Добавить в избранное

В стадии разработки

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված.        

 - մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների հետ կապված արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (բոլոր չափերի ափսեներ և բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող՝ տուփերի, կոնտեյներների (կափարիչով կամ առանց կափարիչի), ափսեների) օտարման վրա,

- պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի արգելքի ուժի մեջ մտնելն իրականացնել փուլային տարբերակով՝ դրանց արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների եկամուտների կտրուկ նվազումը կանխարգելելու, ինչպես նաև արտադրությունները վերապրոֆիլավորելու և  արդիականացնելու նպատակով աշխատանքների իրականացման հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը չխոչընդոտելու նպատակով։ Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի ու տոպրակների)՝ անկախ թաղանթի հաստությունից, օտարման արգելք սահմանող դրույթը նախատեսվում է կիրարկել 2024 թվականի հունվարի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ) օտարումը՝ 2025 թվականի կունվարի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող՝ տուփեր, կոնտեյներներ՝ կափարիչով կամ առանց կափարիչի, ափսեներ) օտարումը՝ 2026 թվականի հունվարի 1-ից,

 - վերոնշյալ արգելքը սահմանել ոչ միայն թիրախային մեկանգամյա օգտագործման պլաստիկ իրերի որոշակի թիրախային խմբի վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին,

- խնդրո առարկա կարգավորմամբ ամրագրված պահանջի հսկողության իրավասության մասով տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել բացառություն՝ հաշվի առնելով  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող կարգավորումները։

           «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.

          - օրենսգրքի 158-րդ հոդվածով ամրագրված պատասխանատվությունը տարածել նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելված ապրանքների ոչ միայն վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման վրա,

          - օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ գործարանային արտադրության ապրանքների փաթեթավորման համար նախատեսվածի) օտարման արգելքի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և վարչական տույժեր նշանակող,  տեղական ինքնակառավարման մարմինների փոխարեն, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։

  • Обсуждалось

    03.03.2023 - 26.03.2023

  • Тип

    Закон

  • Область

    Здравоохранение, Охрана природы, Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство окружающей среды

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4265

Принт

Предложения

Հովհաննես Վարդանյան

07.03.2023

Ինչ խոսք, բնության պահպանությունն առաջնահերթ խնդիր է, այն էլ Հայաստանի պես աղտոտված երկրի համար, սակայն օրենսդիրը փորձում է ուղղակի արտադրման արգելքի միջոցով փորձել խնդիրը, որով հերթական անգամ միմիայն արտադրողներն են վնաս կրելու, իսկ թափոններն ու աղբը շարունակվելու են ոչ պակաս չափերով կուտակվել։ Վառ օրինակը պլաստիկե տոպրակներն են, որոնց արգելքը բերեց միմիայն խանութների և այլ տնտեսվարողների կողմից հավելյալ եկամտի աղբյուրի այդ տոպրակներն առանձին վաճառելու միջոցով, սակայն աղբը դրանից բնավ չպակասեց, ինչպես հենց իրենք՝ նախագծի հեղինակներն են փաստել եզրակացության մեջ (արգելքը չունեցավ ցանկալի արդյունք և այլն)։ Նշված խնդիրներից ազատվելու առաջնահերթ տարբերակը ոչ թե արտադրող-հարկատուին արտադրել արգելելն է, այլ խիստ տուգանքների սահմանումը և հետևողականությունը աղտոտողների նկատմամբ, ինչպես նաև ավելի լայն առումով՝ չաղտոտելու մշակույթ ստեղծելը տարբեր ձևերով՝ քարոզչություն, կրթություն և այլն։ Ինչու չէ, անհրաժեշտ է ներմուծել պլաստիկը հանձնելու մշակույթ, ինչպես տարածված է բազմաթիվ առաջադեմ երկրներում - տեղադրված են հատուկ ավտոմատներ, որոնք կոպեկներով գնում են պլաստիկե շշերը և այլ արտադրանքը։ Շատ արագ կտեսնեք, թե որքան մարդիկ են օգտվում դրանցից և հետևաբար որքան նկատելի պակասում է ուղղակի փողոց նետվող պլաստիկը։ Արտադրության արգելքը չի հանգեցնելու պահանջվող նպատակի կատարմանը, այլ ընդամենն ուղղակիորեն հանգեցնելու է մի շարք տնտեսվարողների ֆինանսական վնասներ կրելուն։

Աշոտ Մկրտչյան

04.03.2023

Առաջարկում եմ աղբ թափողների հանդեպ տուգանքների մեխանիզմը հետևել, որ աշխատի, թե չէ կոլաի շիշնել է պլաստիկ, սիգարետի ցելովաննել է ցելոֆան և աղբ, թե որ քամին կոլաի շիշը չի թրցնում օդով դա աղբ չի։ Ինչ եք անելու հետագայում արգելելու եք coca cola ին պլաստիկե շշերով կոլա արտադրի։ Շրջակա միջավայրը մաքուր պահելու համար հարկավոր է լրջորեն տուգանել բոլորին և տեսախցիկներ տեղադրել ճանապարհներին։

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

04.03.2023

էլի գլոբալիստակն օրակարգ, ես Պահանջում եմ ընդհանրապես ոչ մի գլոբալիստակն օրակարգ առջ չքաշել ու ոչ մի ֆեյք բնապահպանական օրակարգ, ամեն օր քնում զարդնում են մի օրենք ստեղծում որ մտնեն հանրության գրպանի, հանրությունը բոլոր մարդիկ ատում են ձեզ ու ձեր նմաններին քանի որ դուք զբաղվում եք հանրության թալանով, մի օր չեղավ օրենք ընդունվի թոշակառուների թոշակը բարձրացնել մինիմալ աշխատավարձի չափսին 80000 դրամ կամ, գործազուրկներին տրամադրել ֆինանսական աջակցություն անձնական բիզնես սկսելու համար, կամ անվճար պահանջարկային կրթության ուղեկցել որ հետո մարդ գործ գտնի, սրանք քնեն հելնեն նոր օրենք ընդունեն աճպարարությամբ որ նորից հանրությանը մարկնց թալանի ու տուգանքի ենթարկեն, զգուշացեք վաճառված ոչնչություններ, զգուշացեք, հանրությունը ձեզ կխժռի ու ոսկորներն էլ կթքի, մարդիկ ձեզ ընտրել են որ ոչ թե գլոբալիստակն օրենքներ ընդունեք այլ ծառայել դուք չեք իշխանությունը իշխանությունը ես եմ ես կենդանի շնչող գիտակից մարդս կազմված մսից արյունից հոգուց Նման Արարչին, ու ես պահանջում եմ ոչ մի գլոբալիստակն օրենք չընդունել չըքննարկել, չմսխել երկրի ֆինանսական միջոցները պաշտոնյաների անձնական պալատների ու լռփերի համար մեքենաներ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար, այլ այն բաշխել բանակը իկկանից զինելու հարթությունները, բուհերում անվճար տեղեր պահքվելու համար էն մասնագիտություններով որոնք ստրատեգիական ու ռազմական կսրեվորություն գիտական առաջընթաց կապահովեն, բարձրացնել թոշակառուների թոշակը, բացի Երևանից նաև մյուս մարզերի մարզկենտրոնների համար բերել տրանսպորտային միջոցներ բարեկարգել քաղաքները, ու ամեն բակում կառուցել ռմբապաստարաններ, գործազուրկներին գտնել ու տանել անվճար կրթելու, կամ վճարվող վերապատրաստման այսինքն վերապատրաստման ժամանակ աշխատավարձ ստանա կրթվողը, հերիք եղավ թալանեք ու տուգանեք քաղաքացիներին

Узнать больше