Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123-րդ հոդվածի 1-ին մասում «միջոցները վարելը» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 11-14-րդ մասերով նախատեսված իրավախախտումների» բառերը։

Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել  հետևյալ բովանդակությամբ 1.1-1.4-րդ մասերը.

«11 Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ՝ թեթև մարդատար ավտոմոբիլ և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլ ամառային անվադողերով վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:

12 Հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին բութակավոր հակասահքային դողերով տրանսպորտային միջոց վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով։

13 Ճանապարհածածկին ձյան կամ մերկասառույցի առկայության պարագայում «Երթևեկությունը հակասահքային շղթաներով» 491  ճանապարհային նշանի ազդման գոտում 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների առնվազն երկու տանող անիվների վրա առանց տվյալ տրանսպորտային միջոցի տեսակին, դողի չափսերին և անվտանգ երթևեկությանը համապատասխանող հակասահքային շղթաների երթևեկությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

14 Ձմեռային դողերը, բութակավոր հակասահքային դողերը (դրանց կիրառման պարագայում) տրանսպորտային միջոցի բոլոր անիվների վրա չտեղադրելը յուրաքանչյուր չտեղադրված դողի մասով՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ յուրաքանչյուր չտեղադրված դողի մասով։»։

Հոդված 3. Օրենսգրքի 1246-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել  հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասը.

«11 Սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1.1-1.4-րդ մասերով սահմանված իրավախախտումների հետևանքով վթարային իրադրություն ստեղծելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկից հիսունապատիկի չափով:

Հոդված 4. Օրենսգրքի 1246-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել  հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասը.

«21 Սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1.1-1.4-րդ մասերով սահմանված արարք կատարելը, որի հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:»։

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության  նախագահ                                 Վ. Խաչատուրյան

Երևան

 

  • Продолжительность

    14.01.2026 29.01.2026
  • Тип

    Закон

  • Область

    Транспорт, Безопасность дорожного движения

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 518

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: