ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի (այսուհետ՝ վարձակալության պայմանագիր) կողմերի միջև 2025 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված՝ տվյալ վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին №59 համաձայնագրով (այսուհետ՝ համաձայնագիր), որով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի 9 գոտիների (8 բնակավայր) բաժանորդներին 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու համար վարձատուի և վարձակալի կողմից նախաձեռնվել են վարձակալության պայմանագրի կողմերի միջև հաստատված միջոցառումներ, որոնք նախատեսված են ավարտել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ուստի, համաձայնագրով նախատեսվել է Հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների (այսուհետ՝ կանոններ) 139-րդ կետի (139. Մատակարարը պարտավոր է բաժանորդին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել ամենօրյա առնվազն վեցժամյա ջրամատակարարմամբ) կիրառումը վերը նշված 9 գոտիների համար հետաձգելու առաջարկ։ Այդ նպատակով է պայմանավորված կանոնների 171-րդ կետում (171. Կանոնների 139-րդ կետով սահմանված դրույթը «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի համաձայնագրով սահմանված մատակարարի սպասարկման տարածքի գոտիների մասով ուժի մեջ է մտնում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը՝ ըստ տվյալ համաձայնագրով սահմանված ժամանակացույցի) փոփոխություն կատարելուն առնչվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ Նախագծով, հաշվի առնելով վարձակալության պայմանագրի նմանատիպ համաձայնագրերի կնքման հաճախակիությունը, կանոնների 171-րդ կետի և համաձայնագրի համապատասխանեցման հետ միաժամանակ վերացվում է նաև այսուհետ նմանատիպ նոր համաձայնագրի կնքման դեպքում կանոնները փոփոխելու անհրաժեշտությունը։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Խնդիրը վերաբերում է Կանոնների անցումային դրույթ համարվող 171-րդ կետով ամրագրված՝ Կանոնների 139-րդ կետով սահմանված դրույթի վարձակալության պայմանագրի համաձայնագրում նշված մատակարարի սպասարկման տարածքի գոտիների մասով մինչև 2026 թվականի հունվարի 1-ն ուժի մեջ մտնելու վերաբերյալ սահմանափակմանը։ Նախագծով, հաշվի առնելով վարձակալության պայմանագրի նմանատիպ համաձայնագրերի կնքման հաճախակիությունը, կանոնների 171-րդ կետի և համաձայնագրի համապատասխանեցման հետ միաժամանակ վերացվում է նաև այսուհետ նմանատիպ նոր համաձայնագրի կնքման դեպքում կանոնները փոփոխելու անհրաժեշտությունը։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Կարգավորման նպատակը վարձակալության պայմանագրի համաձայնագրերում նշված մատակարարի սպասարկման տարածքի գոտիների մասով Կանոնների անցումային դրույթ համարվող 171-րդ կետով ամրագրված ժամկետի համապատասխանեցումն է տվյալ համաձայնագրերով սահմանված ժամկետներին։ Նախագծով, հաշվի առնելով վարձակալության պայմանագրի նմանատիպ համաձայնագրերի կնքման հաճախակիությունը, կանոնների 171-րդ կետի և համաձայնագրի համապատասխանեցման հետ միաժամանակ վերացվում է նաև այսուհետ նմանատիպ նոր համաձայնագրի կնքման դեպքում կանոնները փոփոխելու անհրաժեշտությունը։
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հանձնաժողովի կողմից, քննարկվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կանոնների 171-րդ կետի և վարձակալության պայմանագրի համաձայնագրի համապատասխանեցման հետ միաժամանակ վերացվում է նաև այսուհետ նմանատիպ նոր համաձայնագրի կնքման դեպքում կանոնները փոփոխելու անհրաժեշտությունը։
-
Duration
01.12.2025 17.12.2025 -
Type
Decision
-
Area
Energy (electricity, heat supply, gas supply systems)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
-
Status
Views 289
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.