Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաս­տանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրա­պետության կառա­վարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N1717-Ն որոշման 18-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը             ո ր ո շ ո ւ մ   է.

  1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաս­տանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապա­հովող                        միջո­ցառումների մասին» N1717-Ն որոշման N5 հավելվածում կա­տարել փոփո­խություն` համաձայն N1 հավել­վածի:
  2. 2. Սահմանել, որ.

1) աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով «Հայաստանի Հանրապե­տութ­յան 2018 թվականի պետա­կան բյուջեի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքի N1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 06 բաժնի 01 խմբի 01 դասի «02. Երկրաշարժի հետևան­քով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապա­հովում» ծրագրի շրջանակներում նախա­տես­ված և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացված 458,118.0 հազ. դրամ միջոցներից 452,604.3 հազ. դրամն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված և ծրագրի շրջանակներում կառուցապատողի կողմից շինարարությունն սկսված՝ առավել բարձր պատրաստականության կիսակառույց բնակելի տներ ունեցող 44 ընտանիքին ուղղակի ֆինանսական աջակցության տրամադրմանը (որից՝ ինն ամսում՝ 360,783.7 հազ, դրամ)՝ համաձայն N2 հավելվածի, որից՝

ա. 451,944.3 հազ. դրամը՝ սույն որոշման 1-ին կետում նշված ընտանիքների կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքների ավարտման համար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով (որից՝ ինն ամսում՝ 360,228.7 հազ. դրամ), 

բ. 660.0 հազ. դրամը՝ սույն որոշման 1-ին կետում նշված ընտանիքների հետ ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրի նոտարական վավերացման համար նոտարի մատուցած ծառայությունների, շինարարությունն ավարտված բնակելի տան չափագրման աշխատանքների և բնակելի տան նկատմամբ ծրագրի շահառուների իրավունքների պետական գրանցման համար գանձվող տուրքի դիմաց գանձվող վճար՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով (որից՝ ինն ամսում՝ 555.0 հազ. դրամ),

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցությունը տրամադրվում է՝

ա. ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում՝ ստացված ֆինանսական աջակցության միջոցով իրենց կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքներն ավարտելու և այդ բնակելի տան նկատմամբ աջակցություն ստացող ընտանիքի ծրագրի շահառու ճանաչված անդամների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի պետական գրանցումն ապահովելու պայմանով.

բ. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի միջոցով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի (իրավահաջորդը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահ) հրամա­ն­ներով հաստատված` ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների ցուցակների համա­ձայն` մարզպետի և աջակցություն ստացող քաղաքացու միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆինանսական աջակցություն ստանալու մասին կնքված համապատասխան պայմանագրի (որում որպես պարտադիր պայման նախատեսելով, որ ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն ստացած անձանց նկատմամբ աղետի գոտու բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման մասով պետա­կան աջակցության ցուցաբերման պարտա­վո­րությունները համարվում են դադարեցված` դրանց կատարմամբ) հիման վրա, պայմանագրում ամրագրելով սույն որոշման 2-րդ կետի 2-6-րդ ենթակետերի դրույթները.

գ. հատկացվող գումարն աջակցություն ստացող քաղաքացու անվամբ բանկում նախօրոք բացված ցպահանջ ավանդային հաշվին փոխանցելու եղանակով, որից աջակցության գումարի 60 տոկոսը՝ որպես կանխավճար, իսկ 40 տոկոսը՝ պայմանագրով սահմանված պայմաններով և ժամկետում՝ ըստ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի կողմից հաստատված և ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող՝ շինարարական աշխատանքների ծավալաթերթի կատարման մասին մարզպետի կողմից լիազորված անձի ներկայացրած հաշվետվության.

դ. աջակցություն ստացող ընտանիքների անդամների կողմից տրված` հետագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ բնակարանային պահանջ                    չներկա­յաց­նելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարության առկայության պայմաններում,

3) սույն որոշման 2-րդ կետում նշված ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցության չափը ձևավորվում է հետևյալ բաղադրիչների հանրագումարից՝

ա. կիսակառույց բնակելի տան շինարարական աշխատանքների ավարտման արժեք, որը հաշվարկվում է «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի և այդ գույքերի մասով «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության, Հայաստանի Հանրապետության և ծրագրի շահառուների միջև կնքված նախնական պայմանագրերի համաձայն՝ որպես շինարարության մակերես դիտարկելով կառուցվող բնակելի տան ընդհանուր մակերեսի ու 1.25 գործակցի բազմապատիկը և հիմք ընդունելով կատարման ենթակա շինարարական աշխատանքների ծավալը՝ տոկոսային արտահայտությամբ,

բ.  ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրի նոտարական վավերացման համար նոտարի մատուցած ծառայությունների, շինարարությունն ավարտված բնակելի տան չափագրման աշխատանքների և բնակելի տան նկատմամբ ծրագրի շահառուների իրավունքների պետական գրանցման համար գանձվող տուրքի դիմաց գանձվող վճար, որը մեկ ընտանիքի հաշվով կազմում է 15.0 հազ. դրամ,

4) սույն որոշման համաձայն շինարարությունն ավարտված բնակելի տների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայության համար գանձվող վճարները կատարվում են Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N424-Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձապետարանում բացված 900013220018 հաշվեհամարին փոխանցված միջոցների հաշվին,

5) սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի ա պարբերության համաձայն ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագիր կնքելու անհրաժեշտության վերաբերյալ գրավոր տեղեկացված, սակայն պայմանագիր չկնքած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում պետական պարտավորությունները համարվում են դադարեցված,

6) սույն որոշման համաձայն ուղղակի ֆինանսական աջակցություն ստացած անձանց կողմից սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի ա պարբերությամբ նախատեսված պայմանը չկատարելու դեպքում նրանց տրամադրված ֆինանսական աջակցությունն ամբողջ ծավալով ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

  1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի անվամբ արտաբյուջետային հաշիվ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի իրականացման նպատակով՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը գործողության ժամկետով:
  2. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարների 2018 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ չօգտագործված մասը փոխանցվում է սույն որոշման 3-րդ կետով նախատեսված արտաբյուջետային հաշվին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով:
  3. 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

1) սույն  որոշման N2 հավելվածով նախատեսված յուրաքանչյուր գույքի համար հաստատել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի բ պարբերությամբ նախատեսված ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող շինարարական աշխատանքների ծավալաթերթ,

2) սույն որոշման 2-րդ կետում նշված ընտանիքներին`

ա. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցել ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև այդ կապակցությամբ ներկայացվելիք փաստաթղթերի վերաբերյալ,

բ. ուղղակի ֆինանսական աջակցությունը տրամադրել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն,

գ. ֆինանսական աջակցության տրամադրման մասին համապատասխան              պայմանա­գրերի կնքման գործընթացն ավարտել 2018 թվականի դեկտեմբերի 20-ին,

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ կիսամյակային պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին պայմանագրերի կնքման գործընթացի, ինչպես նաև սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի ա պարբերությամբ նախատեսված պայմանի կատարման վերաբերյալ,

3) ապահովել սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի ա պարբերությամբ նախատեսված պայմանի կատարման ընթացքը և այդ պայմանի չկատարման դեպքում ձեռնարկել սույն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված միջոցները:

  1. 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    06.07.2018 - 26.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7821

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

19.07.2018

Հաշվի առնելով, որ նախագծի «Հիմնավորում» բաժնի 4-րդ կետի «Հստակեցված են նաև» հատվածում ներկայացվում են. «ֆինանսական աջակցության հաշվարկման մեխանիզմները (բնակելի տան կառուցապատման մակերեսի (ընդհանուր մակերես*1.25), կատարման ենթակա աշխատանքների ծավալի (տոկոսային արտահայտությամբ) և «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն կառուցապատման 1 քառ. մետրի արժեքի (167,400.0 դրամ) բազմապատիկ),» «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ- ն առաջարկում է. 1. Պետական միջոցների օպտիմալ օգտագործման և կոռուպցիոն ռիսկերը կանխելու նպատակով թվով 44 կիսակառույց բնակելի տներից յուրաքանչյուրի կառուցապատման մակերեսը հաշվել (խուսափելով պատահական 1.25 գործակցից) հիմք ընդունելով դրանց նախագծային փաստաթղթերը կամ փաստացի չափագրությունները, որի հիման վրա կատարվել են հաշվարկներ: 2. Մասնագետների (կոմիտե, մարզպետարան, համայնքապետարան) միջոցով յուրաքանչյուր կիսակառույց բնակելի տան շինարարական աշխատանքների շարունակման համար նախատեսված ֆինանսական միջոցները հաշվարկել՝ հիմք ընդունելով ուղղակի ծախսերը, որոնք են նախատեսվող շինարարական նյութերի և աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Ինչպես նաև առաջարկում ենք «Հիմնավորում» բաժնում ներկայացնել տեղեկատվություն այն մասին, թե հատկապես ինչու՞ այս փուլում ընտրվեց ծրագրում ներառված Լոռու մարզի բնակավայրերի շահառուների կարիքների բավարարումը:

Տեսնել ավելին