Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի 0 % մաքսատուրքի դրույքաչափով ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն ոչ ավելի, քան համապատասխանաբար՝ 300,0 և 200,0  տոննա ծավալներով։

  • Discussed

    16.02.2026 - 04.03.2026

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 696

Print

Suggestions

Երևանի շոկոլադի գործարան

03.03.2026

Սույնով ներկայացվում են առաջարկներ (այսուհետ՝ Առաջարկ) ‹‹Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին›› Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, մասնավորապես․

1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ որոշ տնտեսվարողների կողմից ՀՀ տարածք է ներմուծվում ոչ միայն Նախագծում նշված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղ, այլ նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրին դասվող կակաո-յուղ, ռաջարկում ենք Նախագծի 1-ին մասում նշված՝ սակագնային արտոնության կիրառման ենթակա ապրանքների ցանկում ներառել նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրով կակաո-յուղը, ինչպես նաև ներառել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517909900 ծածկագրին դասվող  կակաո յուղին համարժեքը (ILLEXAO SC-70)  և համապատասխանաբար Որոշման 1-ին մասը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ․

‹‹Կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով Հայաստանի Հանրապետության տարածք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված հանդեպ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 300,0 տոննա ծավալով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրին դասվող կակաո-յուղի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի նկատմամբ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 200,0 տոննա ծավալով, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517909900 ծածկագրին դասվող կակաո յուղին համարժեքի (ILLEXAO SC-70) հանդեպ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 200,0 տոննա ծավալով››։

2․ Առաջարկում ենք նաև Նախագծում ներառել դրույթ այն մասին, թե ինչ սկզբունքով են տնտեսվարող սուբյեկտների միջև բաշխվելու Նախագծի 1-ին մասով նշված ապրանքատեսակների՝ նույն կետով սահմանված առավելագույն ծավալները։


 

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: