ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026թվականի բյուջեն հաստատելու մասինե համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Սևան համայնքի 2026-2028 թվականների համայնքի միջինաժամկետ ծախսային ծրագիրը, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասինե օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասինե օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով: Որոշման նախագծի ձևավորման հիմքում ընկած են խնայողությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:
Համայնքի 2025թվականի բյուջեի նախագծման համար հիմք է ծառայել նաև «Տեղական ինքնակառավարման մասինե 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում լրացում կատարելու մասին 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-329-Ն «Տեղական ինքնակառավարման մասինե օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որով ձևավորվել է Սևան միավորված համայնքը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամուտների կանխատեսումները և ծրագրերի իրականացումը նախագծվել են յուրաքանչյուր մասի համար առանձին-առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երկու տարիների ընթացքում փաստացի Սևան համայնքի բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակական ապահովմանը, ՀՈԱԿ-ների զարգացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:
-
Տևողություն
10.12.2025 28.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
-
Կարգավիճակ
Դիտումներ` 222
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: