Добавить в избранное

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐՆ ՈՒ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 Գայա Նե 14.06.2022 17:53:36 Խնդրում եմ պարզաբանել ուսուցչի օգնականի հաստիքների քանակին վերաբերող հետևյալ միտքը.« 15 երեխայի համար սահմանվում է 1 ուսուցչի օգնականի դրույք, ընդ որում, դպրոցում երեխաների թիվը 7 և 7-ից պակաս լինելու դեպքում հաշվարկվում է 0,5 դրույք, իսկ 15-ից ավելի յուրաքանչյուր մինչև 7 երեխայի համար ավելացվում է ևս 0,5 դրույք»։ Շնորհակալություն հարցըի համար։ Ուսուցչի օգնականի հաստիքների քանակին վերաբերվող դրույթները արդեն իսկ սահմանված են ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 141-Ն գործող որոշմամբ (նույն ձևակերպմամբ)։
2 Գայա Նե 14.06.2022 20:12:20 Ի՞նչ սկզբունքով է իրականացվելու դպրոցում գործող մանկավարժահոգեբանական խմբի հաստիքների ընտրությունը / հատուկ մանկավարժ , սոցիալական մանկավարժ, լոգոպեդ/։ Շնորհակալություն հարցըի համար։ Նախագծով դպրոցում գործող մանկավարժահոգեբանական խմբի հաստիքների ընտրության հարց չի առաջադրվում։
3 Գայա Նե 15.06.2022 18:29:03 Այս նախագծով դպրոցներում բացի հոգեբանի հաստիքից այլ մասնագետների հաստիքներ/հատուկ մանկավարժ, լոգոպեդ, սոցիալական մանկավարժ/ չե՞ն նախատեսվում։ Շնորհակալություն հարցի համար։ Տվյալ գործառույթները իրականացվում են ՏՄԱԿ-ների կողմից։
4 Արաքսյա Գևորգյան 14.06.2022 22:16:10 Բարև Ձեզ: Նախատեսվող փոփոխությունները ողջունելի են: Դուք ասում եք. «Դրանով անցում ենք կատարում ըստ դասարանների թվի ֆինանսավորման», բայց չեք հստակեցնում դասարաններում աշակերտների առավելագույն թիվը: Եթե պիտի դարձյալ մնա 35-ը, ապա ոչինչ էլ չի փոխվելու: Խնդրում եմ հստակեցնել և այս կետը ևս ներառել նախագծում: Շնորհակալություն հարցը բարձրացնելու համար։ Դասարանների կոմպլեկտավորման խնդիրը դուրս է սույն նախագծի շրջանակից։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայումս աշխատանենր են տարվում դասարանների կոմպլեկտավորմա կարգում ևս փոփոխություններ կատարելու ուղղությամբ։
5 Արաքսյա Գևորգյան 15.06.2022 08:57:13 35 աշակերտով կոմպլեկտավորված դասարաններում հնարավոր չէ ապահովել տարբերակված ուսուցում, արդյունավետ դաս և առավել ևս որակ, որքան էլ ուսուցիչը փորձառու լինի, տիրապետի տարատեսակ մեթոդների, ունենա հիմնավոր գիտելիքներ: Չէ՞ որ երեխաները տարբեր ընդունակություններ և կարողություններ ունեն. մի քանիսը անմիջապես են հասկանում ուսուցչի պահանջը, առաջադրանքը, դասանյութը, շատերն էլ 2-3 կամ ավելի անգամներ բացատրելուց հետո դարձյալ օգնության կարիք են ունենում: Իսկ 45 րոպեում 35 աշակերտներից յուրաքանչյուրի կարիքներին համապատասխան կրթություն ապահովելը պարզապես անհնար է. արդյունքում տուժում են կա՛մ առաջինները, կա՛մ երկրորդները: Իզուր չէ, որ մասնավոր դպրոցներում աշակերտների առավելագույն թիվը 15-17 է: Դասարաններում աշակերտների առավելագույն թվաքանակի նվազեցումը բխում է ամենից առաջ երեխաների շահերից, երկրորդը՝ ուսուցչի: Շնորհակալություն առաջարկության համար, սակայն Ձեր կողմից ներկայացված առաջարկը սույն նախագծի կարգավորման առարկա չէ։
6 Աստղիկ Գևորգյան 14.06.2022 23:00:33 Վերանայեք սոցիալական մանկավարժների և սոցիալական աշխատողների կրճատման հարցը դպրոցներից...դպրոցներում նրանց աշխատանքի կարևորությունը ակնհայտ է և անբացառելի... Շնորհակալություն առաջարկության համար։ Նախագծով նախատեսվում է դպրոցներում ունենալ հոգեբանների հաստիք, իսկ մյուս ծառայությունները կտրամադրվեն ՏՄԱԿ-ների կողմից։
7 Volodya Zaxaryan 14.06.2022 23:38:24 Հարգելի նախագծի հեղինակներ բոլոր ոլորտների ղեկավարների աշխատավարձը բարձրանումա բացի դպրոցի ղեկավարի,(խնդրում եմ ճիշտ հասկանալ,անկախ աշխատավարձի չափից տնօրենները միշտել աշխատում են անշահախնդիր և արժանապատիվ`հանուն մեր երեխաների կրթության և մեր երկրի զարգացման,բայց տարիներ շարունակ` նաև հիմա, տնօրենները աշխատելեն շատ չնչին աշխատավարձով ու չեն բարձրաձայնել դրա մասին)ձեր առաջարկած 2,30 գործակցով տնօրենի աշխատավարձը կազմումա 157000 հազար,հարկումից հետոել մնումա110-120 հազար դրամ:Սա ոչ ավել _ոչ պակաս առհամարանքա տնօրենի նկատմամբ:Որ տնօրենը էս խղջուկ աշխատավարձով կաշխատի ամենաանշնորհակալ և ամենապատասխանատու գործում,:Առաջարկում եմ տնօրենի հաստիքի համար նախատեսված նվազագույն 2,30 գործակիցը կրկնապատկել,անկախ դպրոցի աշակերտների թվից: Շնորհակալություն հարցադրման համար։ Ձեր հաշվարկները ստույգ չեն և 2,3 գործակից կիրառելով՝ տնօրենի նվազագույն աշխատավարը հավասար կլինի 213000 դրամի, իսկ մեծ դպրոցների դեպքում կարգով նախատեսվում է ունենալ 300000 դրամից ավելի տնօրենի աշխատավարձ։
8 Volodya Zaxaryan 14.06.2022 23:59:01 Հարգելի գործընկերներ առաջարկվող նախագծում խոսք անգամ չկա սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում աշխատող մանկավարժներին ավելի բարձր աշխատավաձ կամ հավելավճար տալու մասին:Առաջարկում եմ այս հարցը ևս ներառեք նախագծի մեջ:Շնորհակալություն Շնորհակալություն առաջարկության համար, նախագծով նախատեսված է հավելավճար բարձրլեռնայի վայրերում աշխատողների համար, իսկ սահմանամերձ բնակավայրերի աշխատողների հավելավճար տրամադրելու հարցը կքննարկվի լրացուցիչ ։
9 Volodya Zaxaryan 17.06.2022 23:11:38 Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարումն իրականացվում է նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի հրամանով պարտականությունների կատարումը կարող է դրվել տնօրենի տեղակալ(ներ)ի կամ որևէ այլ աշխատողի վրա: 1.Արդյոք? այս դրույթը նշանակում է,որ ՔՊ-ի համար զինղեկը այլևս չի վճարվելու: 2.Ճիշտենք? հասկանում որ մինչև 8 դասարան ունեցող դպրոցներում զինղեկի հաստիքը դառնալու է 0,5 դրույք: Շնորհակալություն հարցի համար։ Ըստ նախագծի՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հետ կապված աշխատանքների կատարումն իրականացվում է նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) կողմից, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ տնօրենի հրամանով պարտականությունների կատարումը կարող է դրվել տնօրենի տեղակալ(ներ)ի կամ որևէ այլ աշխատողի վրա, իսկ նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցչի (զինղեկի) վարձատրության չափը կհաշվարկվի «Հայաստանի Հանրապետության հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների նախազորակոչային պատրաստություն» կանոնադրության 23-րդ կետին համապատասխան։ Նախագծով նախատեսվում է զինղեկի հետևյալ հաստիքները Ավագ դպրոցներում՝ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 4 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 4 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում։ Հիմնական դպրոցներում՝ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 6 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 6 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում։ Միջնակարգ դպրոցներում՝ - 0,5 հաստիքային միավոր` մինչև 8 դասարանների տարեկան միջին թվի դեպքում, - 1 հաստիքային միավոր` 8 և ավելի դասարանների տարեկան միջին թվի դեպքում։
10 Volodya Zaxaryan 17.06.2022 23:14:13 Նախագիծն ընդունվելու դեպքում 2022թ.ի սեպտեմբերի 1-իցա ուժի մեջ մտնելու ?: Նախագծով նախատեսվում է նոր մեխանիզմները ուժի մեջ դնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։
11 Volodya Zaxaryan 17.06.2022 23:55:45 Կարծումեմ ճիշտ չի,որ բուժքրոջ հաստիքեն տալիս միայն հատուկ և մասնագիտացբած դպրոցներին,կարելի է բուժքրոջ հաստիկ տրամադրել բոլոր դպրոցերին 0,5 չափով:Այս հաստիքը ավելի կարևոր է քան նախագծի մեջ առաջարկվող ներառական խմբին պատկաող հաստիքներից: Շնորհակալություն հարցի համար։ Հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցներում բժիշկների և բուժքույրերի հաստիքների հարցը կարգավորվում է այլ իրավահարաբերություններով։
12 Volodya Zaxaryan 19.06.2022 22:56:51 Անշուշտ ողջունելիյա նախատեսվող փոփոխությունները:Այս հարթակում մեր բազմաթիվ հարգարժան գործընկերներ տարբեր պատճառներով չեն կարողանում մասնակցել այս քննարկումներին բայց ունեն մի շարք կարևոր դիտարկումներ`1.ՈՒՆԱ-ն կարելի է նախատեսվող 108 հազարից բարձրացնել գոնե մինչև 140000 հազար:2.Քիչ թվով աշակերտ ունեցող դպրոցների տնօրենների աշխատավարձը նախատեսվող 213000 հազարի փոխարեն դարձնել 283000,որովհետև շատ դեպքերում փոքր դպրոցների տնօրենները ավելի շատեն ծանրաբեռնված,համապատասխան հաստիքների բացակայության կամ այդ հաստիքների 0,5 դրույք լինելու պատճառով:Վստահենք,որ տնօրենները արժանիեն յորաքանչյուր ամիս գոնե 200000 հազար մաքուր աշխատավարձ ստանալու: Շնորհակալություն առաջարկության համար։ 1․ հարցը կքննարկվի համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում։ 2-րդ առաջարկը ընդունելի չէ, քանի որ համակարծիք չեք այն պնդմանը, որ շատ դեպքերում փոքր դպրոցների տնօրենները ավելի շատ են ծանրաբեռնված քան մեծ դպրոցները։
13 Volodya Zaxaryan 19.06.2022 23:10:41 Հարգելի գործնկերներ զինղեկների մասով գոնե կարելի է միջնակարգ դպրոցների համար մինչև 8 դասարան 0,5 դրույքը դարձնել մինչև 6 կամ 7 դաարան 0,5 դրույք,որովհետև ՔՊ-ի կրճատումից հետո զինղեկները ֆինանսական ահռելի կորուստ կունենան,ինչի արդյունքումել բնականաբար շատ զինղեկներ կլքեն դպրոցը`հատկապես փոքր գյուղական դպրոցներում: Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը կքննարկենք։
14 Volodya Zaxaryan 22.06.2022 23:56:59 Հարգելի նախագծի հեղինակներ տնօրենի դրույքաչափի նկատմամբ կիրառվող գործակիցը շատ չնչին ու առհամարական վերաբերմունքա,այդ իսկ պատճառով առաջարկում եմ այն 2,3-ից դարձնել գոնե 3,3: Շնորհակալություն առաջարկության համար։ Նախագծով նախատեսվող գործակիցների կիրառման դեպքում տնօրենների ներկայիս աշխատավարձը կբարձրանա։
15 Volodya Zaxaryan 26.06.2022 02:15:38 Հարգելի գործընկերներ ավելի ճիշտ կլինի, որ մինչև 80 աշակերտ ունեցող դպրոցներին հատկացվող ՄԿԱ-ի հաստիքի փոխարեն բարձրացնեք տնօրենների նվազագույն աշխատավարձի դրույքաչափը,քանի որ քիչ թվով աշակերտ ունեցող դպրոցներում մկաի հաստիքը ուռճացված է:ՄԿԱ-ի պարտականությունները տնօրենի հրամանով կբաշխվի ուս. Գծով տեղակալի և Դակի միջև: Շնորհակայություն հարցը բարձրացնելու համար։ Նախագծով նախատեսվում է թույլատրել անհրաժեշտ հիմնավորումների առկայության դեպքում հաստիքացուցակներում թույլ տալ շեղումներ՝ չգերազանցելով ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի համար սույն կարգով հաշվարկված գումարի մեծությունը։
16 Volodya Zaxaryan 26.06.2022 23:21:34 Տնօրենի հաստիքի համար նախատեսված դրույքաչափերը շատ չնչինեն համեմատած մնացած հաստիքների դրույքաչափերի հետ։Կամ եթե տնօրենը առավելագույնը իր 8 դասաժամով կամավոր ատեստավորվի եւ նույն կերպ ուսուցիչը մեկ դրույքով կամավոր ատեստավորվի տնօրենից անհամեմատ բարձր աշխատավարձ կստանա,տնօրենը կնախընտրի լինի ուսուցիչ քան տնօրեն,ինչի արդյունքում դպրոցներում տնօրենի հաստիքը կմնա թափուր:Ես սա չեմ ասում ,որ տնօրենի համարել մտցնեք չարդարացված կամավոր ատեստավորումը և դրանով համարեք հարցը լուծված:Առաջարկում եմ վերանայեք տնօրենի հաստիքի համար նախատեսած 2,3 գործակիցը այնքան ,որ դպրոցի տնօրենը առանց ժամ պարապելու հարկերը հանած ստանա 250-300 հազար մաքուր աշխատավարձ:Թե չե դպրոցի տնօրենները իրենց աշխատասենյակում նստած մտածում են ինչ գործ գտնեն ,որ կարողանան իրենց ընտանիքների հոգսերը հոգան:Ես սա առաջարկում եմ իմ բազմաթիվ գործընկերների անունից:Հույս ունեմ,որ գոնե այս անգամ ուշադրություն կդարձնեք տարիներով առհամարված այս խնդրին և հարցին կտաք դրական լուծում: Շնորհակալություն առաջարկության համար։ Նախագծով նախատեսվող գործակիցների կիրառման դեպքում տնօրենների ներկայիս միջին աշխատավարձը կբարձրանա։
17 Volodya Zaxaryan 27.06.2022 22:33:22 Հարգելի գործընկերներ դուք տնօրենի դրույքաչափին վերաբերվող հարցին տվելեք հետևյալ պատասխանը <<Շնորհակալություն առաջարկության համար։ Նախագծով նախատեսվող գործակիցների կիրառման դեպքում տնօրենների ներկայիս միջին աշխատավարձը կբարձրանա>>:Այս պատասխանը ոչ այլ ինչե քան աչքակապություն,1.որովհետև կան տնօրեններ որոնք նախագծով առաջարկվող դրույքաչափից ավելի բարձր դրույքաչափ ունեն:2.Իսկ այն տնօրենները որոնց դրույքաչափը նախագծով առաջարկվող դրույքաչապից փոքրա,նախագծի ընդունումից հետո ընդամենը ավելանալու է 5-ից 10 հազար դրամ և սա դուք համարումեք բարձրացում?:Գոնե առաջարկվող դրույքաչափը բարձրացրեք 50 տոկոսով,նոր անունը դրեք բարձրացում:Շնորհակալություն Շնորհակալություն առաջարկության համար։
18 Volodya Zaxaryan 27.06.2022 22:47:05 Հարգելիներս ես և իմ բազմաթիվ գործընկերներ պարբերաբար մասնակցում ենք նման քննարկումների բայց վերջնարդյունքում ընդունվում են մեր առաջարկությունները անտեսած որոշումներ.հարց-եթե մեր ներկայացրաց առաջարկություններից որևիցե մեկը չեք հաստատում օրենքով էլ իմաստը որնա որ դնումեք քննարկման.օրինակ տնօրենների դրույքաչափին վերաբերվող հարցերը և այլն Շնորհակալություն։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում նախագծի վերաբերյալ առաջարկների զգալի մասն արդյունավետ են և նախագծի հեղինակների կողմից կքննարկվեն, քննարկման արդյունքում համապատասխան փոփոխություններ կկատարվեն նախագծում։ Ցավոք, որոշ առաջարկներ չեն բխում հաստատությունների ֆինանսավորման այն սկզբունքներից, որոնց պետք է հետևի ֆինանսավորման նոր մոդելը (հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովի միասնական մոտեցում, հաստատությունների ֆինանսավորումը պետք է ստեղծի բավարար պայմաններ հաստատությունների բնականոն գործունեության համար, հաստատությունների ֆինանսավորումը պետք է ապահովի պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը)։
19 Եվա Մկրտչյան 14.06.2022 23:47:48 Նեղ մասնագետների առկայությունը դպրոցում թողեք դպրոցի հայեցողությանը.հոգեբանը չի կարող կատարել լոգոպեդի գործաույթը,իսկ տմակից շաբաթական 1-2անգամ այցելող մասնագետը ոչինչ չի տալիս երեխային.վերանայեք որոշումը:Թող ամեն դպրոց ինքը որոշի իրեն ինչ մասնագետ է պետք: Շնորհակալություն հարցադրման համար։ Հոգեբանի վերաբերյալ Ձեր առաջարկը ընդունելի չէ, քանի որ բացի դպրոցում գործող հոգեբանից, դպրոցները սպասարկվում են նաև ՏՄԱԿ-ների կողմից։
20 Արփի Ալոյան 14.06.2022 23:53:59 Խնդրում եմ պատասխանեք ,եթե տնօրենի ուսումնական գծով տեղակալը ,12դասարանների առկայության դեպքում պետք է աշխատի 0,75 հաստիքային միավորով,ապա իր պաշտոնային պարտականությունների որ մասը չպետք է կատարի,օրական քանի՞ ժամ պետք է լինի դպրոցում։Կարծում եմ սխալ է նախագծի տվյալ կետը,որ վերաբերվում է տնօրենի ուսումնական գծով տեղակալներին,այսօր ամենածանրաբեռնված աշխատողը դպրոցում տնօրենի ուսումնական գծով տեղակալն է։ Շնորհակալություն հարցի համար։ Ինչպես տնօրենի ուսումնական գծով տեղակալի, այնպես էլ մյուս հաստիքային միավորների քանակը նախագծով առաջարկվում է դասակարգել ըստ ուսումնական հաստատության մեծության՝ կախված դասարանների թվից։
