Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգ
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
| Номер | Автор предложения, дата получения | Статус | Содержание предложения | Прикрепленные файлы | Заключение | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Դավիթ Տուրյան 13.01.2026 12:42:58 | Առաջարկում եմ նախագծի Հավելվածի 3 գլխի 28-րդ կետում առկա «Օտար լեզուների ուղղությամբ մասնագիտացած Հայաստանի Հանրապետության բուհերում ուսուցանվում և ուսումնասիրվում են նաև անգլերենը, ռուսերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, վրացերենը, պարսկերենը, արաբերենը, չինարենը, թուրքերենը, ադրբեջաներենը, կորեերենը, ճապոներենը, բուլղարերենը, լեհերենը, հունարենը, ռումիներենը, հին սլավոներենը, լատիներենը» ձևակերպումից հանել անգլերենի, գերմաներենի, ռուսերենի և ֆրանսերենի հիշատակումը։ Քանի որ նույն կետում արդեն իսկ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես օտար լեզու ուսուցանվում են անգլերենը, գերմաներենը, ռուսերենը և ֆրանսերենը, իսկ «նաև» կապի կիրառմամբ մասնագիտացված բուհերի վերաբերյալ ձևակերպումը ենթադրում է, որ այդ լեզուները ևս ուսուցանվում են տվյալ բուհերում՝ այլ լեզուների հետ մեկտեղ, դրանց կրկնակի թվարկումը դառնում է ավելորդ և լեզվական տեսանկյունից չհիմնավորված։ Այսպիսով, առաջարկում եմ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես օտար լեզու ուսուցանվում են անգլերենը, գերմաներենը, ռուսերենը և ֆրանսերենը։ Օտար լեզուների ուղղությամբ մասնագիտացած Հայաստանի Հանրապետության բուհերում ուսուցանվում և ուսումնասիրվում են նաև իսպաներենը, իտալերենը, վրացերենը, պարսկերենը, արաբերենը, չինարենը, թուրքերենը, ադրբեջաներենը, կորեերենը, ճապոներենը, բուլղարերենը, լեհերենը, հունարենը, ռումիներենը, հին սլավոներենը, լատիներենը։» ։ |
Հարգելի պարոն Տուրյան, |