Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱԿԱՈ-ՄԱԾՈՒԿԻ՝ ՅՈՒՂԱԶԵՐԾՎԱԾ,

ԿԱԿԱՈ-ՅՈՒՂԻ և ԿԱԿԱՈ-ՃԱՐՊԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1.    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է 2026 թվականի հունվարի 30-ի ԵՏՀԽ Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի մասով փոփոխություններ կատարելու մասին № ... որոշման /այսուհետ՝ Որոշում/ կիրառումը պատշաճ ապահովելու անհրաժեշտությամբ։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Համաձայն նշյալ Որոշման՝ Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի 0 % մաքսատուրքի դրույքաչափով ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն ոչ ավելի, քան համապատասխանաբար՝ 300,0 և 200,0  տոննա ծավալներով։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող նշված ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը։

Ընդ որում մաքսատուրքի վճարումից ազատումը տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես Որոշման մեջ նախատեսված ապրանքը ներմուծելու ժամանակ 2015 թվականի մարտի 10-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» 228-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում։

 

    3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն

4 Կարգավորման նպատակը և բնույթը

2026 թվականի հունվարի 30 - ի ԵՏՀԽ Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի մասով փոփոխություններ կատարելու մասին № ․․․ որոշման պահանջների ապահովում, գործարար միջավայրի բարելավում:

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը  բխում է ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «2. Տնտեսություն» բաժնի դրույթներից, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում բոլոր հնարավոր ոլորտներով և ուղղություններով։ Հայաստանի Հանրապետության համար եվրասիական ինտոգրումն առաջնային ուղղություններից մեկն է, որը թույլ է տալիս բարելավել բիզնեսի համար տնտեսվարման պայմանները, ընդլայնել համգարծակցությունն ավանդական գործընկերների հետ և ստեղծել նոր հարթակներ տնտեսական ներուժի իրագործման համար:                                                 

7 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

8․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

       Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

  • Discussed

    16.02.2026 - 04.03.2026

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 699

Print

Suggestions

Երևանի շոկոլադի գործարան

03.03.2026

Սույնով ներկայացվում են առաջարկներ (այսուհետ՝ Առաջարկ) ‹‹Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին›› Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, մասնավորապես․

1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ որոշ տնտեսվարողների կողմից ՀՀ տարածք է ներմուծվում ոչ միայն Նախագծում նշված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղ, այլ նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրին դասվող կակաո-յուղ, ռաջարկում ենք Նախագծի 1-ին մասում նշված՝ սակագնային արտոնության կիրառման ենթակա ապրանքների ցանկում ներառել նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրով կակաո-յուղը, ինչպես նաև ներառել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517909900 ծածկագրին դասվող  կակաո յուղին համարժեքը (ILLEXAO SC-70)  և համապատասխանաբար Որոշման 1-ին մասը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ․

‹‹Կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով Հայաստանի Հանրապետության տարածք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված հանդեպ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 300,0 տոննա ծավալով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրին դասվող կակաո-յուղի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի նկատմամբ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 200,0 տոննա ծավալով, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517909900 ծածկագրին դասվող կակաո յուղին համարժեքի (ILLEXAO SC-70) հանդեպ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 200,0 տոննա ծավալով››։

2․ Առաջարկում ենք նաև Նախագծում ներառել դրույթ այն մասին, թե ինչ սկզբունքով են տնտեսվարող սուբյեկտների միջև բաշխվելու Նախագծի 1-ին մասով նշված ապրանքատեսակների՝ նույն կետով սահմանված առավելագույն ծավալները։


 

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: