Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ

  • Քննարկվել է

    06.07.2018 - 26.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 583

Տպել

Առաջարկներ`

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

19.07.2018

Հաշվի առնելով, որ նախագծի «Հիմնավորում» բաժնի 4-րդ կետի «Հստակեցված են նաև» հատվածում ներկայացվում են. «ֆինանսական աջակցության հաշվարկման մեխանիզմները (բնակելի տան կառուցապատման մակերեսի (ընդհանուր մակերես*1.25), կատարման ենթակա աշխատանքների ծավալի (տոկոսային արտահայտությամբ) և «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման մասին» NՄԲԱՊՁԲ-08/41 պետական գնման պայմանագրի համաձայն կառուցապատման 1 քառ. մետրի արժեքի (167,400.0 դրամ) բազմապատիկ),» «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ- ն առաջարկում է. 1. Պետական միջոցների օպտիմալ օգտագործման և կոռուպցիոն ռիսկերը կանխելու նպատակով թվով 44 կիսակառույց բնակելի տներից յուրաքանչյուրի կառուցապատման մակերեսը հաշվել (խուսափելով պատահական 1.25 գործակցից) հիմք ընդունելով դրանց նախագծային փաստաթղթերը կամ փաստացի չափագրությունները, որի հիման վրա կատարվել են հաշվարկներ: 2. Մասնագետների (կոմիտե, մարզպետարան, համայնքապետարան) միջոցով յուրաքանչյուր կիսակառույց բնակելի տան շինարարական աշխատանքների շարունակման համար նախատեսված ֆինանսական միջոցները հաշվարկել՝ հիմք ընդունելով ուղղակի ծախսերը, որոնք են նախատեսվող շինարարական նյութերի և աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները: Ինչպես նաև առաջարկում ենք «Հիմնավորում» բաժնում ներկայացնել տեղեկատվություն այն մասին, թե հատկապես ինչու՞ այս փուլում ընտրվեց ծրագրում ներառված Լոռու մարզի բնակավայրերի շահառուների կարիքների բավարարումը:

Տեսնել ավելին