Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

   Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական և փաստացի խնդիրներից, ինչպիսիք են մասնավորապես՝ կադաստրային քարտեզներում և պետական գրանցման տվյալներում առկա սխալների՝ (քանակական, որակական, ինչպես նաև սեփականության սուբյեկտների վերաբերյալ) բացահայտման և ուղղման միասնական ու հստակ ընթացակարգի բացակայությունը, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի, չափագրողների և շահագրգիռ անձանց միջև իրավասությունների բաշխման անհստակությունը։ Հիշատակված խնդիրները հաճախակիորեն պատճառ են հանդիսանում վարչական և դատական վեճերի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ձգձգումների և իրավական անորոշությունների։

   Նախագիծը նպատակ ունի վերացնել վերոնշյալ խնդիրները՝ սահմանելով սխալների բնույթի դասակարգում, դրանց ուղղման իրավական հիմքեր, ինչպես նաև ընթացակարգային երաշխիքներ՝ հիմնված վարչական վարույթի սկզբունքների վրա։ Միևնույն ժամանակ, Նախագծով առաջարկվող կարգավորումների մշակման անհրաժեշտությունն առավել արդիական դարձավ թիվ ՎԴ/11987/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 2-ի նախադեպային որոշման առկայության պայմաններում, որով արձանագրվեց, որ ելնելով պետության՝ անձի սեփականության իրավունքի պաշտպանության պոզիտիվ պարտականության բովանդակությունից՝ հանրային իշխանության մարմինները՝ մասնավորապես, Կոմիտեն և համայնքի ղեկավարը, ունենալով կադաստրային քարտեզում առկա սխալն ուղղելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն, պարտավոր են հանդես գալ նման նախաձեռնությամբ և այդպիսով վերացնել անձի իրավունքի պետական գրանցման՝ այդ սխալով պայմանավորված խոչընդոտը՝ հաշվի առնելով, որ հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունն է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անձի հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անձի սեփականության իրավունքի իրացման համար։

 

  

  • Քննարկվել է

    07.11.2025 - 27.11.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2024

Տպել

Առաջարկներ`

Շահեն Շահինյան

12.11.2025

Հաճախ հանդիպող խնդիրներից է երբ սեփականատերը փորձում է ուղղել իր հողամասի կոորդինատները, երկրաչափական չափը կամ մակերեսը և համադրությունը հարևան այնպիսի հողամասի հետ է որի սեփականատերը մահացած է, իսկ ճառանգությունը դեռ գրանցված է։ Ավելին շատ դեպքերում ժառանգությւոնը պետական գրանցում չի ստանում քանի որ դրա գրանցման համար իրականացված չափագրության արդյունքում առաջացել է համադրություն հարևան գույքի հետ և ստացվել է իրավիճակ որ ժառանգությունը գրանցելու համար անհրաժեշտ է ուղղել քարտեզ որպեսզի համադրությունը վերանա, իսկ համադրության ուղման համար անհրաժեշտ է սեփականատիրոջ համաձայնությունը, որը մահացած է իսկ ժառանգի իրավունքները չեն կարող գրանցվել քանի որ քարտեզում առկա է անճշտություն։ Անհրաժեշտ է առանձին կետով անդրադառնալ նմանատիպ խնդիրներին։

Շահեն Շահինյան

12.11.2025

Առաջարկվող փոփոխությամբ անդրադարձ չկա համայնքային հողամասերի հետ համադրության դեպքերին։ Առաջարկում եմ ներառել կետ համայնքային հողամասերի հետ համադրության դեպքում ինչպես է լուծվում հարցը, արդյոք ծանուցման ենթակա է նաև ՏԻՄ-ը, թե դա կատարվելու է առանց համայնքի համաձայնության, թե կարիքն է լինելու գրությամբ ներկայացնել համայնքապետի հաստատմանը։ Ինչ լուծում են սատանալւ այն դեպքերը երբ քարտեզի ուղղումը ենթադրում են փոփոխություն համայնքի գլխավոր հատակագծում։

Շահեն Շահինյան

10.11.2025

Ծանուցումը թողնել չափագրողի վրա ճիշտ չի։ Շատ դեպքերում դժվար է գտնել հարևանի կոնտակները կամ անգամ բնակության հասցեն որպեսզի պաշտոնապես ծանուցել։ Քանի որ Կադստրից հնարավոր է ստանալ միայն հարևան գույքի սեփականատիրոջ անուն ազանունը, իսկ նա բնակության հասցեի, հեռախոսահամարի, էլ հասցեի կամ այլ կապի միջոցների մասին տեղեկություն անգամ համայնքը չի ունենում, որոշ դեպքերւմ անհնարն է դանում հարևանին գտնելն ու ծանուցելը։ Առաջարկում եմ ներդնել ծանուցման այնպիսի մեխանիզմ որը թույլ կտա տեղեկություն ստանալ տվյալ անձի կամ բնակության հասցեի մասին որպեսզի ծանուցել նրան նամակով, կամ ծանուցումներն իրականացնի հենց Կադաստրի կոմիտեն, որը որպես պետական մարմին անգամ իրավունք ունի ծանուցումներ ուղարկելու azdarar.am հարթակով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: