09.11.2025
Նախագիծը «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով կարգավորում է մշակութային արժեքների արտահանման գործընթացում պետական տուրքի տեսակները՝ համապատասխանեցնելով դրանք Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությանը։ Այն ապահովում է իրավական հստակություն, պարզեցնում է մաքսային ձևակերպումները և նպաստում է գործարար միջավայրի բարելավմանը։ Նախագծով սահմանվում են նաև արտոնություններ՝ մշակույթի ոլորտի հեղինակների, պետական մշակութային հաստատությունների և նվիրատուների համար, ինչը խթանում է մշակութային արժեքների պահպանությունն ու շրջանառությունը։
Նախագծի ընդունումը չի պահանջում լրացուցիչ ֆինանսական միջոցներ և չի առաջացնում բյուջետային փոփոխություններ, իսկ դրա կիրարկումը համահունչ է կառավարության 2021-2026 թթ․ ծրագրին և Հայաստանի վերափոխման ռազմավարությանը։
Առաջարկում եմ կողմ քվեարկել։