Добавить в избранное

«Սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախսերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 08.06.2023 18:17:25 Նշված նախագծով առաջարկվող եզրույթները շփոթմունք են առաջացնում և չեն համապատասխանում Հարկային օրեսգրքի 147.1 հոդվածի եզրույթների հետ: Նախագծով, փաստորեն, առողջապահության գծով կատարված ծախսը սահմանվում է որպես առողջապահական ապահովագրության ծառայություն գնելու ծախս, այնինչ, առողջապահությունը և առողջապահության ապահովագրությունը բացարձակապես տարբեր հասկացություններ են, որոնք իրար հետ առընչություն չունեն: Ոչ կյանքի ապահովագրության ծառայությունները, անկախ նրանից, թե ինչ են դրանք ապահովագրում՝ առողջություն, գույք թե այլ բան, հանդիսանում են առանձին կատեգորիայի ծառայություններ և կապված չեն ապահովագրման առարկայի հետ: Այսպիով, ոչ կյանքի ապահովագրության ծառայությունները կարգավորվում են «Ապահովագրության և ապահոգրական գործունեության մասին» ՀՀ օրենքով և կապված չեն առողջապահության հետ, ուստի սխալ է առողջապահության ծառայությունը նույնացնել ապահովագրական ծառայության հետ: Առաջարկում ենք անհամապատասխանությունը շտկելու նպատակով համապատասխան փոփոխություններ կատարել թե՛ նախագծում, թե՛ Հարկային օրենսգրքի 147.1 հոդվածում: Եթե կառավարությունը գտնում է, որ այս պահին կարող է ֆիզիկական անձանց փոխհուցել միայն ապահովագրական ծախսերը, ապա Հարկային օրենսգրքի 147.1 հոդվածում-ի 1-ին մասում «առողջապահության» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «առողջապահական ապահովագրության» բառերը և համապատասխան փոխել նախագծի Հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի սահմանումը: Այլապես, առաջարկում ենք նախագծում առոջապահության գծով սոցիալական ծախսը սահմանել որպես առողջապահական ծառայություններից օգտվելու ծախս, միաժամանակ Հավելվածի 3-րդ կետում սահմանելով, որ այդ ծախսի հիմնավորման համար բավարար է բժշկական հաստատության կողմից տրված ՀԴՄ կտրոնը: