Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

Նախագծերով առաջարկվում է աշխատանքային հարաբերությունների կողմերի համար նախատեսել աշխատանքային իրավունքների պաշտպանության այլընտրանքային տարբերակ՝ աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրում՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնող աշխատանքային վեճերի հանձնաժողովի ձևաչափով։

Ներդրված նոր կարգավորումներն աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտան աշխատանքային վեճերի քննությունն իրականացնել առավել կարճ ժամկետներում, անվճար հիմունքներով, առավել պարզ ընթացակարգերով։

 

  • Քննարկվել է

    10.10.2025 - 27.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3505

Տպել

Առաջարկներ`

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն

22.10.2025

Նախագծով բացառվում է աշխատանքային վեճերի՝ հաշտարարության միջոցով քննությունը։ Ընդ որում, որպես նման լուրջ փոփոխության հիմնավորում, նշվում է, որ «Հայաստանում թեև կա և´ հաշտարարություն, և´ արբիտրաժ, սակայն դրանցից ոչ մեկն էլ գործնականում լավ զարգացած չէ, հատկապես՝ աշխատանքային վեճերի առումով»։ Արբիտրաժի կամ հաշտարարության դեռևս զարգացած չլինելու հիմնավորումը չի կարող հիմք հանդիսանալ այդ գործիքներից հրաժարվելու համար, այլ, պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն վեճերի լուծման հենց այդ եղանակները զարգացնելու ուղղությամբ։

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն

22.10.2025

Հիմնավորման մեջ առկա է հետևյալ պնդումը. «Հաշտարարության հետ կապված ևս առկա են և´ իրավակարգավորումների, և´ գործնական խնդիրներ (այն ավելի թույլ է զարգացած, քան արբիտրաժային տարբերակով վեճերի լուծումը)»։ Նշված է նաև, որ հաշտարարության հիմնական խնդիրները վերաբերում են հաշտարարների նշանակմանը, հաշտարարների քանակին, վերապատրաստմանը և լիցենզավորմանը։ Այդուհանդերձ, նշված խնդիրներից որևէ մեկը բացահայտված և մանրամասնեցված չէ Նախագծի հիմնավորումներում։ Ավելին, ստացվում է, որ հաշտարարության ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումները անտեսվում են։ Հարց է ծագում, եթե հաշտարարության հետ կապված այդքան շատ են խնդիրները, ինչու է օրենսդիրը հաշտարարությունը դարձրել պարտադիր ընտանեկան որոշ վեճերի քննության համար։

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոն

22.10.2025

Նախագծի համաձայն՝ «Աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են աշխատանքային վեճերի հանձնաժողովը կամ դատարանը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:»։ Այսինքն, Նախագիծը աշխատանքային վեճերի քննության միայն երկու կարգ է ամրագրում՝ լիովին բացառելով արբիտրաժի և հաշտարարության կիրառությունը։ Հիմնավորման երկրորդ բաժնում որոշ պնդումներ կան արբիտրաժի և հաշտարարության վերաբերյալ։ Նախ, հիմնավորման մեջ նշված է, որ արբիտրաժը հազվադեպ է կիրառվում և գրեթե չի կիրառվում աշխատանքային վեճերում և գոյություն ունեցող արբիտրաժային հաստատությունները լավ զարգացած չեն։ Նախագծի հեղինակները նախ անտեսում են այն պարզ հանգամանքը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, անկախ արբիտրաժային համաձայնության առկայությունից, աշխատողը միշտ կարող է դիմել դատարան, ինչն էլ ստեղծել է արբիտրաժի՝ աշխատանքային վեճերով կիրառման խոչընդոտներ։ Ինչ վերաբերում է Նախագծի այն հիմնավորմանը, որ ՀՀ-ում գոյություն ունեցող արբիտրաժային հաստատությունները լավ զարգացած չեն, ապա, հարկ է նշել, որ նման պնդումը չի համապատասխանում իրականությանը և անտեսում է այն հսկայական աշխատանքը, որ վերջին տարիներին իրականացվել է արբիտրաժային հաստատությունների զարգացման ուղղությամբ։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: