Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

Номер Автор предложения, дата получения Статус Содержание предложения Прикрепленные файлы Заключение Article
1 2 3 4 5 6
1 ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ՍՊԸ 03.03.2023 13:20:30 Պոլիէթիլենային տոպրակների փոխարեն թղթյա տոպրակների օգտագործման դեպքում էկոլոգիային առավել մեծ վնաս կտրվի, քանի որ թղթի արտադրության համար օգտագործվում է փայտ և մեծ քանակությամբ մաքուր ջուր: Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման կուլտուրան փոխելու վրա պետք է աշխատել, բիոքայքայվող biodegradable պոլիէթիլենային տոպրակների արտադրության ալտերնատիվա ստեղծել, պոլիէթիլենային տոպրակների ճիշտ ուտիլիզացիա կազմակերպել այլ ոչ թե լրացուցիչ խստացումներ անել: Դրա ալտերնատիվ բիոքայքայվող պոլիէթիլենի ներկրման, վաճառքի դեպքերի համար ամբողջությամբ ազատել հարկերից և հարցը ինքնաբերաբար կլուծվի: Մասնակի է ընդունվել
2 Մարկոս Կրասոս 03.03.2023 21:09:25 Ցանկալի կլինի հարկերից ազատել կտորի տոպրակների վաճառքն ու ներմուծումը, ապրանքն ավելի շահավետ և ցանկալի դարձնելու համար Մասնակի է ընդունվել
3 Դեմ եմ նոր օրենքի նախագծին 04.03.2023 09:13:14 էլի գլոբալիստակն օրակարգ, ես Պահանջում եմ ընդհանրապես ոչ մի գլոբալիստակն օրակարգ առջ չքաշել ու ոչ մի ֆեյք բնապահպանական օրակարգ, ամեն օր քնում զարդնում են մի օրենք ստեղծում որ մտնեն հանրության գրպանի, հանրությունը բոլոր մարդիկ ատում են ձեզ ու ձեր նմաններին քանի որ դուք զբաղվում եք հանրության թալանով, մի օր չեղավ օրենք ընդունվի թոշակառուների թոշակը բարձրացնել մինիմալ աշխատավարձի չափսին 80000 դրամ կամ, գործազուրկներին տրամադրել ֆինանսական աջակցություն անձնական բիզնես սկսելու համար, կամ անվճար պահանջարկային կրթության ուղեկցել որ հետո մարդ գործ գտնի, սրանք քնեն հելնեն նոր օրենք ընդունեն աճպարարությամբ որ նորից հանրությանը մարկնց թալանի ու տուգանքի ենթարկեն, զգուշացեք վաճառված ոչնչություններ, զգուշացեք, հանրությունը ձեզ կխժռի ու ոսկորներն էլ կթքի, մարդիկ ձեզ ընտրել են որ ոչ թե գլոբալիստակն օրենքներ ընդունեք այլ ծառայել դուք չեք իշխանությունը իշխանությունը ես եմ ես կենդանի շնչող գիտակից մարդս կազմված մսից արյունից հոգուց Նման Արարչին, ու ես պահանջում եմ ոչ մի գլոբալիստակն օրենք չընդունել չըքննարկել, չմսխել երկրի ֆինանսական միջոցները պաշտոնյաների անձնական պալատների ու լռփերի համար մեքենաներ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար, այլ այն բաշխել բանակը իկկանից զինելու հարթությունները, բուհերում անվճար տեղեր պահքվելու համար էն մասնագիտություններով որոնք ստրատեգիական ու ռազմական կսրեվորություն գիտական առաջընթաց կապահովեն, բարձրացնել թոշակառուների թոշակը, բացի Երևանից նաև մյուս մարզերի մարզկենտրոնների համար բերել տրանսպորտային միջոցներ բարեկարգել քաղաքները, ու ամեն բակում կառուցել ռմբապաստարաններ, գործազուրկներին գտնել ու տանել անվճար կրթելու, կամ վճարվող վերապատրաստման այսինքն վերապատրաստման ժամանակ աշխատավարձ ստանա կրթվողը, հերիք եղավ թալանեք ու տուգանեք քաղաքացիներին Չի ընդունվել
4 Աշոտ Մկրտչյան 04.03.2023 17:23:41 Առաջարկում եմ աղբ թափողների հանդեպ տուգանքների մեխանիզմը հետևել, որ աշխատի, թե չէ կոլաի շիշնել է պլաստիկ, սիգարետի ցելովաննել է ցելոֆան և աղբ, թե որ քամին կոլաի շիշը չի թրցնում օդով դա աղբ չի։ Ինչ եք անելու հետագայում արգելելու եք coca cola ին պլաստիկե շշերով կոլա արտադրի։ Շրջակա միջավայրը մաքուր պահելու համար հարկավոր է լրջորեն տուգանել բոլորին և տեսախցիկներ տեղադրել ճանապարհներին։ Չի ընդունվել
5 Հովհաննես Վարդանյան 07.03.2023 11:41:47 Ինչ խոսք, բնության պահպանությունն առաջնահերթ խնդիր է, այն էլ Հայաստանի պես աղտոտված երկրի համար, սակայն օրենսդիրը փորձում է ուղղակի արտադրման արգելքի միջոցով փորձել խնդիրը, որով հերթական անգամ միմիայն արտադրողներն են վնաս կրելու, իսկ թափոններն ու աղբը շարունակվելու են ոչ պակաս չափերով կուտակվել։ Վառ օրինակը պլաստիկե տոպրակներն են, որոնց արգելքը բերեց միմիայն խանութների և այլ տնտեսվարողների կողմից հավելյալ եկամտի աղբյուրի այդ տոպրակներն առանձին վաճառելու միջոցով, սակայն աղբը դրանից բնավ չպակասեց, ինչպես հենց իրենք՝ նախագծի հեղինակներն են փաստել եզրակացության մեջ (արգելքը չունեցավ ցանկալի արդյունք և այլն)։ Նշված խնդիրներից ազատվելու առաջնահերթ տարբերակը ոչ թե արտադրող-հարկատուին արտադրել արգելելն է, այլ խիստ տուգանքների սահմանումը և հետևողականությունը աղտոտողների նկատմամբ, ինչպես նաև ավելի լայն առումով՝ չաղտոտելու մշակույթ ստեղծելը տարբեր ձևերով՝ քարոզչություն, կրթություն և այլն։ Ինչու չէ, անհրաժեշտ է ներմուծել պլաստիկը հանձնելու մշակույթ, ինչպես տարածված է բազմաթիվ առաջադեմ երկրներում - տեղադրված են հատուկ ավտոմատներ, որոնք կոպեկներով գնում են պլաստիկե շշերը և այլ արտադրանքը։ Շատ արագ կտեսնեք, թե որքան մարդիկ են օգտվում դրանցից և հետևաբար որքան նկատելի պակասում է ուղղակի փողոց նետվող պլաստիկը։ Արտադրության արգելքը չի հանգեցնելու պահանջվող նպատակի կատարմանը, այլ ընդամենն ուղղակիորեն հանգեցնելու է մի շարք տնտեսվարողների ֆինանսական վնասներ կրելուն։ Չի ընդունվել
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: