Добавить в избранное

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Գայանե Սաֆարյան 24.06.2022 19:31:18 Առաջարկում եմ տնօրենի տնտեսական գծով տեղակալի դրույքը սահմանելիս հաշվի առնել ոչ միայն կազմավորված դասարանների թիվը, այլև դպրոցի շենքային ու բակային տարածքը, ֆիզիկական վիճակը, խնամքի և պահպանման ապահովման ծավալները. ասենք՝ 6 հզ. ք.մ. շենքային և 2հզ. ք. մ. բակային տարածքի պահպանումը 0, 5 դրույքով տնտեսվարի կամ տնօրենի տեղակալի կողմից անիրատեսական է, մանավանդ հիմնանորոգված դպրոցի պայմաններում, երբ անելիքն ու պատասխանատվությունը առավել է: Հարկ է տարբերակված մոտեցում դրսևորել: Շնորհակայություն առաջարկության համար։ Նախագծի մշակման հիմք են հանդիսացել համապատասխան ուսումնասիրությունները։
2 Նարինե Բաղդասարյան 25.06.2022 13:06:32 Ուսումնառության արդյունավետ կազմակերպման համար կարևոր գործառույթ է իրականացնում վարչատնտեսական աշխատանքների գծով փոխտնօրենը, ում պատասխանատվության տիրույթում են գտվում ոչ միայն դասասենյակների, այլև դպրոցական շենքի,դպրոցի սանհիգիենիկ պայմաների ապահովումը, հակահրդեհային անվտանգության պահպանումը, սպասարկող անձնակազմի աշխատանքերի վերահսկողությունը ...... և բազմաթիվ այլ գործառույթներ: Կրճատելով այս հաստիքը՝ կտուժի աշխատանքերի կազմակերպումը: Առաջարկում եմ մեկ հաստիքային միավոր տալ վարչատնտեսական աշխատանքերի գծով փոխտնօրենին՝ 18 և ավելի դասարանների դեպքում, իսկ տնտեսվարի մեկ հաստիքային միավոր ՝ 9-ից 18 դասարանների դեպքում: Շնորհակայություն առաջարկության համար։ Նշված հարցին թեև արդեն պատախանվել է, այնուամենայնիվ հարկ է նշել, որ նախագծով նախատեսվում է թույլատրել անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում հաստիքացուցակներում թույլ տալ շեղումներ՝ չգերազանցելով ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի համար սույն կարգով հաշվարկված գումարի մեծությունը։
3 Հերմինե Անտոնյան 27.06.2022 11:21:15 Ինչ-որ տեղ կա՞ մշակում, թե ինչ կարգով են ֆինանսավորվելու տարբեր կրթական ծրագրեր իրականացնող կրթահամալիրը, փորձարարական-հետազոտական պետականլ կազմակերպությունը։ Շնորհակայություն հարցի համար։ Նախագծով փորձարարական-հետազոտական աշխատանքների ֆինանսավորում նախատեսված չէ։
4 Հերմինե Անտոնյան 27.06.2022 11:23:15 Նախագծում չի երևում հանրակրթական հեղինակային կրթական ծրագիրը, որը մշակվում-վերամշակվում է կազմակերպողի կողմից, և որը այլ ցուցանիշներ է ենթադրում։ Շնորհակայություն հարցի համար։ Հեղինակային կամ փորձարարական կրթական ծրագիրը, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի շատ այլ միջոցառումների ֆինանսավորման մեխանիզմների առաջադրման հարցը դուրս է ներկայացված նախագծի լուծման տիրույթից։
5 Narine Darbinyan 27.06.2022 17:35:29 Կարծում եմ նախագծի ընդունումը իսպառ վերջ կտա տարիներով մեր պայքարի արդյունքում ձեռք բերված դրական արդյունքին։ Քանի դեռ իրականացվում է ներառական կրթություն, դպրոցում պարտադիր պետք է մնան աջակցող թիմի անդամները։ Մասնագետն իրականացնում է իր աշխատանքը և մշտապես վերահսկում է'կատարելով մշտադիտարկում , թե' դասապրոցեսին թե' դասամիջոցին թե' շփման և խաղի մեջ։ հանդիսանում է կապող օղակ ԿԱՊԿՈԻ աշակերտի ծնողի և ուսուցչի միջև։ Ի վերջո, եթե մասնագետները չլիմեն դպրոցում խաթարվելու է նաև մյուս աշաներտների իրավունքները։ Խնդրում եմ վերանաբել որոշումը։ Շնորհակալություն առաջարկության համար։ Ըստ նախագծի նախատեսված են ուսումնական հաստատություններում ուսուցչի օգնականի և հոգեբանի հաստիքներ,իսկ մյուս ծառայությունները իրականացվելու են ՏՄԱԿ-ների կողմից։
6 ԴՍԵԲ Հիմնարկ 28.06.2022 15:30:16 Է կետի 2-րդ ենթակետում, որտեղ նկարագրվում է Այգեպանի հաստիքը, առաջարկում ենք հետևյալ ավելացումը․ "Մինչև 400 քմ ջերմոց ունեցող դպրոցների համար՝ 0.5 դրույք/ ներառյալ ձմեռային ժամանակաշրջանը/ և 400 քմ-ից ավելիի դեպքում՝ 1 դրույք/ ներառյալ ձմեռային ժամանակաշրջանը /" Շնորհակայություն առաջարկության համար։ Այն կքննարկվի։
7 ԴՍԵԲ Հիմնարկ 28.06.2022 15:30:51 Է կետի 2-րդ ենթակետում, որտեղ նկարագրվում է Այգեպանի հաստիքը, առաջարկում ենք հետևյալ ավելացումը․ "Մինչև 400 քմ ջերմոց ունեցող դպրոցների համար՝ 0.5 դրույք / ներառյալ ձմեռային ժամանակաշրջանը/ և 400 քմ-ից ավելիի դեպքում՝ 1 դրույք / ներառյալ ձմեռային ժամանակաշրջանը/"։ Շնորհակայություն առաջարկության համար։ Այն կքննարկվի։
8 Նվարդ Հարությունյան 28.06.2022 17:05:46 Տնօրենի ՈՒԱԳ տեղակալի համար պարզաբանել` 0,75 դրույքի դեպքում քանի դասաժամ կարող է դասավանդել։ Համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշմամբ հաստատված ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ՌԵԺԻՄԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 13-րդ կետի՝ Ուսումնական հաստատությունների վարչական աշխատողները (տնօրեն, տնօրենի տեղակալ, ռեկտոր, պրոռեկտոր և այլն) կարող են դասավանդել շաբաթական մինչև 8 դասաժամ ներառյալ: Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն: հետևաբար՝ 0,75 դրույքի դեպքում այն կկազմի 11 ժամ։
9 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 28.06.2022 22:18:34 1․ ՈՈՒԱա-ն (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդը) հաշվարկվում է․ դ․ հաստատությունում լաբորատորիաների և խբակների կազմակերպման, մանկավարժահոգոբանական աջակցության և բժշկական օգնության տրամադրման աշխատանքների իրականացման համար նախատեսվող հաստիքներ․ հավելվածի 1-ին կետի Ուսուցչի օգնական (բացառությամբ հատուկ դպրոցների) 15 երեխայի համար սահմանվում է 1 ուսուցչի օգնականի դրույք, ընդ որում, դպրոցում երեխաների թիվը 7 և 7-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 դրույք, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 դրույք: Առաջարկվում է ուսուցչի օգնականի հաստիքի թվի համար սահմանված չափորոշիչներին ի լրումն ընդհանուր երեխաների թվի նաև ավելացնել դասարանում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը, ինպես նաև դասարանում սովորող հաշմանդամություն ունեցող երեխաներին անհարժեշտ աջակցության աստիճանը Շնորհակայություն առաջարկության համար։ Այն կքննարկվի։
10 Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա 28.06.2022 22:18:57 2․ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, որը հաշվարկվում է երեք տարվա կտրվածքով 3300 հազ․ դրամ (յուրաքանչուր տարի 1100 հազ․ դրամ) և տրվում է այն ուսումնական հաստատություններին, որոնք համարեցված չեն ներառական կրթությանը կամ ընդգրկված չեն այդ նպատակով ֆինանսավորվող ծրագրերում, ինչպես նաև առաջիկա երեք տարիների ընթացքում չի նախատեսվում դպրոցին ամրացված անշարժ գույքի հիմնանորոգում։ Տվյալ ծախսի նպատակահարմարությունը որոշում է դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը՝ հաշվի առնելով նաև այն, որ առաջիկա երեք տարիներին յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ պետք է իրականացվեն դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմի ենթակայությամբ գործող դպրոցների թվի առնազն 1/3-ում, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է կրթություն ստանալու իրավունքի նկատմամբ հարգանքը, որը պետք է իրականացվի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման՝ կրթության մատչելիությունը խթանող, ինչպես նաև միջավայրային մատչելիությունը խթանող ծրագրերի միջոցով։ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ պետությունը երաշխավորում է հանրակրթության հավասար հնարավորությունները և մատչելիությունը։ Կրթական հաստատությունների միջավայրային մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության իրավունքի իրացման կարևոր բաղադրիչ են, և դրանց ապահովումը չի կարող դիտարկվել նպատակահարմարության լույսի ներքո։ Ուստի առաջարկում ենք «Տվյալ ծախսի նպատակահարմարությունը որոշում է դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը՝ հաշվի առնելով նաև այն, որ առաջիկա երեք տարիներին յուրաքանչյուր տարի հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումներ պետք է իրականացվեն դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմի ենթակայությամբ գործող դպրոցների թվի առնվազն 1/3-ում» նախադասությունը հանել ։ Թեև պարզ չէ, թե ինչու է մատչելիության ապահովման համար նախատեսվել երեք տարվա կտրվածք, այլ ոչ երկու, կամ մեկ։ Առաջարկում ենք հնարավորինս կրճատել միջավայրային հարմարեցումների կատարման համար նախատեսված ժամանակահատվածը, սահանելով մեկ տարի։ Շնորհակայություն առաջարկության համար։ Այն կքննարկվի։