Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆԸ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Ստելլա Չանդիրյան 11.06.2018 17:25:18 Նախագծով որեւէ կարգավորում նախատեսված չէ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածով ամրագրված երեխայի որդեգրման գաղտնիքի պահպանման տեսանկյունից։ Չկան կարգավորումներ, որոնք նախատեսում են, որ համապատասխան կազմակերպություններն ու դասընթացներ իրականացնող անձինք պարտավոր են իրենց գործունեության ընթացքում հայտնի դարձած որդեգրման գաղտնիք պարունակող տեղեկատվությունը պահպանել, ուստի առաջարկում ենք համապատասխան կարգավորումներ նախատեսել։ Չի ընդունվում: ՀՀ վարչապետի 21.03.2018թ. N 280– Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների» ցանկի 5-րդ կետով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «18 տարին լրացած անձի որդեգրման փաստի, ծննդավայրի և ժամանակի, ինչպես նաև կենսաբանական ծնողի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով կամրագրվեն նաև Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածի՝ որդեգրման գաղտնիքի մեխանիզմները:
2 Ստելլա Չանդիրյան 11.06.2018 17:25:42 Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե ինչ է տեղի ունենում այն պարագայում, երբ դասընթացների ընթացքում որդեգրել ցանկացող անձանց մոտ արտահայտվում է էապես այլ վարքագիծ, քան այն, ինչը բխում է երեխայի լավագույն շահի սկզբունքից, ուստի առաջարկում ենք, որ նման դեպքերում երեխաների իրավունքների եւ օրինական շահերի ապահովման նպատակով համապատասխան դասընթացին մասնակցող անձանց համանման վարքագծի պարագայում լիազոր մարմնին տրամադրվի համապատասխան տեղեկատվություն։ Չի ընդունվում, քանի որ նախագծում որդեգրել ցանկացող անձանց (այդ թվում նրանց վարքագիծը) և նրանց ընտանիքի ուսումնասիրությունը իրականացվում է մինչև դասընթացը` համապատասխան մարմինների կողմից: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա տրվում է դրական կամ բացասական եզրակացություն: Իսկ նախապատրաստական դասընթացների միջոցով որդեգրել ցանկացող անձանց վերապատրաստում են որդեգրման ենթակա երեխաների խնամքն ու դաստիարակությունը իրականացնելու թեմաներով: