Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

Обсуждалось 21.03.2024 - 07.04.2024

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №379-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշումների նախագծերի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով սահմանված մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման անհրաժեշտությամբ՝ առկա կարգավորումների լրամշակման և նոր կարգավորումների սահմանման միջոցով դրանց հստակեցման, կատարելագործման և բաժանորդների համար առավել ընկալելի դարձնելու, հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման և խնդիրների լուծման, ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման, վերակնքման, փոփոխման և դադարեցման ընթացակարգերը հստակեցնելու և գործընթացներն առավել դյուրին դարձնելու նպատակով: Մասնավորապես՝ կանոնների լրամշակման և պայմանագրի նոր օրինակելի ձևի մշակման արդյունքում իրականացվել են որոշակի կառուցվածքային փոփոխություններ, նոր կարգավորում է սահմանվել սահմանազատման կետերի մեկից ավելի լինելու դեպքի համար, հստակեցվել են բաժանորդի տարածք մատակարարի ներկայացուցչի մուտք գործելու, բաժանորդի համար հաշվառման քարտ բացելու, ծանուցումների և վեճերի լուծման, պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը, ֆորս մաժոր հասկացությունը, դիմող անձի և մատակարարի պարտականությունները, ներդրվել է հրապարակային պայմանագրերի կնքման մեխանիզմը, լրամշակվել են հոլոգրաֆիկ կնիքով առևտրային հաշվառքի սարքը կնքելու և վերակնքելու, բաժանորդին մատուցված ծառայության քանակները և դրանց դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկային փաստաթղթում և (կամ) վճարումը հավաստող փաստաթղթում ներառելու, դրանց վերաբերյալ բաժանորդին իրազեկելու, բաժանորդի կողմից դրանց վճարման, բաժանորդին տույժ վճարելու ընթացակարգերը, որոշակի խմբագրական և ճշգրտող բնույթի փոփոխություններ են կատարվել նաև սպասարկման որակի ցուցանիշների բաժնում, վերաշարադրվել է միացման պայմանագիրը, մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունները հստակեցվել են նաև մի շարք այլ խմբագրական բնույթի լրամշակումների միջոցով։
0 666

Обсуждалось 25.10.2022 - 10.11.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 718-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծի ընդունման նպատակն է հաստատել` սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառի հետևյալ ստուգաթերթերը. «Հելմինթոզների համաճարակաբանական վերահսկողության» N 1.23 ստուգաթերթը, որն ընդգրկում է 15 հարց, և «Մանկապատանեկան մարզադպրոցների գործունեության վերահսկողության» N 1.24 ստուգաթերթը, որն ընդգրկում է 21 հարց, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատել նույն բնագավառի՝ «Ջրի հավաքման, մշակման և բաշխման նկատմամբ սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N 1.11 ստուգաթերթը, որն ընդգրկում է 31 հարց. աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում նոր խմբագրությամբ հաստատել՝ «Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ընթացքում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի վերահսկողության» 1 ստուգաթերթը, որն ընդգրկում է 29 հարց:
0 2268

Обсуждалось 01.09.2022 - 17.09.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարա­բերությունների բարելավման անհրաժեշտությամբ՝ միտված կանոնների գործնականում կիրառման, ինչպես նաև հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացմանը և խնդիրների լուծմանը, առկա կարգավորումների բարելավմանը, նոր կարգավորումների սահմանմանը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է վերաշարադրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված  «Խմելու ջուր» հասկացությունը, ինչպես նաև ուժը կորցված ճանաչել կանոնների 15-րդ և 22․1-րդ կետերով սահմանված՝ նոր բաժանորդ դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթերին առնչվող որոշ դրույթներ, որոնք փաստացի ներառվել են կանոնների նոր լրացվող՝ ֆիզիկական անձի նոր բաժանորդ դառնալու հնարավորություններն առավել ընդլայնող 22.1․1 կետում։ Բաժանորդին իրազեկման մակարդակն առավել արդյունավետ դարձնելու նպատակով լրամշակվել են պլանային ընդհատումների մասին իրազեկելուն առնչվող՝ կանոնների 70-րդ և վթարային կամ ֆորս մաժորի հետևանքով ընդհատման մասին իրազեկելուն առնչվող՝ կանոնների 71-րդ կետերը։ Առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարումն առևտրային հաշվառքի սարքով իրականացնելու գործընթացն ավարտին հասցնելու նպատակով կանոնների 74-րդ կետը լրացվել է  3-րդ ենթակետով, որն իրավունք է ընձեռելու մատակարարին առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն բաժանորդի խոչընդոտելու դեպքում դադարեցնել նրան ծառայությունների մատուցումը: Կանոնները լրացվել է նաև 74.2 կետով, որով ամրագրվել է կանոնների 74-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքով բաժանորդին ծառայությունների մատուցումը դադարեցված լինելու դեպքում բաժանորդի կողմից առևտրային հաշվառքի սարք տեղակայելուն չխոչընդոտելու մասին մատակարարին իրազեկելիս ծառայությունների մատուցումը վերսկսելու գործընթացը: Որպես առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարումը առևտրային հաշվառքի սարքով իրականացնելու խնդրի լուծման ողջամիտ վերջնաժամկետ՝ կանոնների 89-րդ կետով ամրագրվել է 2026 թվականի հունվարի 1-ը, իսկ կանոնների 90-րդ կետով՝ կանոնների 42-րդ կետի հետ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել նաև 26-րդ և 42.1 կետերը, 74-րդ կետի 3-րդ ենթակետը և 74.2 կետը (կանոնների այս կետերը առանց առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարում ունեցող բաժանորդ չլինելու դեպքում կորցնելու են իրենց գործնական նշանակությունը)՝ դրանց ուժը կորցնելու ժամկետը համապատասխանեցնելով կանոնների 89-րդ կետով ամրագրվելիք վերոնշյալ ժամկետին։
1 2807

Обсуждалось 25.11.2021 - 10.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում` մատակարարի կողմից բոլոր բաժանորդներին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցնելով վարձակալության պայմանագրով մատակարարի սպասարկման տարածքի թվով 20 գոտիների համար ամրագրված ժամկետի հետ:
0 5147

Обсуждалось 03.09.2021 - 19.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում: Մասնավորապես, նախատեսվում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից իր սպասարկման տարածքի ջրամատակարարման գրաֆիկի՝ թերթում տարեկան առնվազն երկու անգամ հրապարակելու գործող պահանջի փոխարեն սահմանել ընկերության պաշտոնական կայքում տարեկան առնվազն մեկ անգամ՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար հրապարակելու նվազագույն պահանջ:
0 1423

Обсуждалось 14.09.2020 - 29.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով հստակեցնել առկա կարգավորումները, սահմանել նոր կարգավորումներ, որոնք միտված են մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավմանը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կարգավորել ծառայությունների մատուցումը՝ բաժանորդի նոր միացումը այլ բաժնորդի ներքին ցանցից իրականացնելու դեպքում: Միաժամանակ, գործնական վերլուծություններից ելնելով՝ առաջարկվում է ճշգրտել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի դեպքում կանոնների 46-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված  վերահաշվարկի բանաձևը:
0 1800

Обсуждалось 25.02.2020 - 15.03.2020

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը,  ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման աշխատանքների 2020 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազ. դրամ: Սույն որոշման նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով  «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 28/1 որոշման համաձայն՝ «Ստանդարտների մշակման և հաստատման գործընթացի նկատմամբ իրականացված կատարողական հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ընթացիկ եզրակացության մեջ նշվում է, որ «Ստանդարտների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ այսուհետ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը։
1 6946

Обсуждалось 24.10.2019 - 10.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում են մատակարարի նախաձեռնությամբ բաժանորդ-մատակարար պայմանագրի լուծելուց բաժանորդին նախապես ծանուցելու պահանջի, մատակարարին տեխնիկական պայմանների գործողության ժամկետի երկարաձգման իրավունքի սահմանումը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ մատակարարի կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրի միջոցով նոր համակարգի կառուցման գործընթացի կարգավորումը, ինչը հանգեցնելու է դիմող անձից գանձվող միացման վճարի նվազեցման: Նախատեսվող փոփոխություններով բարելավվելու է նաև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, ստուգաչափման, ցուցմունքի գրանցման գործընթացները՝ տարանջատված հստակ ժամկետներով, ինչը ներառում է նաև հայտնաբերվող խախտումների հիման վրա կատարվող վերահաշվարկների հետ բաժանորդի չհամաձայնվելու դեպքում բողոքարկման հնարավորություն: Նախագծով սահմանված է նաև նոր միացման գործընթացի վերաբերյալ դիմումին պատասխանելու ժամկետների խախտման համար մատակարարի կողմից դիմող անձին տուժանք վճարելու պահանջ:
10 1413

Проект принят

Обсуждалось 04.09.2019 - 19.09.2019

ՀՀՇՆ 40-01.02- «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Ջրամատակարարման համակարգերի նախագծումը ներկայումս իրականացվում է ՀՀ-ում ընդունված ՍՆիՊ 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմեր և կանոներ փաստաթղթի պահանջներին համապատասխան: Այս նորմերը և կանոները մշակվել են 80-ական թվականներին խորհրդային ժամանակաշրջանի շինարարության բնագավառի տեխնոլոգիաների զարգացման մակարդակին համապատասխան: Սակայն ներկայումս, նշված շինարարական նորմերի պահանջները հիմնականում չեն համապատասխանում ժամանակակից շինարարության բնագավառի առաջադեմ տեխնոլոգիաներին և նյութերին ներկայացվող, ինչպես նաև ՀՀ-ում ձևավորված օրենսդրական և իրավական դաշտի փաստաթղթերի պահանջներին: Ելնելով ստեղծված իրավիճակից անհրաժեշտ է համարվել մշակել, կարևոր տնտեսական և կենսական նշանակություն ունեցող, ջրամատակարարման բնագավառի համակարգերի նախագծման, շինարարության և շահագործման նորմատիվային փաստաթուղթ, որը պետք է բավարարի ժամանակակից շինարարական ինդուստրիայի, ինչպես նաև ՀՀ երկրաբանական, հիդրոերկրաբանական և բնակլիմայական պայմաններին համապատասխան:
1 9513