«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123-րդ հոդվածի 1-ին մասում «միջոցները վարելը» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի 1․1-1․4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների» բառերը։
Հոդված 2. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.4-րդ մասերը.
«1․1․ Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ՝ թեթև մարդատար ավտոմոբիլ և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլ ամառային անվադողերով վարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
1․2․ Հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին բութակավոր հակասահքային դողերով տրանսպորտային միջոց վարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով։
1․3․ Ճանապարհածածկին ձյան կամ մերկասառույցի առկայության պարագայում «Երթևեկությունը հակասահքային շղթաներով» 4․9․1 ճանապարհային նշանի ազդման գոտում 3,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների և ավտոբուսների առնվազն երկու տանող անիվների վրա առանց տվյալ տրանսպորտային միջոցի տեսակին, դողի չափսերին և անվտանգ երթևեկությանը համապատասխանող հակասահքային շղթաների երթևեկությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
1․4․ Ձմեռային դողերը, բութակավոր հակասահքային դողերը (դրանց կիրառման պարագայում) տրանսպորտային միջոցի բոլոր անիվների վրա չտեղադրելը յուրաքանչյուր չտեղադրված դողի մասով՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ յուրաքանչյուր չտեղադրված դողի մասով։»։
Հոդված 3. Օրենսգրքի 1246-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասը.
«1․1 Սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1.1-1.4-րդ մասերով սահմանված իրավախախտումների հետևանքով վթարային իրադրություն ստեղծելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկից հիսունապատիկի չափով:
Հոդված 4. Օրենսգրքի 1246-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասը.
«2․1 Սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1.1-1.4-րդ մասերով սահմանված արարք կատարելը, որի հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:»։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
Երևան
-
Տևողություն
14.01.2026 29.01.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տրանսպորտ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 517
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: