Добавить в избранное

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ), ՈՐՍԱԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԳՈՐԾԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵՎ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՈՐՍԻ), ՈՐՍԱԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԳՈՐԾԻՔ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Նախագծով կարգավորվում է բնապահպանական վերահսկողության ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների տնօրինման գործընթացը, որի անհրաժեշտությունը բխում է իրավակարգավորումների հստակեցման և պարզեցման, տեսչական մարմնի կողմից վերահսկողության գործառույթի արդյունավետ իրականացման համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, առկա օրենսդրական բացերը վերացնելու, օրենսդրական կարգավորումները հստակեցնելու անհրաժեշտությունից: 

  1. Առկա իրավիճակը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական օրենսդրության նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն, որը նպատակաուղղված է շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, ջրերի, հողերի, կենդանական ու բուսական աշխարհի, ներառյալ` անտառների ու բնության հատուկ պահպանվող տարածքների և ընդհանուր օգտագործման ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության տարածքների (ծառեր, թփեր, զբոսայգիներ և այլ կանաչ գոտիներ) պահպանության, դրանց վերականգնման, բնական ռեսուրսների բանական (արդյունավետ) օգտագործման ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև կենսական անվտանգության, վտանգավոր նյութերի ու թափոնների անվտանգ գործածության, ռադիոակտիվ աղտոտվածության, բնապահպանական հարկ և (կամ) բնօգտագործման վճար վճարողների (բացառությամբ ընդերքօգտագործողների) հաշվառման, բնապահպանական հարկի և (կամ) բնօգտագործման վճարի օբյեկտների համար բազաների հաշվարկման, վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ նորմերի կատարմանը:

Հարկ է նշել, որ Տեսչական մարմնի կողմից բնապահպանական վերահսկողությունն իրականացվում է տարբեր գործիքակազմերով, հիմնականում ստուգման և դիտարկման միջոցով: Այս կապակցությամբ հարկ է կարևորել, որ «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասությամբ՝ բնապահպանության պետական տեսուչը օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և դեպքերում առգրավում է ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսները և բնապահպանական օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված որսը, որսագործիքները, որսի գործիք համարվող այլ միջոցները: Համաձայն նույն օրենքի 26.1 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի՝ դիտարկման ընթացքում առգրավվում են ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների և բնապահպանական օրենսդրության պահանջների խախտմամբ ձեռք բերված որսի, որսագործիքների, որսի գործիք համարվող այլ միջոցներ, որոնք տնօրինվում են նույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով, որով սահմանված է, որ ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի), որսագործիքների և որսի գործիք համարվող այլ միջոցների տնօրինման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Վերոգրյալի համատեքստում հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 2168-Ն որոշմամբ հաստատվել է ստուգման ժամանակ հայտնաբերված և առգրավված ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների (ներառյալ` որսի) տնօրինման կարգը, որը ամբողջական չի սահմանում բնապահպանական վերահսկողության շրջանակներում հայտնաբերված և առգրավված բոլոր տեսակի ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների, որսագործիքների և որսի գործիք համարվող այլ միջոցների տնօրինման կանոնակարգերը, և արդյունքում բացակայում են մի շարք ընթացակարգեր և առկա չէ հստակ սահմանված գործողությունների հաջորդականություն: 

  1. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի մշակման նպատակն է սահմանել հստակ կանոնակարգեր Տեսչական մարմնի կողմից բնապահպանական վերահսկողության ժամանակ հայտնաբերված և առգրավված` ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների՝ (ներառյալ՝ որսի) կենսառեսուրսների (վայրի խոտաբույսեր, թփեր, ծառեր, այդ թվում` փայտանյութ և վայրի կենդանիներ ու դրանց արգասիքներ), հողի բերրի շերտի, օգտակար հանածոների, ինչպես նաև որսագործիքների և որսի գործիք համարվող այլ միջոցների տնօրինման գործընթացը պատշաճորեն իրականացնելու համար:

Առաջարկվող կարգավորման պայմաններում ակնկալվում է համագործակցել Շրջակա միջավայրի նախարարության, էկոպարեկային ծառայության և ՏԻՄ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ստանալ մասնագիտացված կառույցների և գիտական կազմակերպությունների օժանդակությունն ապօրինի ձեռք բերված բնական ռեսուրսների առգրավվման, բացթողման և պահման գործընթացներում: 

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից: 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: 

6 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագիծը ՀՀ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացման կամ նվազեցման չի հանգեցնում: 

7 . Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

 

 

 

 

  • Обсуждалось

    12.05.2025 - 28.05.2025

  • Тип

    Pешение

  • Область

    Инспекционная система

  • Министерство

    Аппарат Премьер-министра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 650

Принт