Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը մշակվել են Օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասը «Սնանկության մասին» օրենքի դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաև «Սնանկության մասին»  օրենքում առկա տարընկալումների առիթ տվող որոշ կարգավորումներ հստակեցնելու և հարկային մարմնի բնականոն գործունեությանը նպաստող դրույթներ նախատեսելու նպատակով։

  • Обсуждалось

    09.06.2023 - 24.06.2023

  • Тип

    Кодекс

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2230

Принт

Предложения

Վարդան Ալոյան

10.06.2023

Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսված "ինչպես նաև ապահովված իրավունքով չծանրաբեռնված" տերմինը առավել ևս հիմնավորումներում նշված մեկնաբանությամբ հանգեցնելու է անորոշությունների, տարընկալումների և անձանց իրավուքների խախտումների։ Նախ գտնում ենք, որ արգելանքները և կամ ցանկացած այլ սահմանափակում՝ լինի դա ՊԷԿ կողմից կիրառված, դատարանների կողմից դատական գործերով որոշված, քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից կիրառված, նոտարի կողմից կատարված, կամ օրենքի ուժով կիրառված չի կարելի դիտարկել որպես ապահովման միջոց իսկ պահանջները ապահովված պահանջ, քանի որ դրանք նախ "Սնանկության մասին" ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից վերանում են։ Հետևաբար չի կարող օրենքի ուժով վերացված արգելանքի հիմքով պահանջը գրանցվել որպես ապահհոված պահանջ։ Եթե ՊԷԿ կողմից կիրառված արգելանքը համարվի որպես ապահովում իսկ պահանջը՝ ապահովված, ապա պետք է օրինակ դատարանի կողմից հայցի ապահովման համար կիրառված արգելանքները ևս համարվեն ապահովում իսկ այդ պահանջները ապահովված, հակառակ դեպքում կոտնահարվեն այլ պարտատերերի իրավուքները և վերջիննեսրիս պահանջների բավարարումը կդառնա առավել ռիսկային։ Խնդիր է նաև այն, թե արգելանքով "ապահովված" օրինակ գույքի արտադատական կարոգով իրացում եթե նախատեսի ՊԷԿ կողմից կամ մեկ այլ արգելանով "ապահովված" պարտատիրոջ կողմից, ինչպիսի առաջնահերթություն է կիրառվելու։ Խնդրահարույց է նաև իրական ապահովված պահանջերնի օրինակ գրավով ապահովված պահանջի ապահովման օբյեկտ հանդիսացող գույքի դեպքում նախապավության հարցը ՊԵԿ արգելանքով "ապահովված" պահանջի հետ համեմատած։

Узнать больше