Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝ վարձակալության պայմանագիր) կողմերի միջև 2025 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված՝ տվյալ վարձակալության պայմանագրում  փոփոխություններ կատարելու մասին №59 համաձայնագրով (այսուհետ՝ համաձայնագիր), որով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի 9 գոտիների (8 բնակավայր) բաժանորդներին 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու համար վարձատուի և վարձակալի կողմից նախաձեռնվել են վարձակալության պայմանագրի կողմերի միջև հաստատված միջոցառումներ, որոնք նախատեսված են ավարտել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ուստի, համաձայնագրով նախատեսվել է Հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների (այսուհետ՝ կանոններ) 139-րդ կետի (139. Մատակարարը պարտավոր է բաժանորդին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն վեցժամյա ջրամատակարարմամբ) կիրառումը վերը նշված 9 գոտիների համար հետաձգելու առաջարկ։ Այդ նպատակով է պայմանավորված կանոնների 171-րդ կետում (171. Կանոնների 139-րդ կետով սահմանված դրույթը «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի համաձայնագրով սահմանված մատակարարի սպասարկման տարածքի գոտիների մասով ուժի մեջ է մտնում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը՝ ըստ տվյալ համաձայնագրով սահմանված ժամանակացույցի) փոփոխություն կատարելուն առնչվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ Նախագծով, հաշվի առնելով վարձակալության պայմանագրի նմանատիպ համաձայնագրերի կնքման հաճախակիությունը, կանոնների 171-րդ կետի և համաձայնագրի համապատասխանեցման հետ միաժամանակ վերացվում է նաև այսուհետ նմանատիպ նոր համաձայնագրի կնքման դեպքում կանոնները փոփոխելու անհրաժեշտությունը։

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Խնդիրը վերաբերում է Կանոնների անցումային դրույթ համարվող 171-րդ կետով ամրագրված՝ Կանոնների 139-րդ կետով սահմանված դրույթի վարձակալության պայմանագրի համաձայնագրում նշված մատակարարի սպասարկման տարածքի գոտիների մասով մինչև 2026 թվականի հունվարի 1-ն ուժի մեջ մտնելու վերաբերյալ սահմանափակմանը։ Նախագծով, հաշվի առնելով վարձակալության պայմանագրի նմանատիպ համաձայնագրերի կնքման հաճախակիությունը, կանոնների 171-րդ կետի և համաձայնագրի համապատասխանեցման հետ միաժամանակ վերացվում է նաև այսուհետ նմանատիպ նոր համաձայնագրի կնքման դեպքում կանոնները փոփոխելու անհրաժեշտությունը։

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Կարգավորման նպատակը վարձակալության պայմանագրի համաձայնագրերում նշված մատակարարի սպասարկման տարածքի գոտիների մասով Կանոնների անցումային դրույթ համարվող 171-րդ կետով ամրագրված ժամկետի համապատասխանեցումն է տվյալ համաձայնագրերով սահմանված ժամկետներին։ Նախագծով, հաշվի առնելով վարձակալության պայմանագրի նմանատիպ համաձայնագրերի կնքման հաճախակիությունը, կանոնների 171-րդ կետի և համաձայնագրի համապատասխանեցման հետ միաժամանակ վերացվում է նաև այսուհետ նմանատիպ նոր համաձայնագրի կնքման դեպքում կանոնները փոփոխելու անհրաժեշտությունը։ 

 

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հանձնաժողովի կողմից, քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ:

 

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կանոնների 171-րդ կետի և վարձակալության պայմանագրի համաձայնագրի համապատասխանեցման հետ միաժամանակ վերացվում է նաև այսուհետ նմանատիպ նոր համաձայնագրի կնքման դեպքում կանոնները փոփոխելու անհրաժեշտությունը։

  • Продолжительность

    01.12.2025 17.12.2025
  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

  • Министерство

    Комиссия по регулированию общественных услуг РА

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 290

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: