Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-372-Ն օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետով փոփոխություններ են կատարվել «Թափոնների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք), մասնավորապես՝

1)   13-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «տեղադրում» բառը փոխարինվել է «պահում, օգտահանում կամ հեռացում» բառերով, ինչով հստակեցվել է թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվությունով ներկայացման ենթակա տվյալների շրջանակը, այսինքն տեղեկատվություն ներկայացնելու պահանջ սահմանելով նաև տվյալ կազմակերպությունում հաշվետու տարվա ընթացքում պահվող, օգտահանվող (որպես երկրորդային նյութական կամ էներգետիկ ռեսուրս օգտագործվող) կամ հեռացվող (տեղադրվող, վնասազերծվող կամ ոչնչացվող) թափոնների համար,

2)   13-րդ հոդվածի 4-րդ մասում կատարված փոփոխության շնորհիվ հստակեցվել և ամբողջականացվել է օրենսդրությամբ սահմանված թափոնների առաջացման և հետագա գործածության մասին վարչական վիճակագրական հաշվետվության անվանումն ու բովանդակությունը՝ համապատասխանեցնելով 13-րդ հոդվածի 3-րդ մասին։

Հաշվի առնելով վերը նշվածը անհրաժեշտություն է առաջանում փոփոխություններ կատարելու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1739-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)  մեջ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1-թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության Ձևը և «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» Ձև N 1 թափոն (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը հաստատելու մասին» N 112-Ն հրամանում։

Մինչև 2025 թվականի ընթացքում կատարված օրենսդրական փոփոխությունները, թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվությունների ընդունումը լիազոր մարմնի կողմից իրականացվել է թղթային տարբերակով՝  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների միջոցով, ինչից հետո ստացված տվյալները լիազոր մարմնի կողմից ուսումնասիրվել, ամփոփվել և փոխանցվել են ՀՀ վիճակագրական կոմիտե։ Թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվությունները նախատեսվում է 2026 թվականից սկսած ընդունել և պահպանել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ նոր ստեղծված «Շրջակա միջավայրի կառավարման  ոլորտի թվային ծառայությունների հարթակ» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ էլեկտրոնային հարթակ)  համապատասխան բաժնի միջոցով։ Նախատեսվում է «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով ՀՀ վիճակագրական կոմիտեին վերապահված իրավասությունների, մասնավորապես՝ ՀՀ-ում առաջացող և գործածվող թափոնների վերաբերյալ բնապահպանական, պաշտոնական վիճակագրության մշակումը, արտադրությունն ու տարածումն ապահովելու, ինչպես նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքով սահմանված՝ բնապահպանական վարչական վիճակագրության վարման և ներկայացման կարգի պահպանման ուղղությամբ  վերահսկողական գործառույթների կատարումն ապահովելու նպատակով, այդ պետական մարմինների համար ապահովել հասանելիություն էլեկտրոնային հարթակի միջոցով գեներացվող (ստեղծվող) և պահպանվող վարչական վիճակագրական հաշվետվություններին։

Նախատեսվում է որոշման նախաբանից Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշմանը կատարված հղումը հանել՝ քանի որ նախաբանում նշված որոշումը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի և Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան լիազորող նորմ չի հանդիսանում:

Թափոնների պետական հաշվառման կարգում օգտագործվում են մի շարք հասկացություններ (օրինակ՝ թափոնների գործածություն, տեղադրում, պահում, հեռացում, պետական կադաստր, օգտահանում), որոնց ճիշտ մեկնաբանության համար նպատակահարմար է դրանք կիրառել «Թափոնների մասին» օրենքով սահմանված իմաստով։

2.    Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Թափոնների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1739-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է թափոնների հաշվառման կարգը համապատասխանեցնել «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված դրույթներին՝ հստակեցնելով թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվությունով ներկայացման ենթակա տվյալների շրջանակը, վտանգավոր թափոնների առաջացման և թափոնների տեղադրման վերաբերյալ տվյալներից բացի թափոնների պետական հաշվառման կարգում սահմանելով նաև թափոնների պահման, օգտահանման, վնասազերծման կամ ոչնչացման վերաբերյալ տվյալների ներկայացման պահանջ։

Նախատեսվում է որոշմամբ սահմանել վիճակագրական կոմիտեին և բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին էլեկտրոնային հարթակով ստեղծվող և ներկայացվող թափոնների մասին վարչական վիճակագրական հաշվետվություններին հասանելիությունն ապահովելու վերաբերյալ դրույթը։

3.    Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

4.    Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունման դեպքում թափոնների պետական հաշվառման կարգը կհամապատասխանեցվի Օրենքին, լիազոր մարմինը կստանա հաշվետու ժամանակահատվածում թափոնների գոյացման և դրանց հետագա գործածության վերաբերյալ համապարփակ տվյալներ, ինչն անհրաժեշտ է թափոնների կառավարման ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման համար, իսկ վիճակագրական կոմիտեն, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ազատ հասանելիություն կստանան թափոնների վարչական վիճակագրական հաշվետվությունների միջոցով էլեկտրոնային հարթակում գեներացվող ու պահպանվող տվյալներին, որոնք անհրաժեշտ են նշված պետական մարմինների գործառույթների իրականացման համար:

5.    Տեղեկատվություն  լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6.       Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի   վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 2.3-րդ բաժնի «Թվայնացում» գլխի չորրորդ պարբերությամբ և 4.10-րդ բաժնի ութերրորդ պարբերությամբ սահմանված միջոցառումների ապահովմանը։                                         

 

  • Продолжительность

    09.02.2026 02.03.2026
  • Тип

    Pешение

  • Область

    Охрана природы

  • Министерство

    Министерство окружающей среды

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 276

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: