Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

ՈՐՈՇՈՒՄ

____ ______________ 2024 թվականի N ___Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 5-րդ կետով,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի  31-րդ,  32-րդ հոդվածներով,  33-րդ հոդվածի 3-րդ  մասով  և  հաշվի  առնելով  Սևան համայնքի  ղեկավարի առաջարկությունը՝

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ Է՝

    

1. Հաստատել  Հայաստանի Հանրապետության  Գեղարքունիքի մարզի  Սևան համայնքի  2026 թվականի բյուջեն`  համաձայն  1-6  հավելվածների։

  1/Վարչական բյուջեի եկամուտները՝                          2398977.3 հազար դրամ

  2/ Վարչական բյուջեի ծախսերը՝                               2398977.3 հազար դրամ

  3/ Վարչական բյուջեի  հավելուրդը /պակասորդը/`        0,0 հազար դրամ

  4/ Վարչական բյուջեի  պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե`

                                                                              670000.0 հազար դրամ

  5/ Ֆոնդային  բյուջեի  եկամուտները՝                           1320000.0 հազար դրամ

  6/ Ֆոնդային  բյուջեի  ծախսերը՝                                 1320000.0 հազար դրամ

  7/ Ֆոնդային  բյուջեի  հավելուրդը /պակասորդը/`                        հազար դրամ

2. Հաստատել Սևան համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:

3. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի  գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:

4. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:

5. Հաստատել Սևան համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը  կամ  դեֆիցիտը  (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի:

6. Հաստատել Սևան համայնքի բյուջեի  հավելուրդի  օգտագործման  ուղղությունները  կամ դեֆիցիտի (պակասուրդի)  ֆինանսավորման  աղբյուրները՝ համաձայն հավելված 5-ի:

7. Հաստատել Սևան համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:

8. Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է  ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով  ծախսերի համամասնությունները:

9. Սևան համայնքի ղեկավարին թույլատրել ՝

1) Սևան համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել համապատասխան վերաբաշխումներ`  ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի.

2) Անհրաժեշտության դեպքերում բյուջետային տարվա ընթացքում  առանց սահմանափակումների համայնքի բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ց հետո ծագած հարաբերությունների վրա։

 

 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

  • Տևողություն

    10.12.2025 28.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տեղական ինքնակառավարում

  • Գերատեսչություն

    Գեղարքունիքի մարզի Սևան համայնք

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 228

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: