Проекты

В заголовке
Орган разработки проектов
Тип

В стадии разработки

Обсуждалось 03.03.2023 - 26.03.2023

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասով սահմանված.          - մանրածախ առևտուր իրականացնելիս պոլիէթիլենային պարկերի և տոպրակների հետ կապված արգելքը տարածել նաև թաղանթի 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վրա (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի ու երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների), ինչպես նաև պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (բոլոր չափերի ափսեներ և բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ), պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող՝ տուփերի, կոնտեյներների (կափարիչով կամ առանց կափարիչի), ափսեների) օտարման վրա, - պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի արգելքի ուժի մեջ մտնելն իրականացնել փուլային տարբերակով՝ դրանց արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների եկամուտների կտրուկ նվազումը կանխարգելելու, ինչպես նաև արտադրությունները վերապրոֆիլավորելու և  արդիականացնելու նպատակով աշխատանքների իրականացման հնարավորինս արդյունավետ կազմակերպմանը չխոչընդոտելու նպատակով։ Պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների (բացառությամբ՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի ու տոպրակների)՝ անկախ թաղանթի հաստությունից, օտարման արգելք սահմանող դրույթը նախատեսվում է կիրարկել 2024 թվականի հունվարի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ) օտարումը՝ 2025 թվականի կունվարի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող՝ տուփեր, կոնտեյներներ՝ կափարիչով կամ առանց կափարիչի, ափսեներ) օտարումը՝ 2026 թվականի հունվարի 1-ից,  - վերոնշյալ արգելքը սահմանել ոչ միայն թիրախային մեկանգամյա օգտագործման պլաստիկ իրերի որոշակի թիրախային խմբի վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման վրա՝ կարգավորումը համապատասխանեցնելով ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին, - խնդրո առարկա կարգավորմամբ ամրագրված պահանջի հսկողության իրավասության մասով տեղական ինքնակառավարման մարմինների համար սահմանել բացառություն՝ հաշվի առնելով  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվող կարգավորումները։            «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է.           - օրենսգրքի 158-րդ հոդվածով ամրագրված պատասխանատվությունը տարածել նաև «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով արգելված ապրանքների ոչ միայն վաճառքի (իրացման), այլ նաև դրանց օտարման վրա,           - օրենսգրքի 158-րդ հոդվածի՝ պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի, կշռափաթեթավորման համար նախատեսված մեկանգամյա օգտագործման տարաների (բացառությամբ՝ գործարանային արտադրության ապրանքների փաթեթավորման համար նախատեսվածի) օտարման արգելքի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող և վարչական տույժեր նշանակող,  տեղական ինքնակառավարման մարմինների փոխարեն, սահմանել Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։
5 4432