Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-Ի թիվ 1118-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիր­ները. Նախագծի մշակումը պայմանավորված է ֆինանսատնտեսական նախարարական կոմի­տեի ս.թ. հունիսի 27-ի նիստի թիվ ԿԱ/191-2023 արձանագրության 6.1-ին կետի կատարման անհրաժեշ­տությամբ: Վերոնշյալ կետով ՀՀ ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է մշակել ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ համա­պա­տասխան փոփոխություն կատարելու մասին նախագիծ, որով հիմք կստեղծվի՝ ընկերության կողմից հարկային կամ մաքսային հարաբերություններում պետու­թյան նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցույց տալու դեպքերում մաք­սատու­րքից ազատման արտոնություն չտրամադրելու կամ տրամադրված արտոնությունը դադա­րեց­նելու համար:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Որոշմամբ սահմանված է ներդրումային ծրագրերի իրականացման դեպքում սարքավորումների և հումքի ներմուծման համար մաքսատուրքի արտոնություններ տրամադրելու կարգը (այսուհետ՝ Կարգ): Կարգով նախատեսված է, որ արտոնությունների տրամադրման դեպքում ներմուծված ապրանքները պետք է օգտագործվեն նպատակային նշանակությանը համապատասխան, իսկ հումքը չի կարող օտարվել առաջնային ձևով: Խնդիրն այն է, որ ՀՀ ՊԵԿ կողմից կատարված հետբացթողումային մաքսային ստուգումների և կամերալ մաքսային ստուգումների արդյունքում պարզվել է, որ կան դեպքեր, երբ կազմակերպությունները իրացրել են ներմուծված հումքը առաջնային ձևով կամ կատարել են քայլեր, որոնց արդյունքում արտոնություններ չունեցող ապրանքները ներկայացվել են որպես արտոնյալ և առանց մաքսատուրքերի վճարման ներմուծվել են: Բացի այդ, պետության հետ համագործակցության շրջանակներում կարծում ենք, որ կազմակերպությունները արտոնություններ ստանալու դիմաց պետք է ապահովեն մաքսա­տուր­քերի և հարկերի վճարման պատշաճ կարգապահություն, հետևաբար նաև՝ պարտա­վորու­թյուններ պետք է չկուտակեն:
  3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով նախատեսվում է սահ­­մա­նել, որ տրամադրված արտոնությունների դադարեցման համար հիմք են հանդիսանում այն դեպ­քերը, երբ այդ արտո­նու­թյունները հաստատող նախագծի ընդունումից հետո՝
  • անձի մոտ ձևավոր­վում է հար­կային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող եկա­մուտ­ների գծով 500 հազար դրամը գերազանցող ժամկետանց չկա­տար­ված պարտավորու­թյուն­ներ և, հարկային կամ մաքսային մարմնի կողմից այդ մասին ծանուց­վելուց հետո՝ 5 աշխա­տան­քային օրվա ընթացքում, չի կատա­րում այդ պարտավորությունները կամ
  • անձը թույլ է տվել մաքսային կանոնների խախտումներ, որոնց գծով համապատասխան վարչական ակտով առաջադրված պարտավորությունների գումարը գերազանցում է մաքսա­տուրքի գծով տրամադրված արտոնությունների գումարի 10 տոկոսին:

Մյուս կողմից սահմանվում է նաև, որ վերոնշյալ հիմքերի, ինչպես նաև  արտոնություններով ներմուծված ապրանքները նպատակային նշանակությամբ չօգտագործելու հիմքի առաջացման դեպքերում ՀՀ ՊԵԿ կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվում տեղեկատ­վու­թյուն, որի արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացնում արտոնությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծ:

Արտոնություններով ներմուծված ապրանքները նպատակային նշանակությամբ չօգտագոր­ծելու հիմքի մասով խնդիրն այն է, որ գործող կարգով սահմանված կարգավորումները վերա­բերում են միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի արդյու­ն­­քում արտոնությունների դադարեցման հնարավորություններին: Մոնիթորինգը, սակայն իրա­կա­նացվում է տարեկան երկու անգամ, արդյունքում ստացվում է, որ եթե անձը ապրանք­ները օգտագործել է ոչ նպատակային նշանակության, այն կարող է հանգեցնել արտոնու­թյուն­ների դադարեցման միայն իրականացվող մոնիթորինգի արդյունքում, նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ ՊԵԿ կողմից արդեն իսկ արձանագրվել է այդ փաստը:

Հարցի լուծման նպատակով առաջարկվում է սահմանել կարգավորումներ, որոնց համա­ձայն՝ անկախ մոնիթորինգի իրականացումից, երբ մաքսային մարմինների կողմից կբացա­հայտվի արտոնություններով ներմուծված ապրանքները ոչ նպատակային նշանակության օգտագործման դեպքեր, այդ մասին կտեղեկացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որն է կմշակի և ՀՀ վար­չապետի աշխատակազմն կներկայացնի համապատասխան որոշման նախագիծ:

Ինչ վերաբերում է պետու­թյան նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու դեպ­քում արտոնության տրամադրումը մերժելու համար հիմքեր ստեղծելու հարցին, ապա Որոշմամբ արդեն իսկ սահմանված է, որ հայտը մերժվում է, եթե հայտը ներկայացնելու պահի դրությամբ անձն ունի ժամկետանց չկատարված հարկային և մաքսային վճարների պարտավորություններ և այն չի վերացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ծանուց­վելուց հետո՝ 1 աշխա­տան­քային օրվա ընթացքում:

  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ներդրումային ծրագրերի շրջանակներում ապրանքների ներմուծման համար մաքսատուրքի արտոնություններ ստա­նալու դեպքում պետության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք ցույց տալու դեպ­քերում տրամադրված արտոնությունների դադա­րեցման հիմքերն են:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա­րարության կողմից:
  3. Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխու­թյուն­ները. Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյու­ջեում եկա­մուտ­ների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Նախա­գծի ընդուն­մամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրա­ժեշ­տություն առկա չէ:
  4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վարություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ և 6.9-րդ՝ «Հարկաբյուջետային քաղաքականություն» և «Հար­կային և մաքսային վարչարարու­թյուն» բաժին­ների մասով սահմանված քաղա­քա­կա­նու­թյան ուղղու­թյուն­ներից, ըստ որոնց՝

  • հարկային և մաքսային վարչարարության պարզեցման և դրա արդյունավետության բարձրաց­ման միջոցով Կառավարությունը նվազագույնի է հասց­նելու ստվերային տնտեսու­թյունը և երաշխավորելու է տնտեսավարողների գործունեության հավա­սար պայմաններ: Հար­կային և մաք­սային վարչա­րա­րու­թյան համաչափությունը լինելու է վար­չա­րարական արդյու­նավե­տության հիմքը, բարձրաց­նելու է հարկերի վճարման կամովիու­թյունը և ստեղծելու է տնտեսա­կան գործունեության պայ­ման­ների համահա­վասա­րու­թյան համընդ­հանուր ընկալում։
  • Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսա­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը:

 

  • Обсуждалось

    11.09.2023 - 27.09.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Финансовая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1612

Принт