Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի կողմերի միջև 2025 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված՝ տվյալ վարձակալության պայմանագրում  փոփոխություններ կատարելու մասին №59 համաձայնագրով, որը վերաբերում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի 9 գոտիների (8 բնակավայր) բաժանորդներին 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու միջոցառումների ավարտման ժամկետին և դրա հիման վրա ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 139-րդ կետի կիրառումը նշված 9 գոտիների համար հետաձգելուն։ Դրանով է պայմանավորված կանոնների 171-րդ կետում փոփոխություն կատարելուն առնչվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը։ Որոշման նախագծով կանոնների 171-րդ կետի և համաձայնագրի համապատասխանեցման հետ միաժամանակ վերացվում է նաև այսուհետ նմանատիպ նոր համաձայնագրի կնքման դեպքում կանոնները փոփոխելու անհրաժեշտությունը։

  • Քննարկվել է

    01.12.2025 - 17.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Գերատեսչություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 973

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: