Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026թվականի բյուջեն հաստատելու մասինե  համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Սևան համայնքի 2026-2028 թվականների  համայնքի միջինաժամկետ ծախսային ծրագիրը, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասինե օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, և  «Հայաստանի Հանրապետության բյու­ջե­տա­յին հա­մակարգի մասինե օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով:  Որոշման նախագծի ձևավորման հիմքում ընկած են խնայողությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:

Համայնքի 2025թվականի բյուջեի նախագծման համար հիմք է ծառայել նաև  «Տեղական ինքնակառավարման  մասինե  2002 թվականի  մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում լրացում կատարելու մասին 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-329-Ն «Տեղական ինքնակառավարման  մասինե  օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որով  ձևավորվել է Սևան միավորված համայնքը:

Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամուտների կանխատեսումները և ծրագրերի իրականացումը նախագծվել են  յուրաքանչյուր մասի համար առանձին-առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երկու տարիների ընթացքում փաստացի Սևան համայնքի  բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների  վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակական ապահովմանը, ՀՈԱԿ-ների  զարգացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:

 

  • Duration

    10.12.2025 28.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Financial, Local government

  • Ministry

    Sevan Municipality of Gegharquniq marz

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 229

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: