Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-Ի թիվ 1118-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_____ _________2023 թվականի թիվ ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերա­կա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխ­նո­լո­գիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյու­թերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտո­­­նության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» թիվ 1118-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի՝
  • 21-րդ կետի 4-րդ ենթակետում «ժամկետանց չկատարված հարկային և մաքսային վճար­ների վճարման» բառերը փոխարինել «հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող եկա­մուտների գծով ժամկետանց չկա­տար­ված» բառերով,
  • 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30.1-ին կետ.

«30.1. Սույն կարգի 31-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ արտոնության դադա­րեց­ման հիմքի առկայության դեպքում մաքսային կամ հարկային մարմինը այդ մասին տեղե­կատվու­թյունը Հայաստանի Հանրապետության էկոնոմի­կայի նախարարություն է ներկայացնում սույն կարգի 31-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 3 աշխա­տան­քա­յին օրվա ընթացքում:

Այն դեպքում, երբ մաքսային հսկողության ընթացքում հայտնաբերվել է սույն կարգի 31-րդ կետի 2-րդ կամ 7-րդ ենթակետերով նախատեսված՝ արտոնությունները դադարեցնելու հիմ­քե­րից մեկը, մաքսային մարմինը այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետու­թյան էկոնոմիկայի նախարարությանը՝ համապատասխան վարչական ակտը «Վարչա­րարու­թյան հիմունք­ների կամ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով անբողո­քար­­կելի դառ­նալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Հայաստանի Հանրապետու­թյան էկոնոմիկայի նախարարությունը սույն կետով նախա­տես­ված տեղեկություններն ստա­նալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ է ներկայացնում արտոնությունը դադարեցնելու և արտոնության տրամադրման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ:»,

  • 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդա­կու­թյամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«6) սույն կարգի 18-րդ կետով նախատեսված նախագծի ընդունումից հետո անձն ունի հար­կային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող եկամուտների գծով 500 հազար դրամը գերազանցող ժամկետանց չկա­տար­ված պարտավորություններ և, հարկային կամ մաքսային մարմնի կողմից այդ մասին ծանուց­վելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, չի կատա­րում այդ պարտավորությունները.

  7) սույն կարգի 18-րդ կետով նախատեսված նախագծի ընդունումից հետո թույլ է տվել մաքսային կանոնների խախտումներ, որոնց գծով համապատասխան վարչական ակտով առա­ջադր­ված պարտավորությունների գումարը գերազանցում է մաքսա­տուրքի գծով տրամադրված արտո­նությունների գումարի 10 տոկոսը:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է դրանից հետո արձանագրված՝ մաքսային կանոն­ների խախտումների մասով։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Обсуждалось

    11.09.2023 - 27.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1611

Принт

Связанные документы / ссылки