21 Seyran Hayrapetyan 15.06.2022 09:56:10 Իմ առաջառկն է 9 թիվը դարձնել 6. Իսկ 18 թիվը դարձնել 12: Շնորհակալություն, սակայն անհասկանալի է թէ առաջարկը նախագծի կոնկրետ որ դրույթներին է վերաբերվում։
22 Մոնիկա Մխիթարյան 15.06.2022 12:31:39 Անցկացնել մոնիթորինգ հավաստիանալու համար`արդյոք դպրոցների բազմամասնագիտական թիմերի աշխատանքն արդյունավետ է,թե`ոչ։ Առաջարկում եմ սկսել Գյումրու թիվ 7 դպրոցից,որի թիմը սպասարկում է 70 ԿԱՊԿՈՒ երեխա Շնորհակալություն առաջարկության համար, առաջարկը կքննարկվի։
23 Մոնիկա Մխիթարյան 15.06.2022 20:18:56 Գյումրու թիվ 7 դպրոցն առաջիններից էր, որ սկսեց օգնել ԿԱՊԿՈՒ երեխաներին։ Արդյունքում հիմա այնտեղ սպասարկվում է շուրջ 70 երեխա`բազմակի խնդիրներով։ Արդյունավետ աշխատանքը դպրոց է բերել նույնիսկ մարզի հեռավոր գյուղերի առանձնահատուկ բալիկների։ Երկու հերթափոխով աշխատող`շուրջ 1200 աշակերտ սպասարկող դպրոցին օդի նման հարկավոր է հենց իր բազմամասնագիտական թիմը։ Ինչու այդ թիմը չդարձնել ռեսուրս խումբ, որը ոչ միայն կսպասարկի աշակերտների ,այլ կհամագործակցի ՏՄԱԿ-ի հետ։ Դպրոցում ստեղծված են բոլոր հնարավորությունները, գործում են հատուկ մանկավարժի, լոգոպեդի, հոգեբանի, սոցիալական մանկավարժի` ժամանակակից բոլոր միջոցներով զինված կաբինետներ։Առաջարկում եմ անցկացնել մոնիթորինգ։ Շնորհակալություն առաջարկության համար։ Հարցը ենթակա է քննարկման։
24 Մարինե Գևորգյան 15.06.2022 13:42:20 Պետական դպրոցներին անհրաժեշտ է բազմամասնագիտական խումբ՝ լոգոպեդ, սոց մանկավարժ, հատուկ մանկավարժ, հոգեբան։ ՏՄԱԿ_ի աշխատակիցները չեն կարող ամեն վայրկյան գտնվել դպրոցում և ցանկացած պահի աջակցություն ցուցաբերել աշակերտներին։ Հանկարծակի ստեղծվում են իրավիճակներ, երբ միայն դպրոցի մասնագետը կարող է շտկել։ Խնդրում ենք ինքներդ պատկերացրեք իրավիճակը և կայացրեք ճիշտ որոշում, և ինչպես կարող եք այդքան մասնագետի թողնել առանց աշխատանքի։ ՏՄԱԿ_ներում այդքան էլ բավարար տեղ չկա բոլորի համար։ Շնորհակալություն առաջարկության համար, առաջարկը կքննարկվի։
25 Արմինե Ղազարյան 15.06.2022 13:50:02 Պետական դպրոցներին անհրաժեշտ են հագեբաններ, սոց-մանկավարժներ, հատուկ մանկավարժներ և լոգոպեդներ, քանի որ, հաշվի առնելով ԿԱՊԿՈՒ աշակերտների առանձնհատկությունները, նրանց պետք է մշտական աջակցություն: ԲՄԹ-ի յուրաքանչյուր անդամ ճանաչում և սրտացավ վերաբերմունք է ցուցաբերում ԿԱՊԿՈՒ աշակերտների նկատմամբ, իսկ աշակերտները առավել ապահով են իրենց զգում ռեսուրս սենյակում: Դրսից գործուղված ոչ մի մասնագետ չի կարող ճանաչել և աջակցել ԿԱՊԿՈՒ աշակերտին այնպես, ինչպես ներսի՝ իրեն արդեն ծանոթ մասնագետը: Խնդրում եմք մի խարխլեք աշակերտների ապահովության օղակը և մի զրկեք նրանց գրագետ և անվճար մասնագիտական աջակցությունից: Շնորհակալություն առաջարկության համար, առաջարկը կքննարկվի։