Добавить в избранное

«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

…….. ………………….. 2019 թվականի  N  ………  - Լ

 

 

«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 21-ը դեկտեմբերի 2017 թվականի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավա­նու­թյան արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթները՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Համաձայնություն տալ սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը կադաստրային արժեքով «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն:
  2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը (այսուհետ՝ Հողամասեր) կարող է օգտա­գործվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկ­տեմ­բերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով հավանության արժա­նա­ցա­ծ ծրագրի իրականացման նպա­տա­կով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաս­տա­նու­մ արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում կառուցվելիք արևային ֆոտովոլտային կայանը փոխադրման ցանցին միացնող 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման և շահագործ­ման նպատակով:
  3. Առաջարկել Հայաստանի Հանրա­պետության Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում Ընկերության հետ համատեղ ապահովել Հողամասերի օտարման պայմանագրի սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով նաև սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանները, ինչպես նաև այն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճար­ներն ու տուրքերը պետք է վճարվեն Ընկերության միջոցների հաշվին:
  • Обсуждалось

    31.10.2019 - 20.11.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Энергетика и природные ресурсы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 4004

Принт

Связанные документы / ссылки