Добавить в избранное

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Անահիտ Հակոբյան 21.06.2022 23:17:26 Խնդրում եմ պարզաբանել, ինչու որոշ հաստիքների դեպքում 9-ից ավել դասարանների տարեկան միջին թվի դեպքում 0.5-ից փոխվում է 1-ի, իսկ ուս. աշխ. գծով տեղակալի ծանրաբեռնված աշխատանքի դեպքում նույն դասարան թվի պարագայում փոխվում է 0.75-ի: Շնորհակալություն հարցի համար։ Նախագծով առաջարկվող դրույքների փոփոխությունը հիմնավորված է համապատասխան մոնիտորինգի արդյունքներով։
2 Արփինե Աբրահամյան 22.06.2022 00:49:31 Առաջարկում եմ կատարել մոնիթորինգ, հասկանալու համար, որքանով է արդյունավետ ՏՄԱԿ_ի կողմից աջակցության տրամադրման գործընթացը։ Մասնագետների առկայությունը դպրոցում նպաստում է ԿԱՊԿՈՒ աշակերտների ուսումնական գործընթացի անխափան կատարմանը։ Շնորհակալություն հարցի համար։ Համաձայն ՏՄԱԿ-երի ֆինանսավորման կարգի՝ ՏՄԱԿ-ները ստանում են բավականաչափ ֆինանսավորում իրենց գործառույթները ողջ ծավալով և պատշաճ իրականացնելու համար։
3 Ալվարդ Խաչատրյան 22.06.2022 16:18:00 Բարև Ձեզ։Այսօր դպրոցում օպերատորի աշխատանքը ամենածանր է։Ամեն ինչ բոլորը էլեկտրոնային եք դարձրել։Ու այս նախագծով ցանկանում եք օերատորի հաստիք կրճատել,որ հակառակ պիտի անեք։Ասեք խնդրում եմ,գոնե օպերատորի հաստիքը աշակերտների թվի վրա հաշվարկեոք։ Դպրոցի ցանկացած աշխատանք առանց օպերատորի չի արվում։ Ամեն ինչ սարքել եք էլեկտրոնային,հիմա էլ հաստիք եք կրճատում։ Շնորհակալություն առաջարկության համար։ Նախագծով նախատեսված է համակարգչային օպերատորի հաստիք։
4 Ալվարդ Խաչատրյան 24.06.2022 18:19:48 Դպրոցը ունի 500-ից ավել աշակերտ և 20 դասարան։ Ինչու օպերատորի հաստիքը չի հաշվարկվում աշակերտների թվով,այլ այս նախագծով ցանկանում եք 18-36 դասարանների դեպքում տալ օպերատորի 1 հաստիք։ Խնդրում ենք գոնե հաշվարկել աշակերտների թվով,այլ ոչ թե դասարանների, որովհետև օպերատորի աշխատանքը շատ ծանր է։ Կանխավ շնորհակալություն Շնորհակայություն առաջարկության համար։ Նախագծի մշակման հիմք են հանդիսացել համապատասխան ուսումնասիրությունները։
5 Նաիրա Այվազյան 22.06.2022 17:26:01 Բարև ձեզ։Նախագիծը ինքնին շատ փոփոխություններ է նախատեսում։Առաջարկում եմ նախագծում վերանայել ուսուցչի դրույքաչափը։Առաջարկում եմ 108800֊ի փոխարեն սահմանել 150000դրամ,որ պահումներից հետո ուսոիցիչի մաքուր աշխատավարձը լինի108000դրամի կարգի։ Շնորհակալություն առաջարկության համար։ 108,8 հազար դրամ աշխատավարձը դա ուսուցչի ներկայումս գործող նվազագույն աշխատավարձն է։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման ներկայացված <ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը ՈՒՆա-ից (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձից) բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման, իսկ ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձը ՈՈՒԱա-ից (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձից) բարձր լինելու դեպքում այն կարող է պահպանվել՝ լիազոր մարմնի որոշմամբ։
6 Լիլիթ Պողոսյան 22.06.2022 20:39:34 Առաջարկում եմ ուսուցչի աշխատավարձը բարձրացնել։ Ուսուցչից կախված մեր հայ ազգի կրթության որակը բարձրացնել։ Շնորհակալություն առաջարկության համար։
7 Լիլիթ Պողոսյան 22.06.2022 20:43:18 Կխնդրեի պատասխանել ստացվում է լաբորանտի, գրադարանների և օպերատորի աշխատավարձը ավելի բարձր է քա՞ն ուսուցինը։ Շնորհակալություն հարցի համար։ 108,8 հազար դրամ աշխատավարձը դա ուսուցչի ներկայումս գործող նվազագույն աշխատավարձն է։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման ներկայացված <ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը ՈՒՆա-ից (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձից) բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման
8 Լիլիթ Պողոսյան 24.06.2022 23:01:31 Ուսուցչի օգնականի համար սահմանված ՈՒՆա X 0.8, բայց ոչ պակաս, քան ՆԱԱ-ն , ընդ որում Ձեր նշած ՈՒՆա-ն 108800 ՀՀդրամ է և նրա 0,8 մասը միշտ կլինի 87040, որը միշտ փոքր է 93289 նվազագույն աշխատավարձից։ Սակայն ուսուցչի օգնականի աշխատանքը շատ ավելի կարևորվում է, եթե ըստ նախագծի դպրոցի բազմամասնագիտական թիմից մնում է միայն հոգեբանի հաստիքը․, առաջարկում եմ ուսուցչի օգնականի համար, որպես աշխատավարձ սահմանել տվյալ դպրոցում ուսուցչական միջին աշխատավարձի չափ։ Շնորհակայություն առաջարկության համար, այն կքննարկվի։
9 Artur Sargsyan 22.06.2022 23:55:09 ԴԱ կազմակերպչի աշխատանքը պահանջում է դպրոցում ներկայություն դասապրոցեսների սկզբից` սովորողների հաճախումների, բացակայությունների, հագուկապի, հիգիենայի, նրանց պարտականությունների,իրավունքների վերահսկումից, դաստիարակությունից(այստեղ հարկ չեմ համարում գրել ամբողջ աշխատանքային պարտականությունները) և շարունակում է աշխատանքը դասապրոցեսների ավարտից հետո` համադպրոցական,արտադասարանական,արտադպրոցական միջոցառումներ կազմակերպելով, տարբեր համայնքային մրցույթ_միջոցառումների նախապատրաստվելով,մասնակցելով,Աշակերտական խորհրդի ժողովներով, ծնողխորհրդի և այլ համադպրոցական ժողովներով։Անթույլատրելի է ԴԱ կազմակերպչի դրույքաչափի, հետևաբար` աշխատաժամանակի կրճատումը։Այս աշխատանքը պահանջում է լրիվ աշխատաժամանակով ներկայություն դպրոցում։ Ուստի խնդրում և ակնկալում եմ այլ մոտեցում գյուղական այն դպրոցների համար,որտեղ չեն կարող լինեն 18 դասարան,հետևաբար պետք է կրճատվի ԴԱ կազմակերպչի, ուսումնական գծով տնօրենի տեղակալի դրույքները,աշխատաժամանակը։ Այս հաստիքների համար գյուղական դպրոցներում այլ սահմանում տվեք։ Ակնկալում եմ դրական արձագանք,հարգելիներս,այլ կերպ այս աշխատանքները իսկապես հնարավոր չէ իրականացնել։ Շնորհակալություն առաջարկության համար, այն կքննարկվի։
10 Լուսինե Մկրտումյան 23.06.2022 15:10:15 Խնդրում եմ վերանայել լոգոպեդի հաստիքը կրճատելու հարցը դպրոցից, քանի որ դպրոցներում խոսքային խնդիրներ ունեցող երեխաները բավականին մեծ թիվ են կազմում և դպրոցի լոգոպեդը աշխատում է ոչ միայն ԿԱՊԿՈՒ սովորողների հետ այլ նաև ներառական կրթության ծրագրում չընդգրկված, սակայն խոսքային խնդիրներ ունեցող երեխաների հետ։ ՏՄԱԿ_ ի կողմից տրամադրվող լոգոպեդական աջակցությունը մեծամասամբ արդյունավետ չէ, քանի որ լոգոպեդը երեխաների մեծ թվի պատճառով ամեն երեխայի հետ պարապում է ընդամենը շաբաթական 1 անգամ, որը չի կարող տալ ցանկալի արդյունք։ Եվ խնդրում եմ պարզաբանեք արդյոք դպրոցից կրճատված լոգոպեդները կարո՞ղ են աշխատանքի տեղավորվել ՏՄԱԿ_ներում։ Շնորհակալություն առաջարկության համար։ Ըստ նախագծի նախատեսված են ուսումնական հաստատություններում ուսուցչի օգնականի և հոգեբանի հաստիքներ,իսկ մյուս ծառայությունները իրականացվելու են ՏՄԱԿ-ների կողմից։
11 Հովհաննես Ստեփանյան 23.06.2022 23:18:35 1.Հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերը, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումներն արդյոք ենթադրում են աջակցող խմբի հաստիքների ձևավորում,իսկ եթե ոչ,ապա ինչպես է ձևավորվելու աջակցող խմբի հաստիքները։ 2.Առաջարկում եմ սահմանել յուրաքանչյուր դպրոցի համար անցկացվող խմբակների քանակ և ներառել ֆինանսավորման բանաձևում։ Շնորհակալություն հարցի համար։ Առաջարկը կքննարկվի։
12 Սոնա Հովհաննիսյան 23.06.2022 23:39:57 Այս գնաճի պայմաններում ինչպես կարելի է աշխատավարձ իջեցնել՝ գործակից կիրառելով։Ինչու՞ մի մասի աշխատանքը գերագնահատում ,իսկ մյուսներինը թերագնահատում եք։ Շնորհակալություն հարցի համար։ Ներկայացված նախագծով աշխատավարձերի նվազեցում չի նախատեսվում։
13 Սոնա Հովհաննիսյան 23.06.2022 23:39:57 Վերանայեք վարչական աշխատողների աշխատավարձի չափերը։ Շնորհակալություն առաջարկի համար, սակայն այն ենթակա է հստակեցման։
14 Նարինե Սահակյան 24.06.2022 14:11:53 1.Առաջարկում եմ չսահմանափակել դպրոցների ազատությունը :Եթե դպրոցում արդեն իսկ սահմանված է նվազագույն այլ դրույքաչափ , ավելի , քան 108.8 հազ դրամը , ապա տվյալ դպրոցների համար արտոնել գործակիցներն այդ սահմանից սկսելու ազատություն : / Օրինակ Վանաձորի Գրիբոյեդովի անվ.թիվ 11 ա/դ , որտեղ սահմանված է 140000 դրամ դրույքաչափ ՝ 22 դասաժամի համար : Շնորհակալություն առաջարկության համար։ 108,8 հազար դրամ աշխատավարձը դա ուսուցչի ներկայումս գործող նվազագույն աշխատավարձն է։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման ներկայացված <ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀՀ կառավարության որոշման նախագծով սահմանվում է, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ տվյալ ուսումնական հաստատությունում ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված աշխատավարձը ՈՒՆա-ից (ուսուցչական մեկ դրույքի համար սահմանված նվազագույն աշխատավարձից) բարձր լինելու դեպքում ենթակա է պահպանման։
15 Նարինե Սահակյան 24.06.2022 14:14:12 Տնօրենների աշխատավարձի համար սահմանված գործակիցը անհրաժեշտ է վերանայել մի քանի պատճառով : Նախ անհրաժեշտ է տնօրենների պարագայում ևս առաջնորդվել առանձին գործող ավագ դպրոցների համար սահմանված դասարանների թվաքանակով ՝ մտցնելով որոշակի տարբերակում ՝ մինչև 12 դասարան , 12-24 դասարան , 25 և ավելի : Միաժամանակ անհրաժեշտ է դասարանների սահմանները նշելիս հաշվի առնել , որ ՀՀ-ում այնքան էլ շատ չեն 24-ից ավելի դասարաններ ունեցող ավագ դպրոցները : Ներկա նախագծով ստացվում է , որ տնօրենի աշխատավարձի համար սահմանած գործակցով տնօրենի աշխատավարձը կկազմի մոտավորապես 250.000 դրամ ՝ առանց պահումների , պահումներով ՝ մոտ 180000 ՀՀ դրամ : Ստացվում է , որ տնօերնն իր վրա դրված պարտականնություններով և պատասխանատվությամբ ավելի քիչ է վարձատրվելու , քան լրիվ դրույք ունեցող , ատեստավորված ուսուցիչը : Առաջարկն ամենևին ուղղված չէ ուսուցչի աշխատավարձի բարձրացման դեմ , հակառակը ՝ գովելի է , երբ գնահատվում է աշխատանքը : Բայց նաև պահպանված չէ պատասխանատվություն - աշխատավարձ համաչափության սկզբունքը : Առաջարկում եմ տնօրենների աշխատավարձերի համար կիրառել այլ գործակից ՝ ելնելով դասարանների քանակից , մանավանդ , որ տնօրենները գործնականում նաև զրկված են ատեստավորման , տարակարգ ստանալու հնարավորությունից և համապատասխանաբար ՝ նաև այդ մասով աշխատավարձի ինդեքսավորումից : Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը կննարկվի։
16 Նարինե Սահակյան 24.06.2022 14:17:08 Դասարանների քանակի իջեցումն անհրաժեշտ է կիրառել նաև տնօրենի ուսումնական գծով տեղակալի մասով ՝ առանձին ավագ դպրոցների 1 դրույքաչափը սահմանելով 12-24 դասարան / նախագծի 12-36 դասարանների փոխարեն / : Հիմնավորումը ՝ ՀՀ-ում թերևս չկան 36 դասարան ունեցող առանձին գործող ավագ դպրոցներ : Բացի այդ ՝ տնօրենի ուսումնական գծով տեղակալի մեկ հաստիքով հնարավոր չէ հավասարաչափ արդյունավետ և որակյալ կատարել 12 և , ասենք , 25 դասարանների համար այդ պաշտոնի համար սահմանված աշխատանքը :Դա վերաբերում է նաև աշխատավարձին Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը կքննարկվի։
17 Նարինե Սահակյան 24.06.2022 14:18:44 Մասնագիտական կողմնորոշումը , որպես պարտադիր բաղադրիչ ներմուծվում է դպրոց , ինչը գովելի է : Սակայն նման պահանջի դեպքում պիտի որոշակիորեն նաև հատկապես ավագ դպրոցների ՄԿԱ տնօրենի տեղակալների համար ըստ դասարանների սահմանված քանակը հստակեցել : Նախագծում նշվում ՝ 12 և ավելի դասարանների դեպքում 1 հաստիք . առաջարկում եմ - և ավելի - բառը փոխարինել 24 դասարան բառով , այսինքն ՝ 12-24 դասարանների դեպքում առնվազն 1 դրույք ՄԿԱ հաստիք : Նույն մոտեցումը դիտարկել նաև աշխատավարձը հաշվարկելիս : Շնորհակալություն առաջարկության համար։ Բայց տվյալ դեպքում բաց կմնա 24-ից ավելի դասարաններ ունեցող դպրոցների տնօրենի ՄԿԱ գծով տեղակալի հաստիքի հարցը։
18 Նարինե Սահակյան 24.06.2022 14:20:40 Տնօրենի վարչատնտեսական աջակցությունների գծով տեղակալի մասով առաջարկում եմ այլ նախագծով ավելի հստակեցնել ՝ վարչական ի՞նչ գործառույթներ ունի այս աշխատողը : Վարչատնտեսական գծով տեղակալի մեկ դրույքի համար դասարանների սահմանված քանակը ՝ 27 դասարան , չի համապատասխանում մյուս պաշտոնների համար առաջարկվող քանակին : Դպրոցն ունի գույքի ձեռքբերման , շենքի պահպանման ամենօրյա կարիք , ինչն իրականացվելու է անկախ դասարանների թվաքանակից : Առաջարկում եմ վարչատնտեսական գծով տեղակալի համար 12-24 դասարանների համար սահմանել 1 դրույք հաստիք: Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը կքննարկվի։
