Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՈՐԴԵԳՐԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆԸ, ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 ՀՀ ընտանեկան օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված  անհրաժեշտություն է առաջացել սահմանել  որդեգրել ցանկացող  անձանց նախապատրաստական դասընթացների ծրագրի բովանդակությունը, դրան ներկայացվող պահանջները, ծրագրի բովանդակությունը սահմանող իրավասու մարմինը, կանոնակարգել որդեգրել ցանկացող անձանց նախապատրաստական դասընթացների կազմակերպման և անցկացման գործընթացի հետ կապված հարաբերությունները, որը հիմք կհանդիսանա որդեգրողների ընտանիքներում որդեգրված երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց լավագույն շահերի ապահովման  համար:

 

  • Քննարկվել է

    24.05.2018 - 11.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2645

Տպել

Առաջարկներ`

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ

11.06.2018

Նախագծով կարգավորված չէ այն հարցը, թե ինչ է տեղի ունենում այն պարագայում, երբ դասընթացների ընթացքում որդեգրել ցանկացող անձանց մոտ արտահայտվում է էապես այլ վարքագիծ, քան այն, ինչը բխում է երեխայի լավագույն շահի սկզբունքից, ուստի առաջարկում ենք, որ նման դեպքերում երեխաների իրավունքների եւ օրինական շահերի ապահովման նպատակով համապատասխան դասընթացին մասնակցող անձանց համանման վարքագծի պարագայում լիազոր մարմնին տրամադրվի համապատասխան տեղեկատվություն։

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ

11.06.2018

Նախագծով որեւէ կարգավորում նախատեսված չէ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 128-րդ հոդվածով ամրագրված երեխայի որդեգրման գաղտնիքի պահպանման տեսանկյունից։ Չկան կարգավորումներ, որոնք նախատեսում են, որ համապատասխան կազմակերպություններն ու դասընթացներ իրականացնող անձինք պարտավոր են իրենց գործունեության ընթացքում հայտնի դարձած որդեգրման գաղտնիք պարունակող տեղեկատվությունը պահպանել, ուստի առաջարկում ենք համապատասխան կարգավորումներ նախատեսել։

Տեսնել ավելին