Добавить в избранное

«Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___ _________ 2023 թվականի N -Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենս­­­­­­­գիրք) 147.1-ին հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան կառա­վա­րու­թյունը որո­­շ­ում է.

  1. Սահմանել սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամ­­­­ների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը՝ համա­­­ձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամա­նա­կա­հատ­վածում մատուց­ված՝ ­­­առող­­ջա­պահության և կրթության ­ծառայությունների համար 2023 թվա­կանի հունվարի 1-ից հետո դուրս գրված հաշ­վար­կային փաստաթղթերով հիմ­­­նա­վոր­ված՝ առողջա­պահության և կրթու­­թյան ծառա­յու­թյուն­ների գծով կատար­ված ծախսերի մասով:

 

 

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                   ՎԱՐՉԱՊԵՏ                                                                    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

________ ի N    -Ն որոշման

 

 

Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղություններ, ընտանիքի անդամների շրջանակ եվ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ փոխհատուցման առավելագույն չափեր

 

 

  1. Սույն հավելվածով կարգավորվում են սոցիալական ծախսերի տեսակների առան­ձին ուղղու­­­թյուն­­ների, ընտանիքի անդամների շրջանակի և սոցիալական ծախսերի փոխ­հա­տուց­ման առավելագույն չափերի հետ կապ­­ված հարաբերությունները:
  2. Հար­­կային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգրքի) 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահ­ման­ված ժամանակացույցի համաձայն՝ տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկա­յաց­նելու պարտավորություն կրող ֆիզի­­­կա­կան անձի` սոցիալական ծախսերի փոխ­հա­տուց­­ման իրավունքը ծագում է, եթե ֆիզի­կա­կան անձը հաշվետու հար­կային տարվա համար դրան հաջոր­դող հարկային տարվա ընթացքում Օրենս­­­գրքի 53-րդ հոդ­­վա­­ծով սահ­մանված կարգով հար­կա­յին մարմին է ներ­կա­յաց­րել եկա­մտա­յին հարկի տարեկան հաշ­վարկ­ը­ (հայ­տա­րա­­րագիրը):
  3. Ֆիզիկական անձի կողմից կատարված սոցիալական ծախսերի հիմնավորման նպա­տա­կով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում ֆիզիկական անձի հանրային ծառա­յու­թյուն­ների համարանիշի կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղե­կանքի համարի առկայությունը պարտադիր է:
  4. Սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով ֆիզի­­­կական անձի ընտա­նիքի անդամ­­ներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զա­վակ­ները (որդեգրողներն ու որդե­գրված­ները): Ընտանիքի անդամ հանդիսանալը հիմնավորվում է հետևյալ փաստաթղթերով.
  • ամուսնու դեպքում՝ ամուսնության վկայական,
  • ծնողի դեպքում՝ ծնողի՝ անձը հաստատող փաստաթուղթ և հայտարարատուի ծննդյան վկայական,
  • զավակի դեպքում՝ ծննդյան վկայական,
  • որդեգրողի, որդեգրվածի դեպքում՝ որդեգրելու կամ որդեգրվելու համապատասխան հիմքը հաստատող փաստաթուղթ:
    1. Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հան­րա­պե­­­տու­­թյունում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապա­հո­վա­­­­գրա­­կան փաթեթի ձեռքբերման ծախսերը: Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ տվյալ հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզի­­­կա­կան անձ հան­դի­սա­ցող՝ ՀՀ կառա­վարության 2012 թվա­կանի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշմամբ սահ­­ման­ված սոցիալական փաթեթի շահառուները առողջապահության գծով սոցիա­լա­կան ծախսի փոխ­հատուց­ման իրավունքից կարող են օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապա­հո­վա­­­­գրա­­կան փաթեթի ձեռք բերման ծախսերի մասով:
    2. Կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում Հայաստանի Հան­րա­պե­տու­թյու­նում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մաս­նա­գիտաց­ված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մաս­նա­գիտական, բարձ­րագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագ­րերի մասով կատար­ված ուսման վճարները: Հաշվետու տարվա ընթացքում Օրենսգրքի 160.1-ին հոդվածով սահմանված՝ ուսման վճարների փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման համակարգից օգտված ֆիզիկական անձինք չեն կարող օգտվել նույն հաշվետու տարվա մասով կատարված կրթության գծով սոցիալական ծախսից:
    3. Առանձին ուղղություններով սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափեր են համարվում`
  • առողջապահության գծով սոցիալական ծախսի համար՝ տարեկան առա­վելագույնը 50.000 ՀՀ դրամը,
  • կրթության գծով սոցիալական ծախսի համար՝ տարեկան առա­վելագույնը 100.000 ՀՀ դրամը:
    1. Ֆիզիկական անձի՝ իր և իր ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղու­թյուն­ներով սոցիալական ծախսերի առավելագույն չափը կազմում է տարե­կան 100.000 ՀՀ դրամ:
  • Обсуждалось

    25.05.2023 - 09.06.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Государственные доходы, Социальное обеспечение, Финансовая, Экономическая

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 2228

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն

08.06.2023

Նշված նախագծով առաջարկվող եզրույթները շփոթմունք են առաջացնում և չեն համապատասխանում Հարկային օրեսգրքի 147.1 հոդվածի եզրույթների հետ: Նախագծով, փաստորեն, առողջապահության գծով կատարված ծախսը սահմանվում է որպես առողջապահական ապահովագրության ծառայություն գնելու ծախս, այնինչ, առողջապահությունը և առողջապահության ապահովագրությունը բացարձակապես տարբեր հասկացություններ են, որոնք իրար հետ առընչություն չունեն: Ոչ կյանքի ապահովագրության ծառայությունները, անկախ նրանից, թե ինչ են դրանք ապահովագրում՝ առողջություն, գույք թե այլ բան, հանդիսանում են առանձին կատեգորիայի ծառայություններ և կապված չեն ապահովագրման առարկայի հետ: Այսպիով, ոչ կյանքի ապահովագրության ծառայությունները կարգավորվում են «Ապահովագրության և ապահոգրական գործունեության մասին» ՀՀ օրենքով և կապված չեն առողջապահության հետ, ուստի սխալ է առողջապահության ծառայությունը նույնացնել ապահովագրական ծառայության հետ: Առաջարկում ենք անհամապատասխանությունը շտկելու նպատակով համապատասխան փոփոխություններ կատարել թե՛ նախագծում, թե՛ Հարկային օրենսգրքի 147.1 հոդվածում: Եթե կառավարությունը գտնում է, որ այս պահին կարող է ֆիզիկական անձանց փոխհուցել միայն ապահովագրական ծախսերը, ապա Հարկային օրենսգրքի 147.1 հոդվածում-ի 1-ին մասում «առողջապահության» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «առողջապահական ապահովագրության» բառերը և համապատասխան փոխել նախագծի Հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի սահմանումը: Այլապես, առաջարկում ենք նախագծում առոջապահության գծով սոցիալական ծախսը սահմանել որպես առողջապահական ծառայություններից օգտվելու ծախս, միաժամանակ Հավելվածի 3-րդ կետում սահմանելով, որ այդ ծախսի հիմնավորման համար բավարար է բժշկական հաստատության կողմից տրված ՀԴՄ կտրոնը:

Узнать больше