19 Նարինե Սահակյան 24.06.2022 14:21:46 ՀՀ-ում քանի՞ ավագ դպրոց կա 36 և ավելի դասարաններով , որ տնօրենի աշխատավարձի համար սահմանվ 1.42 , փոխտնօրենի համար ՝ 1.3 , ՄԿԱ ՝ 1.2 գործակից : Անհրաժեշտ է իջեցնել դասարանների թվաքանակը և կամ բարձրացնել գործակիցները ՝ այդ գործակիցը կիրառելով 12-24 դասարանների համար : Շնորհակալություն հարցի համար։ Դպրոցների դասարանների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է emis.am հարթակում։
20 Նարինե Սահակյան 24.06.2022 14:22:42 Առաջարկում եմ հաշվապահի մեկ դրույք հաստիքի համար սահմանել դասարանների նույն քանակը ՝ 12-24 ՝ անկախ կրթական ծրագրերի աստիճանից և հաշվի առնելով հաշվապահի գործառույթների առանձնահատկությունները ՝ ֆինանսական պատասխանատվությունը և այլն : Հարկավոր է հաշվի առնել նաև այն փաստը , որ Գնումների համակարգողի բացակայության դեպքում հաշվապահը կարող է կատարել այդ գործառույթը ՝ համապատասխան հավաստագրով : Առաջարկվող նախագծով ստացվում է , որ նույն անձը ստիպված է լինելու 18-27 դասարաններով դպրոցի և հաշվապահությունն անել , և համակարգել գնումները ՝ ընդամենը ոչ լրիվ դրույքով ՝ 0.5 հաշվապահի և 30 տոկոս լրավճար ՝ գնումների համակարգողի համար համապատասխանաբար : Շնորհակալություն առաջարկության համար։ Նախագծով առաջարկվող տարբերակը մշակելիս հաշվի են առնվել Ձեր կողմից բարձրացված հարցերը։
21 Նարինե Սահակյան 24.06.2022 14:23:52 Դասարանների նույն ՝ 12-24 քանակը անհրաժեշտ է սահմանել նաև տնտեսվարի պարագայում ՝ հստակ տարբերակելով վարչատնտեսական գծով տնօրենի տեղակալի և տնտեսվարի պաշտոնների գործառույթները : Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը կքննարկվի։
22 Նարինե Սահակյան 24.06.2022 14:26:06 Բուժաշխատողը դպրոցում պիտի լինի այն ամբողջ ընթացքում , երբ դպրոցում պարապմունքներ են : Դասարանների քանակ սահմանելիս ի՞նչն է հաշվի առնվել , որ 0.5 հաստիք ՝ մինչև 9 դասարանի դեպքում , օրվա կե՞սն է օգնություն ցույց տալու : Առաջարկում եմ մեկ դպրոցի համար սահմանել առնվազն 1 դրույք բժշկի / բուժաշխատողի / հաստիք : Հարգելի տնօրեն, շնորհակալություն հարցի համար։ Հանրակրթական դպրոցում բուժաշխատողների գործունեությունը ներկայացվող նախագծով չի կանոնակարգվում։
23 Նարինե Սահակյան 24.06.2022 14:27:59 Առանձին գործող ավագ դպրոցի դասարանների 12-24 սահմանն առաջարկում եմ կիրառել նաև հոգեբանի մեկ դրույք հաստիքի համար ՝ հաշվի առնելով աշխատանքի առանձնահատկությունները : Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը կքննարկվի։
24 Գայանե Սաֆարյան 24.06.2022 19:13:57 Առաջարկում եմ տնօրենի աշխատավարձը հաշվարկել՝ տվյալ դպրոցի մանկավարժական դրույքաչափի նկատմամբ առնվազն կիրառելով նշված գործակիցները( 2,30 և ավագ դպրոցների դեպքում ևս1,18): Պաշտոնեական պարտականությունների ահագնությունը արդյունավետորեն իրագործելու համար պահանջվող ջանադրանքը հարկ է ըստ արժանվույն գնահատել: Շնորհակայություն առաջարկության համար։ Այն կքննարկվի։
25 Գայանե Սաֆարյան 24.06.2022 19:31:18 Առաջարկում եմ հնարավորություն թողնել դպրոցի կառավարման ոլորտում նորամուծություններ իրականացնելու ճանապարհին ձևավորվող հաստիքների համար, որոնք սահմանվում են ֆինանսավորման նույն չափի շրջանակում: Շնորհակայություն առաջարկության համար, սակայն այն ունի հստակեցման կարիք։