03.03.2026
Սույնով ներկայացվում են առաջարկներ (այսուհետ՝ Առաջարկ) ‹‹Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին›› Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, մասնավորապես․
1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ որոշ տնտեսվարողների կողմից ՀՀ տարածք է ներմուծվում ոչ միայն Նախագծում նշված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղ, այլ նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրին դասվող կակաո-յուղ, ռաջարկում ենք Նախագծի 1-ին մասում նշված՝ սակագնային արտոնության կիրառման ենթակա ապրանքների ցանկում ներառել նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրով կակաո-յուղը, ինչպես նաև ներառել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517909900 ծածկագրին դասվող կակաո յուղին համարժեքը (ILLEXAO SC-70) և համապատասխանաբար Որոշման 1-ին մասը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ․
‹‹Կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով Հայաստանի Հանրապետության տարածք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված հանդեպ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 300,0 տոննա ծավալով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրին դասվող կակաո-յուղի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի նկատմամբ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 200,0 տոննա ծավալով, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517909900 ծածկագրին դասվող կակաո յուղին համարժեքի (ILLEXAO SC-70) հանդեպ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 200,0 տոննա ծավալով››։
2․ Առաջարկում ենք նաև Նախագծում ներառել դրույթ այն մասին, թե ինչ սկզբունքով են տնտեսվարող սուբյեկտների միջև բաշխվելու Նախագծի 1-ին մասով նշված ապրանքատեսակների՝ նույն կետով սահմանված առավելագույն ծավալները։