Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.11.2025 - 26.11.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ 1. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել ինքնակարգավորվող կազմակերպությունների իրավասու մարմինների՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների կապակցությամբ առաջացող վեճերով ընդդատության վերաբերյալ հստակ կարգավորումներ՝ վերապահելով դրանց քննությունն ընդհանուր իրավասության դատարանին, ինչպես նաև բացառել նշված կազմակերպությունների իրավասու մարմինների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների վիճարկման վերաբերյալ վեճերի կապակցությամբ պրակտիկայում հանդիպող տարընկալումները։  2. Նախագծերի կարգավորումների արդյունքում առավել արդյունավետ կդառնա անվճար իրավաբանական օգնության համար պետության կողմից հատկացվող միջոցների կառավարումը և օգտագործումը: Փոփոխությունները միտված են նաև նվազեցնելու հանրային պաշտպանների գերծանրաբեռնվածությունը:  3. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել կարգապահական վարույթի իրականացման կարգը, նախատեսել վարույթի կասեցման հնարավորությունը:
Մնաց {days} օր
0 1078

Քննարկվել է 10.11.2025 - 26.11.2025

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել հակակոռուպցիոն փորձաքննության ընթացակարգ, որը հնարավորություն կտա համապատասխան ոլորտներում նախագծերի մշակման վաղ փուլում բացահայտել և գնահատել կոռուպցիոն ռիսկերը, դրանք նվազեցնել կամ վերացնել դրանց հավանական հետևանքները։
Մնաց {days} օր
0 988

Քննարկվել է 08.11.2025 - 24.11.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել պետական նպաստի նոր տեսակ՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստը, որը բովանդակային առումով իրենից կներկայացնի Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 2169-Լ որոշմամբ սահմանված՝ ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվում է ամսական 50000 դրամի չափով աջակցության շարունակությունը (միաժամանակ լուծվել են այս աջակցության տրամադրման ընթացքում իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները)։ Ընդ որում, նպաստը կնշանակվի առցանց դիմումի հիման վրա՝ հիմք ընդունելով հարակից շտեմարաններից ինքնաշխատ եղանակով ստացված տեղեկատվությունը։ Կառավարության սահմանած դեպքերում դիմումին կից կներկայացվի նաև փաստաթուղթ (հիմնականում՝ սերման փաստը հաստատող) և միայն այս դեպքում հարկ կլինի դիմումը ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Մնաց {days} օր
3 1233

Քննարկվել է 07.11.2025 - 27.11.2025

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ       Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական և փաստացի խնդիրներից, ինչպիսիք են մասնավորապես՝ կադաստրային քարտեզներում և պետական գրանցման տվյալներում առկա սխալների՝ (քանակական, որակական, ինչպես նաև սեփականության սուբյեկտների վերաբերյալ) բացահայտման և ուղղման միասնական ու հստակ ընթացակարգի բացակայությունը, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի, չափագրողների և շահագրգիռ անձանց միջև իրավասությունների բաշխման անհստակությունը։ Հիշատակված խնդիրները հաճախակիորեն պատճառ են հանդիսանում վարչական և դատական վեճերի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ձգձգումների և իրավական անորոշությունների։    Նախագիծը նպատակ ունի վերացնել վերոնշյալ խնդիրները՝ սահմանելով սխալների բնույթի դասակարգում, դրանց ուղղման իրավական հիմքեր, ինչպես նաև ընթացակարգային երաշխիքներ՝ հիմնված վարչական վարույթի սկզբունքների վրա։ Միևնույն ժամանակ, Նախագծով առաջարկվող կարգավորումների մշակման անհրաժեշտությունն առավել արդիական դարձավ թիվ ՎԴ/11987/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 2-ի նախադեպային որոշման առկայության պայմաններում, որով արձանագրվեց, որ ելնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության բովանդակությունից՝ հանրային իշխանության մարմինները՝ մասնավորապես, Կոմիտեն և համայնքի ղեկավարը, ունենալով կադաստրային քարտեզում առկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ և այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման՝ այդ սխալով պայմանավորված խոչընդոտը՝ հաշվի առնելով, որ հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անձի սեփականության իրավունքի իրացման համար։     
Մնաց {days} օր
4 1655

Քննարկվել է 07.11.2025 - 23.11.2025

««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է նպաստել բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար հետաշխատանքային սահմանափակումների գործադրման և վերահսկման մեխանիզմների կատարելագործմանը, դրա պահանջների կիրառման միասնականացմանը, այդ պահանջների խախտման համար պատասխանատվության գործուն և նպատակային կառուցակարգերի ներդրմանը:
Մնաց {days} օր
0 767

Քննարկվել է 04.11.2025 - 19.11.2025

««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու մասին Սույն կարգավորումները նպատակ ունեն բարելավել և արդիականացնել գնումների գործընթացները՝ ապահովելով բավարար արդյունավետություն, թափանցիկություն, հաշվետվողականություն և մրցակցային միջավայր: Այն ստեղծում է հիմք նորարար մոտեցումների և տեխնոլոգիական լուծումների կիրառման համար:
Մնաց {days} օր
1 1167

Քննարկվել է 04.11.2025 - 19.11.2025

««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ, «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի՝ «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի մշակման նպատակը ՀՀ «Կրթության մասին» օրենքի 2025թ վականի փոփոխություններով նշված երեք ոլորտների ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման համար սահմանվել է միասնական որակավորման պահանջ, որը ամրագրված է օրենքի 40.1-ին հոդվածում։   Սահմանվել է նաև նույն ոլորտի տնօրենների հավակնորդների համար հավաստագրման մեկ միասնական լիազորող նորմ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել Նախադպրոցական կրթության մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում համապատասխան լիազորող նորմը ուժը կորցրած ճանաչել: Մինչ օրենքի ընդունումը, նշված ենթաօրենսդրական իրավական ակտը հաստատված կլինի նախարարի հրամանով:    ՀՀ կառավարության կողմից իրականացվող 500 նոր մանկապարտեզների ծրագիրը և մինչև 2030 թվականը նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածության 95 տոկոս ապահովելու պարտավորությունը պահանջում է իրավական կարգավորման ճշգրտման մասնավորապես փոքրաթիվ բնակչություն ունեցող բնակավայրերում հանրակրթական դպրոցներին կից գործող նախակրթարանների զարգացման համատեքստում։ Նախագծով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած: Իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ:
Մնաց {days} օր
29 1795
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: