Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 25.01.2024 - 10.02.2024

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Հաշվի առնելով «Թափոնների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները՝ առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել ՎԻՎ օրենսգրքի  43.2-րդ հոդվածը՝ աղբավայրի մոնիթորինգի իրականացման կարգը խախտելու համար վարչական պատասխանատվության միջոց սահմանելով աղբավայրը շահագործողների, այդ թվում՝ աղբավայրը շահագործող և միաժամանակ նաև տնօրինող հանդիսացողների նկատմամբ,  ինչպես նաև աղբավայրը տնօրինողների նկատմամբ, իսկ աղբավայրը շահագործողների համար ՎԻՎ օրենսգրքի  43.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տուգանքի չափերը ավելացնել՝ հաշվի առնելով աղբավայրերի անվերահսկելի օգտագործման վտանգները, ինչպես նաև սահմանվող տուգանքի չափերը ՎԻՎ օրենսգրքի  43.1-ին հոդվածով սահմանված տուգանքներին համադրելի դարձնելու անհրաժեշտությունը։
0 880

Обсуждалось 08.09.2023 - 23.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Սույն նախագծի նպատակն է՝ կանոնակարգել սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտաքին առևտուրը, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով  ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումներ ներգրավելու միջոցով՝ խթանելու Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը։
0 1514

Обсуждалось 29.08.2023 - 13.09.2023

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը, աղբի տեղադրման վայրը տնօրինողները կամ համայնքի ղեկավարը առավել հետևողական կլինեն աղբավայրերի պատշաճ շահագործման, աղբավայրի վնասակար ազդեցության մշտադիտարկման, լիազոր մարմիններին մշտադիտարկման տվյալների ներկայացման հարցում, իսկ ստացված տվյալների հիման վրա իրականացվող միջոցառումների միջոցով կնվազեցվի շրջակա միջավայրի վրա աղբավայրի վնասակար ազդեցությունը։
0 1457

Обсуждалось 20.04.2023 - 05.05.2023

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունմամբ կապահովվի.   1. Կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի «3.«Պոլիքլորացված բիֆենիլների գործածության տեխնիկական պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառման իրականացման իրավական հիմքը, օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները կլրացվեն նոր սահմանումներով, իսկ գործող սահմանումներից որոշները կհստակեցվեն,  «Թափոնների մասին» օրենքի որոշ դրույթներ կվերանայվեն, պայմանավորված մի շարք նորմատիվ իրավական ակտերում, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքում, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, Լիցենզավորման մասին օրենքում, Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգում, վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններով և լրացումներով։ Օրենքով կամրագրվեն կամ կհստակեցվեն թափոնների կառավարման բնագավառում Կառավարության և լիազոր մարմնի իրավասությունները, մասնավորապես՝ վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման, վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների գործընթացների հետ կապված։ օրենքի հոդվածներում դրանց մասերի, կետերի և ենթակետերի համարակալումները կխմբագրվեն Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին համապատասխան։ Մինչև «Լիցենզավորման մասին» օրենքում 2018թ. փետրվարի 8-ի ՀՕ-104-Ն օրենքով կատարված փոփոխությունները, Կառավարության կողմից ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N121-Ն որոշմամբ սահմանված կարգով (այսուհետ՝ լիցենզավորման կարգ) 18 իրավաբանական անձանց անժամկետ տրամադրվել են «ՀՀ-ում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» լիցենզիաներ։ Նախագծի անցումային դրույթներով առաջարկվում է սահմանել ժամկետ , ինչի ընթացքում «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության»  լիցենզիա ստացած իրավաբանական անձինք իրավունք կունենան  հայտ ներկայացնելու շրջակա միջավայրի նախարարություն` իրենց լիցենզիան վերաձևակերպելու և «ՀՀ-ում վտանգավոր թափոնների գործածության  գործունեության» լիցենզիա ու լիցենզիայի համապատասխան ներդիրներ ստանալու համար:
0 2767

В стадии разработки

Обсуждалось 28.11.2022 - 13.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N489-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N489-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման համար իրավասու մարմնի եզրակացությունը ստանալու համար իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը  իրավասու մարմնին  կներկայացնեն էլեկտրոնային հայտ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, իսկ լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթղթի տեսքով կտրամադրվեն վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման եզրակացությունները (թույլատրագիր)։
0 2373

Обсуждалось 10.01.2022 - 25.01.2022

«Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը կապահովի  աղբավայրերի շահագործման ընթացքում և դրանց փակումից հետո մոնիթորինգի   իրականացման կանոնակարգումը՝ աղբավայրերի և դրանց հարակից տարածքներում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, ստորերկրյա և մակերևութային ջրերի, հողի որակական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու հավաքագրումը։
0 4638

Обсуждалось 20.12.2021 - 04.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով երկարաձգվում է 6 ամսով սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնի արտահանումը, ինչը կխթանի տեղական արտադրությունը, կապահովի հումքյին բազայով։
0 3428

В стадии разработки

Обсуждалось 24.09.2021 - 13.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԾ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԱՆՎՏԱՆԳ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԼԱՆ – ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՎԱՐԻ 10-Ի N 3-Լ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Վերոնշյալ իրավական ակտի նպատակն է ապահովել ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությամբ նշված դրույթների համակարգված կազմակերպումն ու իրագործումը, ինչը կհանգեցնի ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման բնագավառում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների ու ՀՀ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող ՀՀ քաղաքականության բարելավմանն ու արդիականացմանը:
0 3591

Обсуждалось 22.09.2021 - 11.10.2021

«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ  «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի  Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից աղբավայրերի շահագործման փուլում հսկողության և մոնիթորինգի (մշտադիտարկման) ընթացակարգի սահմանման իրավական հիմքը։
0 4338