ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Սևան համայնքի 2026-2028 թվականների համայնքի միջինաժամկետ ծախսային ծրագիրը, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով: Որոշման նախագծի ձևավորման հիմքում ընկած են խնայողությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:
Համայնքի 2025թվականի բյուջեի նախագծման համար հիմք է ծառայել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում լրացում կատարելու մասին 2021 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-329-Ն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որով ձևավորվել է Սևան միավորված համայնքը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամուտների կանխատեսումները և ծրագրերի իրականացումը նախագծվել են յուրաքանչյուր մասի համար առանձին-առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երկու տարիների ընթացքում փաստացի Սևան համայնքի բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակական ապահովմանը, ՀՈԱԿ-ների զարգացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:
Սևան համայնքի 2026 թվականի բյուջեն կանխատեսվում է .
-եկամուտների գծով ՝ 3 248 977,3 հազ. դրամ,
-ծախսերի գծով՝ 3 248 977,3 հազ. դրամ
1. Բյուջեի եկամուտների կանխատեսում
Ընդամենը եկամուտներ՝ 3 248 977,3 հազ. դրամ, այդ թվում՝ 2 398 977,3 հազ. դրամ համայնքի բյուջեի վարչական մաս և 1 520 000 հազ. դրամ համայնքի բյուջեի ֆոնդային մաս, ինչը ներառում է 650000,0 հազ. դրամ պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների գումարը / սուբվենցիաներ/, 200000,0 հազ. դրամ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերը, 670000,0 հազ. դրամ՝ վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացումը, դեֆիցիտը /պակասորդը/՝ 0.0 մլն. դրամ:
Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 2 398 977,3 հազ դրամ՝ գերազանցելով նախորդ 2025թվականին պլանավորված 2 169 097,3 հազ. դրամ բյուջեն 229 880,0 հազ.դրամի չափով /որից՝ 207 910,0 հազ. դրամ ավելացած դոտացիայի գումար/։ Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 583 400,0 հազ. դրամ, որը գերազանցելու է 2025թվականի պլանը / 561430,0 հազ.դրամ/ 21970,0 հազ. դրամի չափով։
Նախագծով նախատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։
Մասնավորապես՝
1) Հարկեր և տուրքեր.
Հարկային եկամուտները 2026 թվականի համար նախատեսվել են 486300,0 հազ. դրամ։ 2026 թվականի հարկային եկամուտների կանխատեսման հիմքում 2024-2025 թվականներին Սևան համայնքի քաղաքային և գյուղական բնակավայրերի կողմից համապատասխան եկամտատեսակների կատարողականներն են, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունը, հարկային բազաներում առկա հաշվարկները: Ավելացել է անշարժ գույքի հարկի պլանը շուրջ 30%-ով՝ 24000,0 հազ. դրամի չափով /բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի/ ՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջի և նկատի ունենալով 2026 թվականին անշարժ գույքի բազայի ավելացումը։
Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի են առնվել փոխադրամիջոցների գույքահարկի և անշարժ գույքի հարկի գծով առկա ապառքները, բյուջեում ներառված են նաև 7500,0 հազ. դրամի չափով հողի հարկի և շինությունների գույքահարկի ապառքներ։
Տեղական տուրքերը ծրագրվել են 2026թվականի համար 11100.0 հազ. դրամի չափով և 10900,0 հազ. դրամի չափով պետական տուրքեր, որոնք նախատեսնվել են ելնելով 2025թվականին արձանագրված ցուցանիշներից։
2) Պաշտոնական դրամաշնորհներ.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները՝ նախագծով ծրագրվել են 1 810 953,5 հազ. դրամ, որը 2025 թվականին նախատեսված գումարի համեմատ ավել է 12,9 %-ով կամ 207910,0 հազար դրամով, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են՝ հիմք ընդունելով 2025 թվականերից տեղափոխված, անավարտ և 2026թվականին նախատեսված ծրագրերը։ Եթե նախանշված ծրագրերն ամբողջությամբ իրականություն դառնան, ապա ակնկալվում է շուրջ 650 000,0 հազար դրամի պետական բյուջեից սուբվենցիայի ստացում և շուրջ 870 000,0 հազար դրամի չափով համայնքային ներդրում համայնքի բյուջեից / 670000,0 հազ. դրամ պահուստային ֆոնդ և 200000,0 հազ. դրամ հողի օտարումից մուտքեր/։
3) Այլ եկամուտներ.
2026 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 77327,0 հազար դրամ՝ 2025 թվականի բյուջեով նախատեսված 79817,0 հազար դրամի դիմաց։ Պլանի պակասեցումը պայմանավորված է ինքնակամ կառույցների օրինականացման վճարների պլանի պակասեցմամբ ՝ պայմանավորված գործընթացի դադարեցմամբ, ինչպես նաև «Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի նախակրթարանի գործունեության դադարեցմամբ՝ նախակրթարան հաճախող երեխաների համար սահմանված ամսական 2000 դրամ հաշվարկով։ Այլ եկամուտները ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (արտադպրոցական կազմակերպություններում համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), աղբահանության և տեղական վճարները, տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ եկամուտներ։
2. Բյուջեի ծախսերի կանխատեսում
Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 3 248 977,3 հազ. դրամի չափով, որից վարչական բյուջեի ծախս 2 398 977,3 հազ. դրամ, 1 520 000.0 հազ. դրամը՝ կապիտալ բնույթի ծախսերն են /ֆոնդային մաս/, որից ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 200 000 հազ. դրամ, դեֆիցիտը 0.0 դրամ։
Նախագծով առաջարկվող բյուջետային ընթացիկ ծախսերում 28,0 %-ը կամ 661377.3 հազ. դրամը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին՝ 0,5 %-ը կամ 12210,0 հազ. դրամը, «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին՝ 16,8% կամ 405000.0 հազ. դրամ, «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին՝ 3,3 % կամ 80 700.0 հազար դրամ, «Կրթություն» ոլորտին 22,6% կամ 540 500,0 հազ. դրամ, «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին, 1.0% կամ 24000.0 հազար դրամ։ «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին՝ 27,9% կամ 670 000,0 հազար դրամ։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 27,9%-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։ Ստորև ներկայացվում են համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ՝ ըստ ծրագրերի։
1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում» ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են՝ հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները:
2) Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող պահանջներ» 05.05.2025թ-ի N41-Ն հրամանի պահանջները՝ վերանայվել են Սևան համայնքի 11 նախադպրոցական ուսումնական հաստատությունների երեխաների /ընդամենը՝ 1057 երեխա/ սննդի նորմերը և յուրաքանչյուր երեխայի ամսական սննդի ծախսը 6500 դրամից ավելացվել է 7500-8000 դրամ՝ ՀՈԱԿ ներին տրամադրվող սուբսիդիաների գումարներում կատարելով համապատասխան ավելացումներ՝ ընդամենը 15000,0 հազ. դրամի շրջանակներում ։
Ոլորտային մյուս ծրագրերում էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը պլանավորվել են՝ հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները։
3) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝
3.1) Փողոցների ասֆալտապատման և գծանշման աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի 78,9%-ը՝ 1200250,0 հազ.դրամ, որը նախատեսված է փողոցների փոսային վերանորոգման, շենքերի բակերի և մայթերի ասֆալտապատման և քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով գծանշում կատարելու համար։
3.2) Ֆոնդային բյուջեի ծրագրված ծախսերի 2.6 %-ը կհատկացվի վերը նշված կապիտալ ծախսերի նախագծահետազոտական փաստաթղթերի պատվիրման աշխատանքներին։
3.3) Ֆոնդային բյուջեի ծրագրված ծախսերի 3,6 %-ը ՝ 54 000.0 հազար դրամ, կհատկացվի լուսավորության ցանցի արդիականացման, նոր լուսավորության ցանցի կառուցման ծրագրին, մշակույթի տան կառուցում ՝ 10,9 % կամ 167000,0 հազ. դրամ և այլ բնագավառներ։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի նախագիծն հաստատելու մասին» Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի աշխատակիցներ
- համայնքի ղեկավարի աշխատակազմ
- Սևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ
- «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն
- համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ՀՈԱԿ-ների տնօրեններ
-
Տևողություն
10.12.2025 28.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
-
Կարգավիճակ
Դիտումներ` 227
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: