Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 324-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «սնանկության գործի» բառերը փոխարինել «սնանկության վարույթի» բառերով,

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում, կանխավճարներ չեն հաշվարկվում, դադարում է պարտապանի` հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերի և տուգանքների հաշվեգրումը։   Ընդ որում, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության  վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում, մինչև վճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) կամ այլ եղանակով (այդ թվում՝ ճշտված հաշվարկներով) այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ առաջացած հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժեր և տուգանքներ  հաշվարկվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը։»,

3) լրացնել նոր 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ մասեր` հետևյալ բովանդակությամբ.

«2.1. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում կասեցվում է պարտապանի` մինչև վճռի կայացման օրվա դրությամբ առկա հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերի և տուգանքների հաշվեգրումը։

2.2 Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը կայացնելուց հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար տույժեր և տուգանքներ հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով։ Ընդ որում, սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում, մինչև վճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) կամ այլ եղանակով այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ հայտնաբերված հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժեր և տուգանքներ  հաշվարկվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը, իսկ վճռի ուժի մեջ մտնելու օրվանից հետո հաշվարկման ենթակա տույժերի և տուգանքների հաշվեգրումը կասեցվում է։

2.3 Սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) տույժերը և տուգանքները հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, եթե սնանկության վարույթն ավարտվում է պարտապանի առողջացմամբ, ապա սույն կետով սահմանված կարգով կասեցված տույժերը, տուգանքները համարվում են դադարած, իսկ եթե սնանկության վարույթն ավարտվում է առողջացման ծրագրի չկատարման հետևանքով, ապա կասեցված տույժերը հաշվեգրվում են պարտապանի անձնական հաշվի քարտում։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում լրացնել նոր` «ե» ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«ե) պահանջը բխում է օրենքի ուժով ֆիզիկական անձի համար առաջացած հարկեր, այլ վճարներ վճարելու պարտավորությունից, ընդ որում նշված պարտավորությունը բռնագանձելու համար օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտ  չի պահանջվում,»:

    Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «, բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված դեպքի, ինչպես նաև» բառերը:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «պատճենի ձևով» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը ներկայացվում է թղթի վրա տպված վիճակում: Դատարանը կարող է սահմանել էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը ներկայացնելու այլ կարգ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ բացառությամբ այն ստուգումների և ուսումնասիրությունների, որոնք սկսվել են կամ որոնց վերաբերյալ հանձնարարագրերը հրապարակվել են մինչև պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը  դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելը»,

2) երրորդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելն արգելվում է, բացառությամբ՝ 

1)      Հարկային մարմնի կողմից իրականացվող այն ստուգումների, որոնք սկսվել են մինչև պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելը,

2)   Հայաստանի Հանրապետության  հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ արտագնա ուսումնասիրությունների:»:

Հոդված 5. Օրենքում` 20.1-ին հոդվածից հետո, լրացնել նոր` 20.2-րդ հոդված` հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 20.2. Բողոքարկման ենթակա ակտերի բողոքարկման ժամկետները

1.Սույն օրենքով նախատեսված օրերով հաշվարկվող դատական ակտերի բողոքարկման ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:»:

Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «նախատեսված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սնանկության վարույթում բնականոն գործունեության արդյունքում առաջացող հարկային և այլ վճարների գծով պարտավորությունների» բառերը:

Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածում «երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ապահովված իրավունքով չծանրաբեռնված» բառերը:

Հոդված 8. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1) «գ» կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«գ) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ` պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև լուծարումն առաջացած), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող 6 ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները և նույն ժամանակահատվածում առաջացած եկամտային հարկի, սոցիալական վճարի և դրոշմանիշային վճարի գումարները.»,

2) «դ» կետում «դատական ծախսերը» բառերից հետո լրացնել «, նաև այլ սնանկության վարույթով առաջացած պետական տուրքի գումարը» բառերը:

 Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    09.06.2023 - 24.06.2023

  • Тип

    Кодекс

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2282

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Վարդան Ալոյան

10.06.2023

Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված "ինչպես նաև ապահովված իրավունքով չծանրաբեռնված" տերմինը առավել ևս հիմնավորումներում նշված մեկնաբանությամբ հանգեցնելու է անորոշությունների, տարընկալումների և անձանց իրավուքների խախտումների։ Նախ գտնում ենք, որ արգելանքները և կամ ցանկացած այլ սահմանափակում՝ լինի դա ՊԷԿ կողմից կիրառված, դատարանների կողմից դատական գործերով որոշված, քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից կիրառված, նոտարի կողմից կատարված, կամ օրենքի ուժով կիրառված չի կարելի դիտարկել որպես ապահովման միջոց իսկ պահանջները ապահովված պահանջ, քանի որ դրանք նախ "Սնանկության մասին" ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից վերանում են։ Հետևաբար չի կարող օրենքի ուժով վերացված արգելանքի հիմքով պահանջը գրանցվել որպես ապահհոված պահանջ։ Եթե ՊԷԿ կողմից կիրառված արգելանքը համարվի որպես ապահովում իսկ պահանջը՝ ապահովված, ապա պետք է օրինակ դատարանի կողմից հայցի ապահովման համար կիրառված արգելանքները ևս համարվեն ապահովում իսկ այդ պահանջները ապահովված, հակառակ դեպքում կոտնահարվեն այլ պարտատերերի իրավուքները և վերջիննեսրիս պահանջների բավարարումը կդառնա առավել ռիսկային։ Խնդիր է նաև այն, թե արգելանքով "ապահովված" օրինակ գույքի արտադատական կարոգով իրացում եթե նախատեսի ՊԷԿ կողմից կամ մեկ այլ արգելանով "ապահովված" պարտատիրոջ կողմից, ինչպիսի առաջնահերթություն է կիրառվելու։ Խնդրահարույց է նաև իրական ապահովված պահանջերնի օրինակ գրավով ապահովված պահանջի ապահովման օբյեկտ հանդիսացող գույքի դեպքում նախապավության հարցը ՊԵԿ արգելանքով "ապահովված" պահանջի հետ համեմատած։

Узнать больше