ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ), ՈՐՍԱԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԳՈՐԾԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«_____» __________ 2025 թվականի N ____ -Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ), ՈՐՍԱԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԳՈՐԾԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Բնապահպանական վերահսկողության ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի), որսագործիքների և որսի գործիք համարվող այլ միջոցների տնօրինման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ՝ որսի) տնօրինման կարգը հաստատելու մասի» N 2168-Ն որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
- Սույն որոշման գործողությունը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների տնօրինման կարգի նկատմամբ, եթե դրանք դեռևս սահմանված կարգով չեն տնօրինվել:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
« » ____________ 2025 թ․
Հավելված
ՀՀ կառավարության
«_____» ___________2025 թվականի N ___ -Ն որոշման
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ), ՈՐՍԱԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԳՈՐԾԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ
ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ
Կ Ա Ր Գ
- Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական վերահսկողության ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների՝ (ներառյալ՝ որսի) կենսառեսուրսների (վայրի խոտաբույսեր, թփեր, ծառեր, այդ թվում` փայտանյութ և վայրի կենդանիներ ու դրանց արգասիքներ), հողի բերրի շերտի, օգտակար հանածոների, ինչպես նաև որսագործիքների և որսի գործիք համարվող այլ միջոցների տնօրինման կարգը:
- Արագ փչացող առգրավված կենսառեսուրսներն անհատույց հանձնվում են տվյալ մարզի կամ համայնքի (կամ հարակից մարզի կամ համայնքի), բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններին և ժամանակավոր օթևանների շահառուներին, թանգարաններին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) տարածքային ստորաբաժանման ղեկավարի և ընդունող կազմակերպության ղեկավարի (կամ աշխատակցի) կողմից կազմված հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա` անասնաբուժասանիտարական փորձաքննության մասին եզրակացությունից հետո:
- Արագ փչացող կենսառեսուրսներ են համարվում որսված անկենդան վայրի կենդանիները (կաթնասուններ, թռչուններ, սողուններ, ձկներ, խեցգետիններ, ջրային ու ցամաքային այլ կենդանիներ), որոնք ենթակա են օգտագործման միայն անասնաբուժասանիտարական լաբորատոր փորձաքննության ենթարկվելուց հետո։ Եթե օգտագործումն անհնար է, ապա դրանք ենթակա են ոչնչացման սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով:
- Վերցված, առգրավված կենդանի վայրի կենդանիների և դրանց արգասիքների վերաբերյալ Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման կողմից կազմվում է արձանագրություն։
- Կենդանի վայրի կենդանիները, որոնց հնարավոր չէ առգրավել ելնելով կենդանիների չափերից, վարքի առանձնահատկություններից, անվտանգության և այլ հանգամանքներից՝ առգրավվում են մասնագիտացված կազմակերպությունների օժանդակությամբ։ Մասնագիտացված կազմակերպությունների ցանկը հրապարակվում է Շրջակա միջավայրի նախարարության կայքէջում։
- Սույն կարգի իմաստով մասնագիտացված կազմակերպություն է հանդիսանում այն կազմակերպությունը, որի կանոնադրությամբ սահմանված գործունեության առարկան կամ նպատակները ներառում են անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների կենսաբանական, անհատական և տեսակային առանձնահատկությունները, առողջությունը և կյանքի անվտանգությունը, որն ունի նաև պահման վայրից կենդանիների փախուստը բացառելու պայմաններ, վայրի կենդանիների ուսումնասիրության, պահպանության, պահման, խնամքի, վերարտադրության ոլորտներում մասնագիտական որակավորում ունեցող մասնագետներ։
- Տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության և մասնագիտացված կազմակերպության միջև նախապես կնքված՝ առգրավված կենդանի վայրի կենդանիներին ի պահ հանձնելու վերաբերյալ պայմանագրի հիման վրա առգրավված կենդանի վայրի կենդանիներն առավելագույնը մեկ ամիս ժամկետով ի պահ են հանձնվում մասնագիտացված կազմակերպությանը՝ կենդանիների պահման հետ կապված ծախսերը հոգալու պայմանով։
- Առգրավված կենդանի վայրի կենդանիները մասնագիտացված կազմակերպությանն ի պահ հանձնելուց հետո Տեսչական մարմինն առգրավված կենդանու վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է գիտական կազմակերպությանը (այսուհետ՝ գիտական կազմակերպություն)՝ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետը։
- Գիտական կազմակերպություն է հանդիսանում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը և 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետը։
- Գիտական կազմակերպությունն առավելագույնը յոթնօրյա ժամկետում իրականացնում է տեղային ուսումնասիրություն և արդյունքների ամփոփումից հետո Շրջակա միջավայրի նախարարությանը և Տեսչական մարմնին է տրամադրում կենդանի վայրի կենդանիների վայրի բնություն բացթողնման ենթակա լինելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն՝ նշելով բացթողնման ենթակա հնարավոր վայրերը և ժամկետը։
- Մասնագիտացված կազմակերպությանն ի պահ հանձնված առգրավված կենդանի վայրի կենդանիները, որոնք՝
ա) բնորոշ են Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհին և դրա մաս են կազմում, գիտական կազմակերպության կողմից տրված եզրակացության հիման վրա ենթակա են բացթողնման վայրի բնություն (իրենց ապրելավայրերին համապատասխան տարածքներ) Տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման տեսուչների, Շրջակա միջավայրի նախարարության, գիտական կազմակերպության և համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակիցների կողմից՝ մասնագիտացված կազմակերպության օժանդակությամբ։ Կենդանիներին վայրի բնություն ազատ արձակելուց առաջ գիտական կազմակերպության կողմից ամրացվում են էլեկտրոնային կրիչներ։ Ազատ արձակման փաստն արձանագրվում և տեսագրվում է Տեսչական մարմնի տեսուչների կողմից: Տեսագրությունը կցվում է վարչական վարույթի նյութերին.
բ) բնորոշ են Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհին և դրա մաս են կազմում, սակայն գիտական կազմակերպության կողմից տրված եզրակացության հիման վրա ենթակա չեն բացթողնման վայրի բնություն, ինչպես նաև այն կենդանի վայրի կենդանիները, որոնք բնորոշ չեն Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհին և դրա մաս չեն կազմում՝ Շրջակա միջավայրի նախարարության և մասնագիտացված կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա հանձնվում են դրանց ի պահ ստանձնած մասնագիտացված կազմակերպությանը հետագա տնօրինման իրավունքով՝ բացառելով դրանց օտարելը։
- «Անհետացման եզրին գտնվող վայրի բուսական և կենդանական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ ՍԻԹԵՍ) հավելվածներում ընդգրկված կենդանի կենդանիները սույն կետի ա) և բ) ենթակետերով սահմանված կարգով պահվում են անազատ կամ արհեստական պայմաններում կամ վերադարձվում են վայրի բնություն, իսկ բույսերը՝ ոչնչացվում։
- ՍԻԹԵՍ-ի N 1 hավելվածում ընդգրկված մահացած նմուշները գիտական, կրթական կամ նույնականացման նպատակներով օգտագործելու նպատակով հանձնավում են համապատասխան կազմակերպություններին։ Եթե այս նպատակներով դրանց օգտագործումը անհնար է, ապա դրանք ենթակա են ոչնչացման։ Նմուշները չեն կարող վաճառվել կամ աճուրդային կարգով իրացվել:
- Սույն կարգի 7-րդ կետում նշված պայմանագրի բացակայության դեպքում Տեսչական մարմինն առգրավված կենդանի վայրի կենդանիներին ի պահ է հանձնում «Երևանի կենդանաբանական այգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը կամ համապատասխան մասնագիտացված կազմակերպություններին։
- Առգրավված ապօրինի որսագործիքները (բացառությամբ զենք-զինամթերքի) ենթակա են ոչնչացման Տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ստեղծված երեք անձից կազմված հանձնաժողովի կողմից։ Ոչնչացման գործընթացը տեսագրվում և լուսանկարահանվում է, կազմվում է համապատասխան արձանագրություն, որին կցվում են տեսանկարահանման և լուսանկարահանման նյութերը։
- Սույն կարգի 1-ին կետով սահմանված առգրավված բույսերը, որոնք կարող են օգտագործվել գիտական, կրթական, նույնականացման նպատակներով գիտահետազոտական նպատակներով, հանձնվում են գիտական կազմակերպությանը` դրանց տնօրինումը որոշելու նպատակով:
- Ոչնչացման ենթակա թփերն ու խոտաբույսերը ոչնչացվում են Տեսչական մարմնի համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից ստեղծված՝ երեք հոգուց բաղկացած հանձնաժողովի կողմից, որում ընդգրկված է նաև համապատասխան անտառտնտեսության ներկայացուցիչը: Ոչնչացման գործընթացը տեսագրվում և լուսանկարահանվում է, կազմվում է համապատասխան արձանագրություն, որին կցվում են տեսանկարահանման և լուսանկարահանման նյութերը։
- Առգրավված դեղաբույսերը հանձնվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն` ի տնօրինում:
- Սույն կարգի 1-ին կետում նշված ծառերը, ներառյալ՝ փայտանյութը և օգտակար հանածոները, ենթակա են իրացման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից օրենքով սահմանված կարգով: Իրացումից ստացված գումարը եռօրյա ժամկետում մուտքագրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
- Մինչև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից աճուրդային կարգով կենսառեսուրսների իրացումն՝ առգրավված ծառերը, ներառյալ՝ փայտանյութը և օգտակար հանածոները, համապատասխան արձանագրությամբ ի պահ են հանձնվում դրանց պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ունեցող մոտակա բնության հատուկ պահպանվող տարածքների կամ անտառների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինությանը:
- Առգրավված հողի բերրի շերտը մարզի տարածքների հողերի բարելավման, կանաչապատման և վերականգնման նպատակով անհատույց հանձնվում է առգրավման վայրի համապատասխան համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին` Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի (կամ տեսուչի) և տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից կազմված հանձնման-ընդունման արձանագրության հիման վրա:
- Վերցված, առգրավված վարչական իրավախախտման գործիք կամ անﬕջական օբյեկտ համարվող և բռնագրավման ենթակա իրերը (առարկան, ﬕջոցները), պահվում են Տեսչական մարմնում մինչև բռնագրավման կապակցությամբ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը, եթե սույն կարգով այլ բան սահմանված չէ։
- Վերցված, առգրավված վարչական իրավախախտման առարկա հանդիսացող և բռնագրավման ենթակա կենդանի վայրի կենդանին սույն կարգի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով հանձնվում է մասնագիտացված կազմակերպությանը մինչև բռնագրավման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
- Վերցված, առգրավված վարչական իրավախախտման գործիք համարվող և բռնագրավման ենթակա հրազենը, զինամթերքը, պայթեցման սարքերը, պայթուցիկ նյութերը (պարագաները), շրջանառությունն արգելված առարկաները մինչև դրանց բռնագրավման պահանջը բավարարելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելն ի պահ են հանձնվում Ներքին գործերի նախարարությանը կամ Տեսչական մարմնի զենքերի պահպանման համար կահավորված զետեղարան՝ հանձնման-ընդունման արձանագրությամբ։ Բռնագրավման պահանջը դատարանի կողﬕց բավարարվելու և դատական ակտն օրինական ուժի ﬔջ մտնելուց հետո իրավախախտման գործիք կամ անﬕջական օբյեկտ համարվող իրերի (առարկաների, ﬕջոցների), բացառությամբ բռնագրավված հրազենի, զինամթերքի, պայթեցման սարքերի, պայթուցիկ նյութերի (պարագաների), շրջանառությունն արգելված առարկաների, բռնագանձումն իրականացվում է Հարկադիր կատարուﬓ ապահովող ծառայության կողﬕց: Բռնագանձման արդյունքում ստացված գումարը կատարողական գործողությունների կատարման ծախսերը պահվելուց հետո եռօրյա ժամկետում մուտքագրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
- Օրենքով սահմանված կարգով բռնագրավված՝ հրազենը, զինամթերքը, պայթեցման սարքերը, պայթուցիկ նյութերը (պարագաները), շրջանառությունն արգելված առարկաները համապատասխան արձանագրությամբ հանձնվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը՝ ի տնօրինում:
- Սույն կարգում նշված արձանագրությունները գրանցվում են Տեսչական մարմնի վարույթն իրականացնող ստորաբաժանման գործերի վարույթի գրանցամատյանում, իսկ տեսագրությունները` պահվում Տեսչական մարմնում։
-
Обсуждалось
12.05.2025 - 28.05.2025
-
Тип
Pешение
-
Область
Инспекционная система
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 631
Принт