«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Երևանի շոկոլադի գործարան 03.03.2026 16:08:34 | Սույնով ներկայացվում են առաջարկներ (այսուհետ՝ Առաջարկ) ‹‹Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին›› Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, մասնավորապես․ 1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ որոշ տնտեսվարողների կողմից ՀՀ տարածք է ներմուծվում ոչ միայն Նախագծում նշված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղ, այլ նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրին դասվող կակաո-յուղ, ռաջարկում ենք Նախագծի 1-ին մասում նշված՝ սակագնային արտոնության կիրառման ենթակա ապրանքների ցանկում ներառել նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրով կակաո-յուղը, ինչպես նաև ներառել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517909900 ծածկագրին դասվող կակաո յուղին համարժեքը (ILLEXAO SC-70) և համապատասխանաբար Որոշման 1-ին մասը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ․ ‹‹Կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով Հայաստանի Հանրապետության տարածք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված հանդեպ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 300,0 տոննա ծավալով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրին դասվող կակաո-յուղի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի նկատմամբ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 200,0 տոննա ծավալով, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517909900 ծածկագրին դասվող կակաո յուղին համարժեքի (ILLEXAO SC-70) հանդեպ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 200,0 տոննա ծավալով››։ 2․ Առաջարկում ենք նաև Նախագծում ներառել դրույթ այն մասին, թե ինչ սկզբունքով են տնտեսվարող սուբյեկտների միջև բաշխվելու Նախագծի 1-ին մասով նշված ապրանքատեսակների՝ նույն կետով սահմանված առավելագույն ծավալները։
|
Դիտել կցված փաստաթուղթը |