Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Դավիթ Տուրյան 13.01.2026 12:42:58

Առաջարկում եմ նախագծի Հավելվածի 3 գլխի 28-րդ կետում առկա «Օտար լեզուների ուղղությամբ մասնագիտացած Հայաստանի Հանրապետության բուհերում ուսուցանվում և ուսումնասիրվում են նաև անգլերենը, ռուսերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, վրացերենը, պարսկերենը, արաբերենը, չինարենը, թուրքերենը, ադրբեջաներենը, կորեերենը, ճապոներենը, բուլղարերենը, լեհերենը, հունարենը, ռումիներենը, հին սլավոներենը, լատիներենը» ձևակերպումից հանել անգլերենի, գերմաներենի, ռուսերենի և ֆրանսերենի հիշատակումը։

Քանի որ նույն կետում արդեն իսկ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես օտար լեզու ուսուցանվում են անգլերենը, գերմաներենը, ռուսերենը և ֆրանսերենը, իսկ «նաև» կապի կիրառմամբ մասնագիտացված բուհերի վերաբերյալ ձևակերպումը ենթադրում է, որ այդ լեզուները ևս ուսուցանվում են տվյալ բուհերում՝ այլ լեզուների հետ մեկտեղ, դրանց կրկնակի թվարկումը դառնում է ավելորդ և լեզվական տեսանկյունից չհիմնավորված։

Այսպիսով, առաջարկում եմ կետը շարադրել հետևյալ կերպ՝

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում որպես օտար լեզու ուսուցանվում են անգլերենը, գերմաներենը, ռուսերենը և ֆրանսերենը։ Օտար լեզուների ուղղությամբ մասնագիտացած Հայաստանի Հանրապետության բուհերում ուսուցանվում և ուսումնասիրվում են նաև իսպաներենը, իտալերենը, վրացերենը, պարսկերենը, արաբերենը, չինարենը, թուրքերենը, ադրբեջաներենը, կորեերենը, ճապոներենը, բուլղարերենը, լեհերենը, հունարենը, ռումիներենը, հին սլավոներենը, լատիներենը։» ։

Հարգելի պարոն Տուրյան,
Շնորհակալություն դիտարկման համար։ Ձեր առաջարկն ընդունվել է, և նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխությունները։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: