Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

——————— 2026 թվականի N ——— Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006  ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

            Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.     Հայաստանի Հանրապետության կառավարության 2006  թվականի դեկտեմբերի 7-ի «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1739-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) նախաբանից «և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 186-րդ կետի» բառերը հանել:

2.    Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.

«1.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Թափոնների մասին» օրենքով սահմանված իմաստով։»։

3.    Որոշման հավելվածի՝

1)    2-րդ կետը «գոյացման» բառից հետո լրացնել «և գործածության» բառերով,

2)   3-րդ կետը «առաջացող» բառից հետո լրացնել «և գործածվող» բառերով,

3)   5-րդ կետում «տեղադրում իրականացնող իրավաբանական անձանց (ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռնարկատերերի) կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված` «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին»» բառերը փոխարինել «պահում, օգտահանում կամ հեռացում (տեղադրում, վնասազերծում կամ ոչնչացում) իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված` «Թափոնների առաջացման, պահման, օգտահանման և հեռացման մասին»» բառերով,

4)   6-րդ կետը «համակարգի» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ)» բառերով։

4. Որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ կետով.

«8. Պաշտոնական վիճակագրության մշակումը, արտադրությունն ու տարածումը համակարգող և բնապահպանական նորմերի պահպանման և կատարման նկատմամբ օրենքներով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող պետական մարմիններն, օրենսդրությամբ սահմանված իրենց գործառույթներն իրականացնելու համար ստանում են հասանելիություն էլեկտրոնային հարթակի՝ վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման բաժնում գեներացվող և պահվող տվյալներին։»։

5.   Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                 ՎԱՐՉԱՊԵՏ

                                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Երևան

  • Duration

    09.02.2026 02.03.2026
  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 277

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: