ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
——————— 2026 թվականի N ——— Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1739-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանից «և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 186-րդ կետի» բառերը հանել:
2. Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Թափոնների մասին» օրենքով սահմանված իմաստով։»։
3. Որոշման հավելվածի՝
1) 2-րդ կետը «գոյացման» բառից հետո լրացնել «և գործածության» բառերով,
2) 3-րդ կետը «առաջացող» բառից հետո լրացնել «և գործածվող» բառերով,
3) 5-րդ կետում «տեղադրում իրականացնող իրավաբանական անձանց (ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռնարկատերերի) կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված` «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին»» բառերը փոխարինել «պահում, օգտահանում կամ հեռացում (տեղադրում, վնասազերծում կամ ոչնչացում) իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված` «Թափոնների առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին»» բառերով,
4) 6-րդ կետը «համակարգի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ)» բառերով։
4. Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.
«8. Պաշտոնական վիճակագրության մշակումը, արտադրությունն ու տարածումը համակարգող և բնապահպանական նորմերի պահպանման և կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող պետական մարմիններն, օրենսդրությամբ սահմանված իրենց գործառույթներն իրականացնելու համար ստանում են հասանելիություն էլեկտրոնային հարթակի՝ վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման բաժնում գեներացվող և պահվող տվյալներին։»։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Продолжительность
09.02.2026 02.03.2026 -
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
-
Test
Просмотры 276
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .