրանում է ածխաթթու գազի մակարդակը և մեծանում է վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը: Անվտանգություն և տարհանում: Դասասենյակի փոքր մակերեսի պայմաններում 30 աշակերտի առկայությունը դժվարացնում է արտակարգ իրավիճակներում արագ և անվտանգ տարհանման գործընթացը: Ֆիզիկական միջավայրի անհամապատասխանություն: Նախագծում նշված «դպրոցի ֆիզիկական պայմանների անհնարինությունը» հաճախ ոչ թե բացառություն է, այլ համատարած իրողություն շատ հաստատությունների համար: Հետևաբար, 25 աշակերտի շեմը հանդիսանում է այն առավելագույնը, որը թույլ է տալիս պահպանել հիգիենիկ նորմերը առանց դասասենյակների վերակառուցման անհրաժեշտության: Առաջարկում եմ Ելնելով վերոգրյալից՝ դասարանների կազմավորման փուլային ներդրման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել ոչ թե 26-30 սահմանաչափը, այլ առավելագույնը 25 սովորողի սկզբունքը՝ որպես առողջապահական և կրթական անվտանգ միջավայրի երաշխիք: |
Նախագիծը գտնվում է քննարկման փուլում։ Խնդրի կարգավորումը պայմանավորված է դպրոցների կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորություններից։ Բոլոր առաջարկություններն ու դիտողությունները ստանալուց և ամփոփելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կկատարվեն համապատասխան խմբագրումներ։ |
|||||
| 10 | Լուսինե Ավետիսյան 16.03.2026 21:20:51 | Այս որոշումը մինչև փոփոխությունները սահմանում էր 1_9 դասարաններում առավելագույնը 20-25 աշակերտ։ Դա նորմալ էր, իսկ այս փոփոխությունը ընդհանրապես չի բխում աշակերտի շահերից Առաջարկում եմ 2֊րդ կետի բովանդակությունը փոփոխել հետևյալ ձևով` 《 ... 2026 թվականի սեպտեմբերի 1֊ից ` առաջին դասարանից` յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 20֊25 սովորող》։ Ուսուցիչը պետք է հնարավորություն ունենա լսելու և անհատական աշխատանք կատարելու դասարանում բոլոր սովորողների հետ։ Ինչպես անհնար էր անհատական մոտեցում ցուցաբերելը 35 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում, այնպես էլ դժվար իրագործելի է 26֊30 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում։ Աշխատանքային երկարամյա փորձս պնդում է, որ նոր ՀՊՉ֊ ի վերջնարդյունքների ապահովմանը կարելի է հասնել առավելագույնը 25 սովորողներով կոմպլեկտավորված դասարաններում։ Հաշվի առնելով, որ դասարաններում կարող են լինել նաև ԿԱՊԿՈւ սովորողներ, առաջարկում եմ դասարաններում սովորողների առավելագույն քանակը դարձնել 20֊25։ |
Կքննարկվի, ըստ անհրաժեշտության՝ կխմբագրվի: |
|||||
| 11 | Ազատուհի Դունամալյան 16.03.2026 22:34:08 | Հանրակրթական ուսումնական հաստատությունների միջին դպրոցում դասարանների կոմպլեկտավորման առավելագույն շեմը 20 աշակերտ սահմանելու վերաբերյալ 1. Հիմնավորում Ներկայիս չափորոշիչներով սահմանված 26-30 աշակերտը միջին օղակում (5-9-րդ դասարաններ) խոչընդոտում է նոր հանրակրթական պետական չափորոշչի (ՀՊՉ) արդյունավետ ներդրմանը: Դեռահասության տարիքային առանձնահատկությունները պահանջում են առավել անհատականացված մոտեցում և ինտերակտիվ մեթոդների կիրառում, ինչը տեխնիկապես դժվար է իրագործել մեծաքանակ խմբերում: 2. Նպատակը • Կրթության որակի բարձրացում: Ապահովել ուսուցիչ-աշակերտ արդյունավետ հետադարձ կապը (յուրաքանչյուր աշակերտին դասաժամի ընթացքում տրամադրվող ժամանակի ավելացում): • Նախագծային ուսուցման խթանում: Ստեղծել նպաստավոր միջավայր փոքր խմբերով հետազոտական աշխատանքների համար: • Ներառականության ապահովում: Թույլ տալ ուսուցչին իրականացնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) երեխաների լիարժեք ներառումը: 3. Ակնկալվող արդյունքը • Աշակերտների առաջադիմության ցուցանիշների աճ (առնվազն 15-20%-ով): • Դպրոցական միջավայրում կոնֆլիկտների և բուլինգի դեպքերի կրճատում՝ շնորհիվ ուսուցչի կողմից դասարանի դինամիկայի ավելի լավ վերահսկման: |
Խնդրի կարգավորումը պայմանավորված է դպրոցների կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների հնարավորություններից։ Բոլոր առաջարկություններն ու դիտողությունները ստանալուց և ամփոփելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կկատարվեն համապատասխան խմբագրումներ։ |
|||||
| 12 | Անահիտ Չոմարյան 17.03.2026 17:00:43 | Նախագծում սահմանվող փոփոխությունը չի բխում սովորողների շահերից։Նոր չափորոշչային պահանջների լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է սովորողների թիվը սահմանել մինչև 25՝ անհատական մոտեցում ցուցաբերելու, վերջնարդյուքներին հասնելու, ինչպես նաև կարողունակություններ ձևավորելու համար։ Առաջարկում եմ 2֊րդ կետի բովանդակությունը փոփոխել հետևյալ ձևով ՝2026թվականի սեպտեմբերի մեկից առաջին դասարանից` յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 25 սովորող》։ |
Կքննարկվի, ըստ անհրաժեշտության՝ կխմբագրվի: |