Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Պետական կառավարման համակարգի առանձին մարմիններում կատարողականի գնահատման պիլոտային կարգը հաստատելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

__ նոյեմբերի 2025 թվականի N -Լ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

 

Ղեկավարվելով Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասով` Կառավարության ծրագրով եւ ռազմավարություններով սահմանված նպատակների եւ խնդիրների իրականացման ուղղությամբ առաջնահերթ անելիքների բարձր կատարողականը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.             Հաստատել պետական կառավարման համակարգի առանձին մարմիններում կատարողականի գնահատման պիլոտային կարգը (այսուհետ՝ Կարգ)` համաձայն N 1 հավելվածի։

2.            Հաստատել պետական կառավարման համակարգի առանձին մարմինների (այսուհետ Կառավարման մարմիններ) ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

3.            Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում չներառված մարմինների համար Վարչապետի առաջարկությամբ կարող է հատկացվել խրախուսման ֆոնդ՝ հաշվի առնելով Կարգի 11-14-րդ կետերը:

4.            Ընդունել ի գիտություն, որ 2025 թվականի համար հաշվետու ժամանակահատվածներ են սահմանվել 1-ին եւ 2-րդ կիսամյակները։

5.            Կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Ֆինանսների նախարարություն ներկայացնել 2025 թվականի առաջին կիսամյակի համար Կարգի 13-րդ կետով պահանջվող տվյալները:

6.            Ֆինանսների նախարարին՝ մինչեւ 2025թ․նոյեմբերի 30-ը Վարչապետի աշխատակազմ ներկայացնել 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Կառավարման մարմիններին գումար հատկացնելու մասին Կառավարության որոշման նախագիծ:  

7.            Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

Երեւան

 

 

  • Քննարկվել է

    23.10.2025 - 07.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Գերատեսչություն

    Փոխվարչապետի գրասենյակ

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1670

Տպել

Առաջարկներ`

Էլյանորա Միրզոյան

26.10.2025

Այո, կատարողականի գնահատման կարգը օբյեկտիվություն կբերի։ Շատ լավ նախագիծ է։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: