Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2026 թվականի․․․ N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱԿԱՈ-ՄԱԾՈՒԿԻ՝ ՅՈՒՂԱԶԵՐԾՎԱԾ,

ԿԱԿԱՈ-ՅՈՒՂԻ ԵՎ ԿԱԿԱՈ-ՃԱՐՊԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2026 թվականի հունվարի 30-ի Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումների մեջ կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի մասով փոփոխություններ կատարելու մասին ․․․ որոշման 1-ին կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով Հայաստանի Հանրապետության տարածք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված հանդեպ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 300,0 տոննա ծավալով և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի նկատմամբ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 200,0 տոննա ծավալով։

2 Սակագնային արտոնությունը կիրառվում է «բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) ապրանքների նկատմամբ, որոնց համար մաքսային հայտարարագիրը, իսկ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման դեպքում՝ մինչև ապրանքների հայտարարագրումը բացթողման համար դիմումը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գրանցվել են սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում։

3. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմին՝ սույն որոշման կիրարկման իմաստով:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների՝ առանց ներմուծման մաքսատուրքի վճարման «Բացթողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի № 228-Ն որոշման համաձայն տրամադրված եզրակացության հիման վրա՝ եզրակացության մեջ նշված քանակներով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

  • Обсуждалось

    16.02.2026 - 04.03.2026

  • Тип

    Pешение

  • Область

    Экономика

  • Министерство

    Министерство экономики

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 698

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Երևանի շոկոլադի գործարան

03.03.2026

Սույնով ներկայացվում են առաջարկներ (այսուհետ՝ Առաջարկ) ‹‹Հայաստանի Հանրապետության տարածք առանց ներմուծման մաքսատուրքի վճարման կակաո-մածուկի՝ յուղազերծված, կակաո-յուղի և կակաո-ճարպի ներմուծման մասին›› Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ, մասնավորապես․

1․ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ որոշ տնտեսվարողների կողմից ՀՀ տարածք է ներմուծվում ոչ միայն Նախագծում նշված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղ, այլ նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրին դասվող կակաո-յուղ, ռաջարկում ենք Նախագծի 1-ին մասում նշված՝ սակագնային արտոնության կիրառման ենթակա ապրանքների ցանկում ներառել նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրով կակաո-յուղը, ինչպես նաև ներառել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517909900 ծածկագրին դասվող  կակաո յուղին համարժեքը (ILLEXAO SC-70)  և համապատասխանաբար Որոշման 1-ին մասը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ․

‹‹Կիրառել սակագնային արտոնություն, 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով Հայաստանի Հանրապետության տարածք՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 10 000 0 ծածկագրին դասվող կակաո-մածուկի՝ յուղազերծված հանդեպ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 300,0 տոննա ծավալով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1804000000 ծածկագրին դասվող կակաո-յուղի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1803 40 000 0 ծածկագրին դասվող կակաո-յուղի և կակաո-ճարպի նկատմամբ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 200,0 տոննա ծավալով, ինչպես նաև ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1517909900 ծածկագրին դասվող կակաո յուղին համարժեքի (ILLEXAO SC-70) հանդեպ, որը ներմուծվում է Հայաստանի Հանրապետություն ոչ ավելի, քան 200,0 տոննա ծավալով››։

2․ Առաջարկում ենք նաև Նախագծում ներառել դրույթ այն մասին, թե ինչ սկզբունքով են տնտեսվարող սուբյեկտների միջև բաշխվելու Նախագծի 1-ին մասով նշված ապրանքատեսակների՝ նույն կետով սահմանված առավելագույն ծավալները։


 

Узнать больше
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: