ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի կողմերի միջև 2025 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված՝ տվյալ վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին №59 համաձայնագրով, որը վերաբերում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի 9 գոտիների (8 բնակավայր) բաժանորդներին 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու միջոցառումների ավարտման ժամկետին և դրա հիման վրա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 139-րդ կետի կիրառումը նշված 9 գոտիների համար հետաձգելուն։ Դրանով է պայմանավորված կանոնների 171-րդ կետում փոփոխություն կատարելուն առնչվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ Որոշման նախագծով կանոնների 171-րդ կետի և համաձայնագրի համապատասխանեցման հետ միաժամանակ վերացվում է նաև այսուհետ նմանատիպ նոր համաձայնագրի կնքման դեպքում կանոնները փոփոխելու անհրաժեշտությունը։
-
Продолжительность
01.12.2025 17.12.2025 -
Тип
Pешение
-
Область
Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
-
Министерство
Комиссия по регулированию общественных услуг РА
-
Test
Просмотры 286
Принт
Оставить предложение
Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после входа в систему.
Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.
Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .