Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆԸ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ  ԱՆՁԱՆՑ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆԸ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ  

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1.

Անհրաժեշտությունը

 

«Երեխա որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, ծրագրի կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին»   Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 128-րդ հոդվածի 4-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով և ի կատարումն ՀՀ վարչապետի 2018 թվականի մարտի 21-ի N 280-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 4-րդ կետի:

1.2

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Գործող ընթացակարգի մի շարք խնդիրների կարգավորման նպատակով փոփոխություններ են կատարվել ՀՀ ընտանեկան օրենսգրքում, ինչն էլ հիմք է հանդիսացել վերոհիշյալ որոշումը օրենսգրքի պահանջներին և օգտագործվող հասկացություններին համապատասխանեցնելու համար: Անհրաժեշտություն է առաջացել սահմանել  որդեգրել ցանկացող  անձանց  նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, կանոնակարգել որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

Նախագծի մշակումը պայմանավորված է նաև որդեգրողների ընտանիքներում որդեգրված երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց լավագույն շահերի ապահովման  նանհրաժեշտությամբ:

2.

Առաջարկվող կարգավորման բնույթը

 

     Նախագծով սահմանվում են որդեգրել ցանկացող անձանց  նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, որդեգրման հրանավորության վերաբերյալ դրական եզրակացություն ստացած որդեգրել ցանկացող անձանց  նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման, ինչպես նաև տեղեկատվական համակարգում նախապատրաստական դասընթացին մասնակցած որդեգրել ցանկացող  անձանց    հաշվառման գործընթացը:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի  128-րդ հոդվածի 4-րդ  մասի  պահանջների կատարումը:

  Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ  ԱՆՁԱՆՑ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆԸ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

   Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն   չկա:

 

ՏԵՂԵԿԱՆՔ 

  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ  ԱՆՁԱՆՑ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆԸ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ  ԱՆՁԱՆՑ  ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆԸ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ

 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ         

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը  տեղադրվել է 2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am ինտերնետային կայքում, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարության հրապարակման միասնական www.e-draft.am կայքում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    24.05.2018 - 11.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7701

Տպել

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

11.06.2018

Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե ինչ է տեղի ունենում այն պարագայում, երբ դասընթացների ընթացքում որդեգրել ցանկացող անձանց մոտ արտահայտվում է էապես այլ վարքագիծ, քան այն, ինչը բխում է երեխայի լավագույն շահի սկզբունքից, ուստի առաջարկում ենք, որ նման դեպքերում երեխաների իրավունքների եւ օրինական շահերի ապահովման նպատակով համապատասխան դասընթացին մասնակցող անձանց համանման վարքագծի պարագայում լիազոր մարմնին տրամադրվի համապատասխան տեղեկատվություն։

Ստելլա Չանդիրյան

11.06.2018

Նախագծով որեւէ կարգավորում նախատեսված չէ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածով ամրագրված երեխայի որդեգրման գաղտնիքի պահպանման տեսանկյունից։ Չկան կարգավորումներ, որոնք նախատեսում են, որ համապատասխան կազմակերպություններն ու դասընթացներ իրականացնող անձինք պարտավոր են իրենց գործունեության ընթացքում հայտնի դարձած որդեգրման գաղտնիք պարունակող տեղեկատվությունը պահպանել, ուստի առաջարկում ենք համապատասխան կարգավորումներ նախատեսել։

Տեսնել ավելին