Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ՍՊԸ 03.03.2023 13:20:30 Պոլիէթիլենային տոպրակների փոխարեն թղթյա տոպրակների օգտագործման դեպքում էկոլոգիային առավել մեծ վնաս կտրվի, քանի որ թղթի արտադրության համար օգտագործվում է փայտ և մեծ քանակությամբ մաքուր ջուր: Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման կուլտուրան փոխելու վրա պետք է աշխատել, բիոքայքայվող biodegradable պոլիէթիլենային տոպրակների արտադրության ալտերնատիվա ստեղծել, պոլիէթիլենային տոպրակների ճիշտ ուտիլիզացիա կազմակերպել այլ ոչ թե լրացուցիչ խստացումներ անել: Դրա ալտերնատիվ բիոքայքայվող պոլիէթիլենի ներկրման, վաճառքի դեպքերի համար ամբողջությամբ ազատել հարկերից և հարցը ինքնաբերաբար կլուծվի: Մասնակի է ընդունվել Հաշվի առնելով թղթի արտադրության ընթացքում հնարավոր բնահպահպանական վնասները՝ թղթե տոպրակները ու պարկերը չեն առաջարկվում որպես այլընտրանք։ Որպես մեկանգամյան օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի այլընտրանք դիտարկվում են բազմակի օգտագործման, կենսաքայքայվող հումքից, երկրորդային հումքից պատրաստված (վերամշակված) փաթեթվածքները։ ամաձայն ՀՀ հարկային օրենսգրքի՝ տնտեվարողները ազատված են կենսաքայքայվող փաթեթվածքի ներկրման արտադրության և իրացման համար շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկից։ Երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների հարկման շրջանառության հարկի համար սահմանված է նվազագույն դրույքաչափ։ Մեկանգամյա պլաստիկ արտադրանքի այլընտրանքային տարբերակների գործածության խթանումը շարունակական գործընթաց է և իրականացվում է սահմանափակումներին զուգահեռ։
2 Մարկոս Կրասոս 03.03.2023 21:09:25 Ցանկալի կլինի հարկերից ազատել կտորի տոպրակների վաճառքն ու ներմուծումը, ապրանքն ավելի շահավետ և ցանկալի դարձնելու համար Մասնակի է ընդունվել Մեկանգամյան օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի՝ շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության համար անվնաս այլընտրանքային արտադրանքի խթանումը շարունակական գործընթաց է և իրականացվում է սահմանափակումների հետ զուգահեռ։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի՝ տնտեվարողները ազատված են կենսաքայքայվող փաթեթվածքի ներկրման արտադրության և իրացման համար շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական հարկից։ Երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների հարկման շրջանառության հարկի համար սահմանված է նվազագույն դրույքաչափ։
3 Դեմ եմ նոր օրենքի նախագծին 04.03.2023 09:13:14 էլի գլոբալիստակն օրակարգ, ես Պահանջում եմ ընդհանրապես ոչ մի գլոբալիստակն օրակարգ առջ չքաշել ու ոչ մի ֆեյք բնապահպանական օրակարգ, ամեն օր քնում զարդնում են մի օրենք ստեղծում որ մտնեն հանրության գրպանի, հանրությունը բոլոր մարդիկ ատում են ձեզ ու ձեր նմաններին քանի որ դուք զբաղվում եք հանրության թալանով, մի օր չեղավ օրենք ընդունվի թոշակառուների թոշակը բարձրացնել մինիմալ աշխատավարձի չափսին 80000 դրամ կամ, գործազուրկներին տրամադրել ֆինանսական աջակցություն անձնական բիզնես սկսելու համար, կամ անվճար պահանջարկային կրթության ուղեկցել որ հետո մարդ գործ գտնի, սրանք քնեն հելնեն նոր օրենք ընդունեն աճպարարությամբ որ նորից հանրությանը մարկնց թալանի ու տուգանքի ենթարկեն, զգուշացեք վաճառված ոչնչություններ, զգուշացեք, հանրությունը ձեզ կխժռի ու ոսկորներն էլ կթքի, մարդիկ ձեզ ընտրել են որ ոչ թե գլոբալիստակն օրենքներ ընդունեք այլ ծառայել դուք չեք իշխանությունը իշխանությունը ես եմ ես կենդանի շնչող գիտակից մարդս կազմված մսից արյունից հոգուց Նման Արարչին, ու ես պահանջում եմ ոչ մի գլոբալիստակն օրենք չընդունել չըքննարկել, չմսխել երկրի ֆինանսական միջոցները պաշտոնյաների անձնական պալատների ու լռփերի համար մեքենաներ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար, այլ այն բաշխել բանակը իկկանից զինելու հարթությունները, բուհերում անվճար տեղեր պահքվելու համար էն մասնագիտություններով որոնք ստրատեգիական ու ռազմական կսրեվորություն գիտական առաջընթաց կապահովեն, բարձրացնել թոշակառուների թոշակը, բացի Երևանից նաև մյուս մարզերի մարզկենտրոնների համար բերել տրանսպորտային միջոցներ բարեկարգել քաղաքները, ու ամեն բակում կառուցել ռմբապաստարաններ, գործազուրկներին գտնել ու տանել անվճար կրթելու, կամ վճարվող վերապատրաստման այսինքն վերապատրաստման ժամանակ աշխատավարձ ստանա կրթվողը, հերիք եղավ թալանեք ու տուգանեք քաղաքացիներին Չի ընդունվել Բարձրացված հարցերը և ներկայացված առաջարկները դուրս են քննարկման ներկայացված նախագծերի կարգավորման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության շրջանակներից։
4 Աշոտ Մկրտչյան 04.03.2023 17:23:41 Առաջարկում եմ աղբ թափողների հանդեպ տուգանքների մեխանիզմը հետևել, որ աշխատի, թե չէ կոլաի շիշնել է պլաստիկ, սիգարետի ցելովաննել է ցելոֆան և աղբ, թե որ քամին կոլաի շիշը չի թրցնում օդով դա աղբ չի։ Ինչ եք անելու հետագայում արգելելու եք coca cola ին պլաստիկե շշերով կոլա արտադրի։ Շրջակա միջավայրը մաքուր պահելու համար հարկավոր է լրջորեն տուգանել բոլորին և տեսախցիկներ տեղադրել ճանապարհներին։ Չի ընդունվել Աղտոտման կանխարգելման նպատակով տուգանքների սահմանումը դուրս է քննարկման ներկայացված կարգավորումների շրջանակներից։ Նախագծերի փաթեթով պլաստիկ շշերի արգելք չի նախատեսվում։ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված և 2018 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև տեղական ու միջազգային գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվում են պլաստիկ, ապակյա և մետաղյա տարաների հետ վերադարձի դեպոզիտային համակարգի մշակման և հետագա ներդրման աշխատանքներ։
5 Հովհաննես Վարդանյան 07.03.2023 11:41:47 Ինչ խոսք, բնության պահպանությունն առաջնահերթ խնդիր է, այն էլ Հայաստանի պես աղտոտված երկրի համար, սակայն օրենսդիրը փորձում է ուղղակի արտադրման արգելքի միջոցով փորձել խնդիրը, որով հերթական անգամ միմիայն արտադրողներն են վնաս կրելու, իսկ թափոններն ու աղբը շարունակվելու են ոչ պակաս չափերով կուտակվել։ Վառ օրինակը պլաստիկե տոպրակներն են, որոնց արգելքը բերեց միմիայն խանութների և այլ տնտեսվարողների կողմից հավելյալ եկամտի աղբյուրի այդ տոպրակներն առանձին վաճառելու միջոցով, սակայն աղբը դրանից բնավ չպակասեց, ինչպես հենց իրենք՝ նախագծի հեղինակներն են փաստել եզրակացության մեջ (արգելքը չունեցավ ցանկալի արդյունք և այլն)։ Նշված խնդիրներից ազատվելու առաջնահերթ տարբերակը ոչ թե արտադրող-հարկատուին արտադրել արգելելն է, այլ խիստ տուգանքների սահմանումը և հետևողականությունը աղտոտողների նկատմամբ, ինչպես նաև ավելի լայն առումով՝ չաղտոտելու մշակույթ ստեղծելը տարբեր ձևերով՝ քարոզչություն, կրթություն և այլն։ Ինչու չէ, անհրաժեշտ է ներմուծել պլաստիկը հանձնելու մշակույթ, ինչպես տարածված է բազմաթիվ առաջադեմ երկրներում - տեղադրված են հատուկ ավտոմատներ, որոնք կոպեկներով գնում են պլաստիկե շշերը և այլ արտադրանքը։ Շատ արագ կտեսնեք, թե որքան մարդիկ են օգտվում դրանցից և հետևաբար որքան նկատելի պակասում է ուղղակի փողոց նետվող պլաստիկը։ Արտադրության արգելքը չի հանգեցնելու պահանջվող նպատակի կատարմանը, այլ ընդամենն ուղղակիորեն հանգեցնելու է մի շարք տնտեսվարողների ֆինանսական վնասներ կրելուն։ Չի ընդունվել Նախագծի փաթեթով նախատեսվում է ոչ թե մեկանգամյան օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի արտադրության, այլ մանրածախ առևտրի կետերում տրամադրման արգելք։ Ոչ բավարար արդյունքի պատճառները մի քանիսն են, այդ թվում՝ ոչ պատշաճ վերահսկողության իրականացումը։ Նախագծով նախատեսված են նաև կարգավորումներ վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված և 2018 թվականի ապրիլի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև տեղական ու միջազգային գործընկեր կառույցների հետ համատեղ իրականացվում են պլաստիկ, ապակյա և մետաղյա տարաների հետ վերադարձի դեպոզիտային համակարգի մշակման և հետագա ներդրման աշխատանքներ։ Աղտոտման կանխարգելման նպատակով տուգանքների սահմանումը դուրս է քննարկման ներկայացված կարգավորումների շրջանակներից։